Հարցդ սենց հասկացա։ ՈՒզում ես ասե՞ս եթե սկզբում 1G ով էր գնում, որ գրավիտացիայի էֆֆեկտ լինի, հետո պտտվի 2G–ով flip and burn անի՞։ էդ դեպքում եթե ուզում ենք քսան վայրկյան հետո արագությունը 0 դառնա կստացվի որ մինչև պտտվելը արագությունը պիտի լիներ ընդամեն 400մ/վ = 1440կմ/ժ։ Այսինքն հակառակ ուղղությամբ գնալու համար դրանից էլ դանդաղ պիտի լինի, որ քսան վայրկյանում 2G–ով ֆլիփ անդ բըրն անի։
Expanse–ի աշխարհում, ինձ թվում ա, եթե օրինակ Երկիր մոլորակից գնում են Իո ու ուզում են նորմալ ֆռֆռան տիեզերանավի մեջ ապա պիտի ճանապարհի ուղիղ կեսը գնան առաջ 1G արագացմամբ, հետ կեսից պտտվեն ու հակառակ ուղղությամբ 1G–ով սկսեն դանդաղել։ Ինչը մի քիչ խնդալու կնայվեր իհարկե, բայց էս կստեղծի էն էֆֆեկտը որ իրանք ամբողջ ընթացքում երկրի գրավիտացիայի պես կզգան իրենց տիեզերանավի մեջ։ Բայց էս ուղևորությունը կախված մոլորակների միջև դասավորությունից կտևի 135-168 ժամի միջակայքում։ Ինչը ընդհանուր առմամբ էդքան էլ վատ չի

Մաքսիմալ արագությունն էլ շրջվելու պահին կլինի 3100կմ/վ

Էջանիշներ