Անգլերեն խոսալ չգիտեն չէ՞նորեկների մեծ մասի խնդիրն ա տեղացիներին հասկանալը, որովհետև դրսում հիմնականում ամերիկյան ֆիլմերից են անգլերեն լսում մեկ էլ դպրոցի անգլերենի դասատուներից մեկ էլ գալիս ենք տեսնում՝ լրիվ ուրիշ ձև են խոսում: Տերմինաբանությունը իրոք լրիվ տարբեր ա: Ասենք՝ մարդիկ մտածում են բանասիրությունը պիտի Philology լինի, ոչ մի անգլիացի բանասեր, նաև ամերիկացի բանասերից եմ լսել՝ չեն հասկանում էդ բառը: Շատ-շատ ինչ-որ հին տեքստերի, կրոնական կամ լատիներենի հետ կապված մասնագետ պատկերացնեն: Ես մտածում էի «դրամատուրգիան» պիտի drama լինի, եթե ոչ dramaturgy, որոշ գրքերում հանդիպում էլ ա, բայց գրված՝ ոչ լեզվակիրների կողմից
որովհետև անգլերեն ավելի ընկալելի ա զուտ theatre բառը, որը իհարկե ընդգրկուն բառ ա: Ու իրականում ահագին մեծ խնդիր ա, որ երբ ուզում ես գրածդ տեքստը քո ուզածը արտահայտի, բայց ընկալելի լինի անգելեն լեզվակիր ընթերցողի համար
Որովհետև շատ բան գրում եմ՝ բոլոր ոչ լեզվակիրների համար հասկանալի ա, ինչ եմ ասում, լեզվակիրները զարմացած երեսիս են նայում, սրբագրելիս այլ տարբերակ են առաջարկում, որ իմ ուզած նյուանսը չի արտահայտում, եղել ա, որ մի բառի համար մի հինգ-վեց հոգու հետ խորհրդակցել եմ, որ ի վերջո լուծումը գտնենք: Կամ մտածում ենք պիեսը պիտի play լինի, բայցլեզվակիրները նաև ներկայացումն են հասկանում նույն բառով, ինչը բնական ա՝ հենց բառի առաջնային իմաստը խաղալուց ա գալիս, ստիպված պիտի հստակեցնես the text of the play:
էլ չեմ ասում՝ Հայաստանում հպարտությամբ ասում են՝ ես արևելագետ եմ, ֆակուլտետ ունենք տենց, ակադեմիայում օրիենտալիստ բառը եթե խիստ պարզունականացնենք՝ օվերսիմփլիֆայ, համարյա ակադեմիական ռասիստին զուգահեռ բառ ա: էլի եմ ասում խիստ պարզունականացնելու դեպքում: Համենայն դեպքս էստեղ ոչ մեկ իրան չի անվանի ես օրիենտալիստ եմ, նույնիսկ եթե իրականում խորանաս պարզվի որ ա:
Էջանիշներ