Ըհը ճիշտ ես ասում: մանավանդ են երեխեքին ամնաշատ գրավող մասերըAngelina-ի խոսքերից
որ ինձ թվումա ետ պահերին գոնե ծնողները պիտի փոխեն ալիքը:
լավ կասես որնա դաստիրակչական մասը դրանցում՞![]()
Ըհը ճիշտ ես ասում: մանավանդ են երեխեքին ամնաշատ գրավող մասերըAngelina-ի խոսքերից
որ ինձ թվումա ետ պահերին գոնե ծնողները պիտի փոխեն ալիքը:
լավ կասես որնա դաստիրակչական մասը դրանցում՞![]()
Քանի դեռ Աստված ապագալի վարագույրը փակ է պահում մարդկանց համար, մարդկային ամբողջ իմաստությունը պարփակված է երկու բառի մեջ.
Սպասել և հուսալ
Համաձայն եմ.Իրոք որ լավ սերիալ էր.Երկու անգամ էլ նայել եմ,բայց երկրորդ անգամ եմ վերջը տեսել."мятежный дух"-THE BEST!!!!!!!!!!!!!!!!!!!Bonita-ի խոսքերից
![]()
![]()
![]()
Դաստիարակչականը քեֆս բերեցAngelina-ի խոսքերից
, ոնց կարա սերիալը դաստիարակչական բնույթ ունենա, եթե քարոզումա անբարոյականություն, նդեղ ինչքան գիտեմ սաղ իրար հետ սեքսով են զբաղվում, վերջում որ զույգի մոտ որ լավա ստացվել իրանքել ամուսնանում են
, չնայած մարդա մի 12 երեխա ունեն արդեն տարբեր մարդկանցից, երեխեքնել նայում ու դաստիարակվում են:
հալալա դուրս շատ եկավZevs666-ի խոսքերից
![]()
Քանի դեռ Աստված ապագալի վարագույրը փակ է պահում մարդկանց համար, մարդկային ամբողջ իմաստությունը պարփակված է երկու բառի մեջ.
Սպասել և հուսալ
Արմենիայի ցույց տված բոլոր սերիալների ձայները նույնն են, ես էլ եմ զզվում։John-ի խոսքերից
Նույնիսկ որ մի քանի վայրկյանով պատահաբար էդ ալիքն է լինում դրած, ու սերիալ է գնում էդ պահին, էնքան տհաճ է, որ միանգամից ալիքը փոխում եմ, որ հնարավորինս կարճ լսեմ էդ զզվելի ձայնը։ Դրանք Արմենիայի «ֆիրմեննի» ձայներն են։
![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ooooooooooooooooo~~~~~,ցնցող էբոլորը զզվում են էս նողկալի,անմակարդակ, գռեհիկ, հակադաստիարակչական, աննպատակ, անվերջ, մղձավանջային եվ ուղղակի ապուշ ու աներեվակայելի անիմաստ սերիալներից
բայց ինչու՞ են դրանք գնում առավոտից երեկո, ու ինչու՞ բոլորը գիտեն թե հատկապես ով է սերիալում ամենաապուշը.. առաջարկում եմ միանգամից խոստովանել, որ մեր հասարակությունը հիվանդ է էդ անգործությունից ու անկազմակերպ կյանքից ծագած դժվար, բայց այնուամենայնիվ բուժելի հիվանդությամբ..Գուցե որոշ մարդկանց ձգում է պարզությունը, դե .. դեմոկրատիան վատ բան չի..չբռնանանք..բայց ,
Երեխանե'ր, մի' նայեք այդ հակադաստիարակչական սերիալները, դրանք ձեզ համար ապագա չե'ն![]()
Սերիալները փչացնում են ամբողջ հեռուստաեթերը... Եւ դրանցից ոչ մեկը գոնե մի նորմալ բան մարդուն չի սովորեցնում:
Главное в жизни быть любимым и самому любить
Ընդանրապես սերիալներին վերաբերվում եմ նորմալ ,բայց դա չի վերաբերվում, բրազիլական,մեքսիկական,վենեսուելական և այլ չգիտեմ ինչական անվերջ, անիմաստ հաճախ միայն անբարոյականություն քարոզող, հիմար սերիալներին:Ցավոք հենց այդ տիպի սերիալների պակաս մեր եթերը չի զգացվում:Բայց լավ սերիալներ էլ են հանդիպում,որոնք դիտելուց հաճույք ես ստանում:Բավականին լավ սերիալներ են նկարում ռուսները, օռտ-ով հաճախ ցույց են տալիս շատ հետաքրքիր սերիալներ:
Ամերիկյան հեռուստատեսության փորձից կարող եմ ասել, որ մեզ համար դասական իմաստով սերիալները ցուցադրում են ցերեկվա ժամերին ժամը մեկից հինգը: Երեկոյան հիմնակում ցուցադրում են ՉԱՓԱԶԱՆՑ ՈՐԱԿՅԱԼ ՀԵՌՈՒՍՏԱՍԵՐԻԱԼՆԵՐ, օրինակ LOST-ը, որի գարնանային եթերաշրջանը սկսվում է երեք օրից: Հիմա ԱՄՆ-ում սուպերպոպուլյար սերիալ է Grey's Anatomy-ն, որը ամեն հինգշաբթի դիտում է մոտ 30 մլն մարդ: Իսկապպես շատ լավն է: Հիշո՞ւմ եք Ջորջ Քլունիի մասնակցությամբ "ՇՏԱՊՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ": Սա էլ բժշկական դրամա է, բայց ավելի դինամիկ ու հուզիչ: Այս սերիալը ուղղակի ֆենոմեն է ամերիկյան հեռուստատեսության մեջ: Մյուսը Ugly BETTY-ն է, ռուսական ՆԵ ՌԱԴԻՍ ԿՌԱՍԻՎՕՅ սերիալի նմանությամբ: ԱՅս տարի ստացել է նավագույն կոմեդիայի դերասանուհի Գրեմմիի մրցանակը:
Բացի դրանցից, Brothers and Sisters-ը, որն աչքի է ընկնում փայլուն եվ շատ ինտելեկտուալ սցենարով եվ դերասանական կազմով: Այս տարի սկսվել է Friends-ի դերասանուհի Քորտնի Քոքսի մասնակցությամբ նոր սերիալ, կոչվում է Dirt ՝ պապարացցիների մասին: Գժանոց է: Դեղին մամուլի եւ շոու բիզնեսի մասին է: Մարտին ցուցադրվող սերիաներից մեկում մասնակցելու է նաեւ Ջենիֆեր Էնիստոնը: Այս էպիզոդում նա համբուրվում է Քորթնի Քոքսի հետ: Հիմա սաղ ամերիկան սպասում է «մարտյան համբույրին«: Ի դեպ, Studia 60 սերիալում էլ խաղում է ՄԵթյու Պերին, էլի Ֆրենդսից: Այս սերիալը հեռուստաշոուների բիզնեսի մասին է: Նայում ես, ու կարող ես բառացիորեն գաղափար կազմել ամերիկյան հեռուստատեսության ներքին խոհանոցից: Շատ լավն է:
Ընդհանրապես այժմ ամերիկյան հեռուսադրամաների, որն այս հեռուստաարտադրության ավելի ճշգրիտ անվանումն է, ոսկե դարն է՝ համարում են հեռուստաքննադատները: Օրինակ NBC-ով ցուցադրվող ՀԵՐՈՍՆԵՐ սերիալը ուղղակի ապշեցնում է իր նկարահանումների ռազմախով: ՀԵՐՈՍՆԵՐԸ նույն Լոստի ավելի կատարելագործված տարբերակն է ու նեո-ֆանտաստիկ ուղղվածությամբ:
Շատ եմ ափսոսում, որ հայ հեռուստադիտոսղն իսկական սերիալ նայելու հնարավորություն չունի: Ամերիկյանները իսկապես, շատ որակյալ են: Պատկերացրեք նույն LOST-ի որակի, բայց տարբեր թեմաներով և ամեն օր...
Մտեք Youtube ու փնտրեք այս սերիալները: Հնարավոր է, որ հատվածներ գտնեք եւ պատկերացում կազմեք: Ընդհանրապես, վերջին տարիներին ամերիկացինեը սկսել են ավելի հաճախ սերիալ նայել, քան կինո գնալ: Պատական չէ, որ օրինակ, սովորական դերասաններից Փեթրիկ Դեմսին և էլեն Պոմպեոն՝ Գրեյի օրագիրը սերիալի գլխավոր դերակատարները, հիմա դարձել են սուպեր-աստղեր, իսկ People ամսիագիրը նրանց հռչակել է ամենասեքսուալ մարդկանցից մեկը: Ի դեպ, Գրեյի Օրիագիրը ֆիլմը ստեղծողը աֆրոամերիկուհի է՝ Շոնդա Ռայմս: Դերասանական կազմը նա ձևավորել է խիստ բազմազան: Գլխավոր զույգերից մեկը սեւ բժիշկ է, որի սիրուհին Կորեացի ուսանողուհի է: Շատ հավես է:
Էլ ինչ կար...այսքանը: Հա, Amazon.com-ով բոլոր ֆիլմերը կարող եք պատվիրել ԴՎԴ-ով: Խոսքը այն սերիալների մասին են, որոնք արդեն երկրորդ կամ երրորդ սեզոնն են գնում՝ օրինակ Լոստը, Գրեյի Օրիագիրը, կամ Desperate Housewives-ը...
Մի խոսքով, ամեն ինչի որակյալը շատ լավ բան է, անգամ սերիալներինը:
Ես սիրում եմ ամերիկյան սերիալները:Շատ եմ սիրում "Friends", բայց միայն ոչ հայերեն խայտառակ ու անտաղանդ թարգմանությամբ և առանց մեր ցնցող «աստղերի» կրկնօրինակման...անգլերենը ուղղակի հանճարեղ էր,ռուսներն էլ էին լավ թարգմանել: Նայում էի նաև "ER"-ը մեր շատ սիրելի Քլունին էր խաղում, հիշու՞մ եք...լավ օրեր էին:
Սեփական կյանք չունենալու պատճառով, շատերը ապրում են սերիալներով։ Ցավալի է...
Սերիալներից «Կլան Սոպրանոն» էի սիրում![]()
Держи меня за руку долго, пожалуйста,
Крепко держи меня, я не пожалуюсь...
Վերջին խմբագրող՝ Ungrateful: 02.06.2007, 02:45: Պատճառ: Գրառման ավելացում
Ես որակով սերիալ, եթե կարելի է այդպես ասել համարում եմ Բրազիլիական սերիալները, չհաշված շատ հիմարություններ, էլի կարելի է դիտել: Գոնե դերասանական խաղ կա: Օրինակ Կլոնը, հիմա էլ Օձեր և Մողեսները: Շատ հարուստ նկարահանումներ են իրականացնում, աչքի է ընկնում: Ինչը չէի ասի մեր հայկական սերիալների մասին, մի տաղավար են վերցնում, կահույք են տեղադրում ու ամբողջ ֆիլմը այդտեղ են նկարում: Կամ էլ Ամբողջ սերիայի մեջ գովազդներ են անում:
Ի դեպ, ոչ մի զարգացած, մակարդակով երկիր չի առնում էնպիսի սերիալներ, ինչպիսիք են բրազիլական, վենեսուելական և արգենտինական սերիալները: ռուսներն առաջ առնում էին, բայց հիմա էլ չէ:
էստեղ ոչ մի կապ չունի նկարահանումները: Ընդհանրապես դու խորացե՞լ ես նրանց սյուժեի մեջ: Ասեմ, որ իրականության հետ բացարձակ կապ չունեն: Դիալոգները իրական չեն: Իրական կյանքում ոչ մեկ ոչ մեկի հետ էնպիսի դիալոգ չի ունենում, ինչպիսին նկարահանված է էդ տեսակ սերիալներում: Իսկ հայկական հեռուստասերիալներից մի քանիսի մեջ կա դիալոգային և սյուժետային ճիշտ համակցություն, որն իրական կյանքում էլ կարող է լինել: էնպիսի դիալոգային համակցություն, որը դու էլ կարող ես ունենալ քո հարազատների, ընկերների և ծանոթների հետ: Չեմ ասում, որ մերը լավնա... ես կասեյի ավելին, նույնիսկ կան սերիալներ, որոնք տանել չեմ կարողանում մեր մոտ: Բայց կարող եմ բացառություն համարել մեկը՝ զուտ սյուժետով և դիալոգներով, որը իրական կյանքին քիչ թե շատ մոտ է: Եվ հետո, սերիալն էլ իրականությանը մի քիչ մոտ պետք է լինի: Ես այդպես եմ կարծում: Եթե իհարկե քո սերիալը համարում ես զուտ կյանքի սերիալ՝ կապված կյանքի իրադարձությունների հետ: Իսկ եթե սերիալդ միստիկական, կամ այլ ուղղություն ունի, դա լրիվ այլ հարց է...
Վերջին խմբագրող՝ Adam: 18.08.2008, 19:36:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ