Միացրեցի թրեյլերը ու ահագին զարմացա, որ դու էս սերիալն ես նայում
Հետո բլոգիդ գրառումը կարդացի, ընկերոջս հարցրեցի 80-ականների The Karate Kid-ի մասին. աչքերը պտտացրեց (հեչ լավ նշան չէր)
Բայց որոշեցինք սերիալը միացնել. ամեն դեպքում, հետաքրքրել էր, որ էդ ծեծուջարդով սերիալը (ինչքանով որ թրեյլերից տեսա) քեզ դուր էր եկել: Դե ինչքան էլ որ գրել էիր մեջն արծածվող հետաքրքիր թեմաների մասին, միևնույն է, լավ չէի պատկերացնում. առաջին հայացքից ոչ մի գրավիչ բան չկար, ու ուզում էի հասկանալ՝ ինչն էիր հավանել:
Էդպես միացրեցինք, երեք սերիա իրար հետևից նայեցինք ու հաստատ կշարունակենք նայել. երկուսիս դուրն էլ եկավ![]()
Էջանիշներ