Լեգիոնի երկրորդ սեզոնն էլ նայեցի մի քանի օր առաջ։ Էս սեզոնին արդեն սյուժեի ծակերի առումով արդեն էդքան խիստ չէի․ ուղղակի ընդունեցի, որ էս սերիալում սյուժեի տրամաբանությունը պահելը կարևոր չի։ Երազում ո՞նց ա ինչ–որ անկապ իրադարձություններ են լինում, իրադարձությունների մեջ կապեր են լինում, որ արթուն ժամանակ ժամանակ նայում ես` իմաստ չկա, բայց դե երազիդ մեջ էդ լրիվ նորմալ էր։ Հիմա էս սերիալն ա, որ շիզոֆրենիայի, հոգեկան խանգարման թեմայի շուրջ ա, ու երևի պետք չի սպասել կուռ տրամաբանություն![]()
Մի խոսքով, էս անգամ էլ չէի խորանում սենց ստից բաների վրա ու փոխարենը թուլացել ու վայելում էի վիզուալ խփնված գեղեցկությունը![]()
Դերասաններն ու կերպարներն էլ լավն են, հատկապես Լեննին, Ֆարուկն ու Դեյվիդը։ Մենակ Սիդն ա ներվերիս վրա մի քիչ ազդում․ էդ կերպարի միակ իմաստը ոնց–որ Դեյվիդի ընկերուհին լինելու մեջ լինի ու միշտ նույն սառած, հոգատար, սիրող ու մտահոգ դեմքն ունի
Մեկ էլ նոր կարդացի որ Սիդի անունը Փինք Ֆլոյդի Սիդ Բարրեթի պատվին ա դրել սերիալի ստեղծողը, որի վրա Սիդ Բարեթի երաժշտությունը մեծ ազդեցություն ա ունեցել։ Ահա՜ թե որտեղից են էս սերիալի վիզուալ հրավառությունն ու կտցրած ընկալումները գալիս
Գնամ երրորդ սեզոնը ճարելու
Էջանիշներ