Լավ Հեռուստատեսություն Չկա
Լավ Հաղորդումներ Չկան
Լավ Ժամանցային Հաղորդումներ Չկան
Լավ Ֆիլմեր Չկան
Լավ Սերիալներ Չկան
Ձեր փոխարեն ամեն ինչ ասեցի:
Կա՞ մի բան, մի հաղորդում, մի ժամանցային հաղորդում, մի ֆիլմ, մի սերիալ, որից չեք բողոքում.
Ինչքան կարելիյա.
Որ էտ հաղորդումներն ու ֆիլմերը/սերիալները չլինեյին, էլ հեուստաալիքն ի՞նչ պիտի ցույց տար...
Freeman (11.08.2011)
Լվա է... անիմաստ ա : Թող նկարահանեն, իրանք հյարստանան... համել , որ ճիշտ խոսենք առանձնապես տարբերություն չկա, սերիալ նկարահանում են մերքոնք թե չէ... չնկարահանեին եթերը հեղեղված էր լինելու բրազիլական սերիալներով ե հայերեն թարգամնությունով նենց... նենց որ առանձնապես ոչ բովանդակություննա փոխվել, ոչել հայոց լեզվի աղավաղելու գորցը, մենակ "MADE IN..."-ա փոխվել :
Ու կատես դու իրանց պարը,
Ով ճղեց վերջին նկարը,
Ով վառեց վերջին կամուրջը,
Ով հանեց վերջին նագանը!
Չգիտեմ Կարգին Հաղորդումը ինչքանով ա վնասում մեր ժողովրդին, բայց սերիալների հետ չի համեմատվի։
Սերիալները թմրամիջոց են։ Միգուցե կյանքում մեկ-երկու սերիալ նայած մարդը չդառնա դրանց գերին, բայց «պրոֆեսիոնալ» սերիալ նայողները հաստատ գերի են։
Ինչո՞ւ... Ասեմ իմ անձնական կարծիքը։ Նախ մի շատ պարզ օրինակ. մարդ կարո՞ղ է ենթադրենք 300 սերիաանոց սերիալը մեկ օրում դիտել, իհարկե ոչ, ֆիզիկապես հնարավոր չէ, նույկերպ, ինչպես հնարավոր չէ 300 օրվա թմրանյութը մի անգամից ընդունել (մարդը կմեռնի)։ Դրա համար այդ սերալը բաժանում են մասերի, ճիշտ ինչպես թմրանյութը, եւ այն կախվածություն է առաջացնում` ճիշտ ինչպես թնրանյութը։ Սերիալ նայողները ասում են, որ ցանկացած պահի կարող են դադարեցնել, ճիշտ ինչպես թմրամոլները։
Մարդ եթե սկսում է սերիալ նայել` ապա նա ակամա ամբողջ օրը սպասում է այդ սերիալի ժամին, այսինքն` նրա կյանքի իմաստը դառնում է սերիալը, ինչը շատ սարսափելի բան է։ Նույնիսկ եթե տվյալ սերիալը ավարտվում է, նայողը չի հանգստանում։ Նա կարող է նույնիսկ ենթագիտակցաբար չընկալել դրա ավարտը եւ ակամա սկսի նայել հաջորդը, հետո հաջորդը։ Իսկ դրանք անվերջ են։
Եւս մի առանձնահատկություն. սերիալը, ի տարբերություն թմրամիջոցի, ֆիզիկական վնաս չունի, եւ դրա դադարեցումից մարդ չի մեռնի, ԲԱՅՑ վստահ եմ, որ այն ունի հոգեկան վնաս։ Սերիալ «թարգողի» համար կյանքը կդառնա անհետաքրքիր, եւն։
Շատ հակագովազդեցի սերալները, բայց ասեմ, որ դրա համար ինձ չեն վճարում։
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
հիմա կարծում եմ այնքան սարսափելի չէ իրադրությունը, ինչպես 5-10 տարի առաջ էր. հիմա հայտնվել են դրանց այլընտրանքներ` քիչ թե շատ, ու արդեն մատաղ սերունդն ա ընտրում` նայի դրանք, թե ոչ: Այստեղ ծնողները պետք է միջամտեն, բայց ամբողջ խնդիրը նրանում է, որ ծնողներն են ավելի շատ տարված այդ անորակ <<ֆիլմերով>>:
չեմ ուզում քաղաքականացնել, բայց գոնե մենք լուռ չենք ու չենք հանդուրժելու
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Մի հատ պատկերացրեք, որ ամբողջ օրը տանն եք /ինչպես տնային տնտեսուհիները/ տան գործերը անում եք ու էլ բան չկա անելու: Հո չեք գնալու մենակ փողոցներով ման գալու՞՞՞ Կամ էլ տատիկները, հո սաղ օրը դուրսը չեն նստի՞՞ իսկ փողոցի ու սերիալի խոսակցությունները լրիվ նույն են հենա տանը, հանգիստ նստում նայում են սերիալ, ոնց որ հարևանիդ դռան ծակից հետևես ինչ են անում Բամբասանքի փոխարինիչ է սերիալը:
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
շատ ավելի անվնաս մի բան կլինեին (եթե բամբասանք իրականում անվնաս է, մի մեծ չարիք էլ դա է), եթե բամբասանքով ամեն ինչ ավարտվեր, բայց նորից եմ ուզում կրկնել, որ ահավոր չարիք է օր օրի հասունանում մեր էկրաններում, և բնավ էլ խոսքը նրա մասին չէ, թե որի հումուրն է լավը կամ վատը, և բնավ էլ խոսքը նրա մասին չէ, թե լավ առիթ է տանը չնստելու համար, և բնավ էլ այն մասին չէ, թե այդ դեպքում տանը նստածն ինչ անի, այլ այն մասին է, որ չարիքն էսպես թե էնպես առկա է ու էսպես թե էնպես հասու է լինում շատերին և , ,
հավատն է ծնում հրաշք և ոչ թե հրաշքը՝ հավատ
sarkavag Յուրաքանչյուրին՝ իրենը: Կայսրինը կայսրին, խոզերի առջև մարգարիտ և այլն: Ուզու՞մ ես՝ սերիա՛լ նայիր: Չե՞ս ուզում՝ մի՛ նայիր: Գիթառ նվագիր կամ պարան թռիր կամ կինո գնա:
Ամեն դեպքում՝ սերիալները Հայաստանում շատ մեծ լսարան ունեն: Ընդ որում՝ պետք չէ ասել, որ սերիալները զոռով մեր վզին են փաթաթում: Պահանջա՛րկն է ծնում առաջարկ, և ոչ՝ հակառակը:
DIXIcarpe noctem
Լիովին համամիտ եմ
Հա,ունի
The cake is a lie.
եկել եմ այս թեմայում մի բան գրեմ` հույս ունենալով , որ գուցե , երևի (ուրիշ հոմանիշներ չնշեմ ) մի օր հանրայինի սերիալների համար սցենար գրոցներից մեկը հանկարծ գրառումս կկարդա:Այդ ինչի՞ց է , որ հանրայինի սերիալների բժիշկ կերպարները պարտադիր ռուսերեն են խոսում կամ էլ կիսատ պռատ հայերեն, մեր իրականությու՞նն է այդպիսին , թե հատուկ ծրագիր ունեք , որ սերիալներով էլ բժիշկներին ներկայացնեք իբրև քաղքենի ու կիսատ պռատ մարդիկ…
Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...
Մի երկու լավ բան է մնացել մեր երկրում, բայց ոնց նայում եմ դրա վերջն էլ են ուզում տան: Առայժմ մեր հացագործ աշխարհի համար անընդունելի է իրենց հաշիվներին խառնել ընտանիքը: ,,Ընտանիքը սրփութուն ա՛՛: Բայց էս անտեր սերիալներում էնքան այդպիսի հիմար բաներ կնկարեն, որ մոտ ապագայում երևի այդ ,,սրփութունն՛՛ էլ դադարի գոյություն ունենալուց: Դա երևի նրանից է, որ մարդիք իրենց իրավունք են վերապահում գրել մի աշխարհի կամ մի երևույթի մասին, որից բացարձակ տեղեկություն չունեն:
Թևում է այլուր ,,էժանագինը”,
Շատ թանկ է սակայն նրա հագինը,
Գրավում է նա ամեն մի անկյուն
Հաշվի չառնելով ոչ արյուն ոչ գույն...
"Supernatural" սերիալն է սիրում, բայց նայում եմ ոչ թե հեռուստացույցով, այլ կոմպով
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ