Սփոթիֆայի մասին երկար-բարակ գրել եք, իմ կարծիքն էլ ասեմ։ Սփոթիֆայը ֆանտաստիկ պլատֆորմ է, էն է՝ ինչ պետք է մելոմանիս, թերևս միայն երաժշտության որակի պահով վերապահումներ ունեմ (պրեմիումի մասին է խոսքը, սեթինգներում սթրիմինգի որակը դրել եմ ամենաբարձրը)։ Ասենք klipsch դինամիկներ էի առել, քիչ էր մնում հետ տայի, բայց հետո մի երկու դիսկի ու հայֆայ ռադիոյի հետ համեմատեցի, զգացի, որ Սփոթիֆայը այնուամենայնիվ խարդախություն ա անում։
Բայց էն որ ամբողջ համաշխարհային երաժշտությունը ամսեկան մի համբուրգերի գնով ձեռքիդ տակ է, ես սրա մասին մի 20 տարի առաջ երազել էլ չէի կարող։ Ասենք պահի տակ ուզեցա Բախի դաշնամուրային սոնատները Քեյթ Ջարեթի կատարմամբ, կամ Ռուբեն Հախվերդյանի, չգիտեմ․․․ «Լեռների քամին», կամ ասենք «acid jazz» ոճի երկաժտություն, միանգամից գտնում ես։ Բայց էդ հեշտ գտնելն էլ մի քիչ ադրենալինը թուլացնում է, էդ էլ կա :Ճ
Մի ուրիշ կայֆ էլ կա, երաժշտությունը ըստ ոճի մանրակրկիտ զանազանվում է, ու ամեն շաբաթ ըստ իմ լսածի ինձ նոր լիստ է առաջարկում, լիքը հին ու նոր բաներ եմ բացահայտում (սա last.fm-ից վերցրած ու կատարելագործված հատկություն էր, last.fm-ին Սփոթիֆայը առավ)։
Ինչ վերաբերում է արտիստների բիզնեսին, ապա իմ կարծիքով, ոնց որ ասես, թե սուպերմակետները բուդկաների բիզնեսին խփում են։ Սա բնական էվոլյուցիոն պրոցես է, սրա դեմ ոչինչ չես կարող անել, ու Սփոթիֆայը արտիսներին առավելություն էլ է տալիս, որ աշխարհի տարբեր ծայրերում իր ստեղծագործությունները շատ արագ հասանելի են դառնում։ ՈՒ մենակ փողի մեջ չի երջանկությունը ։Ճ