Շինարար (16.01.2019)
Անգլերեն խոսալ չգիտեն չէ՞ նորեկների մեծ մասի խնդիրն ա տեղացիներին հասկանալը, որովհետև դրսում հիմնականում ամերիկյան ֆիլմերից են անգլերեն լսում մեկ էլ դպրոցի անգլերենի դասատուներից մեկ էլ գալիս ենք տեսնում՝ լրիվ ուրիշ ձև են խոսում: Տերմինաբանությունը իրոք լրիվ տարբեր ա: Ասենք՝ մարդիկ մտածում են բանասիրությունը պիտի Philology լինի, ոչ մի անգլիացի բանասեր, նաև ամերիկացի բանասերից եմ լսել՝ չեն հասկանում էդ բառը: Շատ-շատ ինչ-որ հին տեքստերի, կրոնական կամ լատիներենի հետ կապված մասնագետ պատկերացնեն: Ես մտածում էի «դրամատուրգիան» պիտի drama լինի, եթե ոչ dramaturgy, որոշ գրքերում հանդիպում էլ ա, բայց գրված՝ ոչ լեզվակիրների կողմից որովհետև անգլերեն ավելի ընկալելի ա զուտ theatre բառը, որը իհարկե ընդգրկուն բառ ա: Ու իրականում ահագին մեծ խնդիր ա, որ երբ ուզում ես գրածդ տեքստը քո ուզածը արտահայտի, բայց ընկալելի լինի անգելեն լեզվակիր ընթերցողի համար Որովհետև շատ բան գրում եմ՝ բոլոր ոչ լեզվակիրների համար հասկանալի ա, ինչ եմ ասում, լեզվակիրները զարմացած երեսիս են նայում, սրբագրելիս այլ տարբերակ են առաջարկում, որ իմ ուզած նյուանսը չի արտահայտում, եղել ա, որ մի բառի համար մի հինգ-վեց հոգու հետ խորհրդակցել եմ, որ ի վերջո լուծումը գտնենք: Կամ մտածում ենք պիեսը պիտի play լինի, բայցլեզվակիրները նաև ներկայացումն են հասկանում նույն բառով, ինչը բնական ա՝ հենց բառի առաջնային իմաստը խաղալուց ա գալիս, ստիպված պիտի հստակեցնես the text of the play:
էլ չեմ ասում՝ Հայաստանում հպարտությամբ ասում են՝ ես արևելագետ եմ, ֆակուլտետ ունենք տենց, ակադեմիայում օրիենտալիստ բառը եթե խիստ պարզունականացնենք՝ օվերսիմփլիֆայ, համարյա ակադեմիական ռասիստին զուգահեռ բառ ա: էլի եմ ասում խիստ պարզունականացնելու դեպքում: Համենայն դեպքս էստեղ ոչ մեկ իրան չի անվանի ես օրիենտալիստ եմ, նույնիսկ եթե իրականում խորանաս պարզվի որ ա:
Վերջին խմբագրող՝ Շինարար: 16.01.2019, 19:28:
Ես էս վերջերս Netflix-ում մի հատ բրիտանական սերիալ գտա ու նշած էր 3 series, ես էլ մտածեցի որ երեք սերիայանոց կարճ սերիալ է։ Կակ ռազ ուզում էի կարճ դետեկտիվ սերիալ նայեի մանյակների մասին ու որոշեցի նայել։ Հետո ջոկեցի, որ երեք սեզոն ա, ոչ թե սերիա։ Ստիպված նայեցի։ Բայց չեմ փոշմանում։ Բավականին հզոր գործ էր։ Խորհուրդ եմ տալիս նայել։ Վերջին սեզոնը ու սերիալի ավարտը կատարյալ է։ The Fall Մինչև էս գրառումը կարդալը մտածում էի տեխնիկական սխալ է էդ series-ը։ Նոր ջոգեցի ինչը ինչոց ա։
American crime storyն եմ նայում։ Մի քիչ դժվար ա հետևել թե ինչը երբ ա տեղի ունենում որովհետև ժամանակները լրիվ խառնաշփոթ ա արած բայց հետաքրքիր ա։
Jarre (24.02.2019)
Մի պահի չգիտեի ինչ նայեմ, Հեփփին նայեցի, արժեր լրիվ, Պատրիք Մելրոուզը նայեցի, ծանր էր, բայց էլի․․․ մտածում էի մի թեթև բան ա պետք, հետո հիշեցի, որ Թումոյի այգում նստած էինք Ռուֆուս հետ, Ռիկ ու Մորտիից խոսք գնաց, Ռուֆը թե բա Gravity falls - ը նայե՞լ ես, լավն ա։ Հիմա նայում եմ, Ռուֆ, եթե կարդում ես սա, մի հատ Ապրես
SWTS
Freeman (25.02.2019), Անվերնագիր (26.02.2019), Հայկօ (25.02.2019)
Չգիտեմ, ով ինչ սերիալ ա նայում ստեղ, բայց մեկը իմ կողմից խորհուրդ կտամ: Բրիտանո-կանադական ա, Sky-ի արտադրանք, կոչվում ա Tin Star: Գլխավոր դերակատարը Lie To Me-ից մեզ հայտնի Թիմ Ռոթն ա, որը հոյակապ ա խաղում: Խիստ խորհուրդ եմ տալիս, ես ինքս կլանում եմ ամեն կադրը)
2 սեզոն ա, 1-ը 10, 2-րդը 9 էպիզոդ)
429143CE-603D-4B9B-AB1D-33499174449B.jpg
"The Umbrella Academy"-ն սկսեցի նայել։
Հետս նայող կա՞, թեմա բացեմ։
Էս սերիալներ ենթաբաժինը չարժի՞ կինոյի բաժին տանել։
Good omens առաջին սերիան եմ նայել, լավն ա երևում։ Երևի կնայեմ։
Mr. Robot նայվում ա։ Չէի ասի թե շատ լավն ա։
Սկզբում մտածում էի, թե ինչ որ գիքի մասին սերիալ ա, բայց
••Սեղմել՝ ցույց տալու համար
The cake is a lie.
Հայկօ (23.09.2019)
Peaky Blinders-ն եմ նայում: Հետաքրքիր ա՝ լարված սյուժեով: Կերպարների մեջ մի կարգին իսան չկա, մեկը մյուսից տականք են:
ivy (01.10.2019)
Money Heist-ը նայեք։ Իսպանական սերիալ ա։ Մե բոմբ։ Ինձ որ հազար տարի մնար չէի հավատա, որ իսպանակն սերիալ կնայեմ։ Աղջիկս համոզեց։ Հիմա ամեն գիշեր քնելուց առաջ 3, 4 ական սերիայով առաջ եմ գնում։
Ամեն ինչ շատ սյուռ էր, չեմ հիշում հերթականությունը, բայց երբ արդեն նստած էինք երեքով, մեր տան պադվալում, ես, Վանոն ու նա, կոֆե էինք խմում ու չեմ հիշում ինչից էինք խոսում, բայց մի պահից տենց խոսքը սերիալներից գնաց։ Ասեց.
֊Լի՜զ։
Ասի
֊ Հաջան։
Ասեց.
-Money heist-ը նայի։
Վանոն էլ դաբռոն տվեց, ասի լավ որ ասում եք։))
Գիշերները նայում եմ։
Վերջին խմբագրող՝ LisBeth: 01.10.2019, 12:17:
SWTS
Հեռավոր 90-ականներին մի սերիալ էի նայում, որը կրկին դիտեցի մի 15 տարի անց:
The Pretender
Շատ հետաքրքիր էր, նույնիսկ այսքան տարի անց չի կորցրել դիտարժանությունը:
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Էրեկ քնելուց առաջ Money Heist-ից մի սերիա նայեցի. չհետաքրքրեց, էդ մի սերիան հազիվ գլորեցի:
The Umbrella Academy-ն էլ կիսատ թողեցի, ձանձրալի էր:
Դեռ փնտրում եմ, թե ինչ նայեմ:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ