Ի դեպ, Ռիփ, Cobra Kai-ի 5-րդ սեզոնը նայե՞լ ես: Մենք վերջերս նայեցինք:
@Sambitbaba, դու վերջը նայեցի՞ր: Ասել էիր, որ սկզբի սեզոնները նայել ես:
Ժող, իսկ Grey's Anatomy-ն նայող կա՞: 2005-ից գնում ա, մենք 2010-ից սկսեցինք նայել (արդեն եղած սեզոններն արագ-արագ նայեցինք, հետո` արդեն շաբաթը մեկ) ու տենց, փաստորեն, արդեն 12 տարի... Սկզբում շատ լավն էր, բայց գնալով համը դուրս եկավ, ինչպես սովորաբար լինում ա չափազանց երկար ձգված սերիալների դեպքում, քանի որ երասանները հոգնում կամ այլ պատճառներով թողնում են սերիալը, ու արդյունքում հիմնական ու սիրելի դարձած կերպարներից շատերը հերթով կամ հեռանում են, կամ մեռնում, կամ էլ ուղղակի անկապանում: Ոնց որ թե դեռ վերջանալու միտք չունի: Նույնիսկ էն «Սանտա Բարբարային» տվեց-անցավ... Էն որ դերասանները աչքիդ առաջ ծերացան:Սկզբում շատ էինք սիրում, մեծ հաճույքով էինք նայում, իսկ վերջին մի քանի տարին` ավելի շատ սովորության ուժով, դե, արդեն ավելի քան մի տասնամյակի ծանոթ, հարազատ մարդիկ են, հարազատ միջավայր, մի տեսակ դժվար ա լքելը, համ էլ էդքան նայել ենք, բա չիմանա՞նք` վերջն ինչ ա լինում:
Էս սերիալին բնորոշ բաներից մեկն էն ա, որ աշխարհում ինչ լինի, էդ սերիալում պարտադիր պիտի անդրադարձ լինի դրան. էլ քովիդ, էլ BLM ու էլի հազար ու խնդրահարույց իրավիճակ, որ էդ պահին ակտուալ ա եղել, բայց հիմա մտքիս չի գալիս: Ամեն սեզոնի սկսվելիս հույս ենք ունենում, որ այն վերջինը կլինի, բայց հլը որ հիասթափվում ենք: Արդեն չեմ պատկերացնում, թե ինչ պիտի լինի, որ որոշեն ավարտել: Իրականում լավ կլիներ` տարիներ առաջ ավարտած լինեին: Բայց դե մարդիկ փող են աշխատում, ի՞նչ կարող ես ասել:




Սկզբում շատ էինք սիրում, մեծ հաճույքով էինք նայում, իսկ վերջին մի քանի տարին` ավելի շատ սովորության ուժով, դե, արդեն ավելի քան մի տասնամյակի ծանոթ, հարազատ մարդիկ են, հարազատ միջավայր, մի տեսակ դժվար ա լքելը, համ էլ էդքան նայել ենք, բա չիմանա՞նք` վերջն ինչ ա լինում:
Մեջբերել
Էջանիշներ