Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Մի քիչ թեմայից պետք է շեղվեմ․
Դե մեր հասարակությունում կինո նայողների զգալի մասը ռուսերենին տիրապետում է ու անգլերենից կաղում է,էդ պատճառով смотреть онлайн-ը ամենատարածվածն է։ Ես շատ կուզեի,որ ռուսական պիռատսկի կայքերի նման հայկական նորմալ թարգմանությամբ էլ լիներ,քանի որ մեր օրերում ֆիլմերը մեծ դեր ունեն մարդկանց զարգացման գործում ու հասարակության մի զգալի մասը օտար լեզվի չիմացության պատճառով կինոներ չի նայում։
Ես օրինակ հիմնականում Նեթֆլիքսով եմ նայում,ինչը որ չկա նեթֆլիքսում Անվերնոյիս ականջը կանչի տոռենտը կա ու կա,չենք մոռանում նաև կինոթատրոնները որտեղ տարվա ընթացքում գոնե մի 10-15ֆիլմ նայում եմ,իսկ գյուղում դիսկերի ահագին մեծ պաշար ունեմ հիմա,որ գնում եմ մեկ-մեկ դիսկերով էլ եմ նայում։ Ուրիշ տարբերակներից խաբար չեմ ։Դ
Հ․Գ հարցին պատասխանելու փոխարեն սաղ կյանքս պատմեցի![]()
Անվերնագիր (23.01.2020), Արշակ (22.01.2020)
Մեծ մասամբ մենք էլ (ավելի ճիշտ, ընկերս, ինքն ա սթրիմինգներից օգտվում), չհաշված էն դեպքերը, երբ կինոթատրոն գնում ենք շահած տոմսերով։ Բայց ես երաժշտության համար էլ եմ վճարում ու ոչ սթրիմինգ ծառայություններին. առնում եմ ցանկացած ինձ դուր եկած երաժշտություն թվային կամ ֆիզիկական տարբերակներով։ Ու հա, մեշոկով փողը չափազանցված ա։
Յոհաննես (22.01.2020)
Դե երաժշտության համար ես էլ եմ վճարում Spotify–ը, չնայած որ երաժշտություն էլ եմ շատ քիչ լսում։ Բայց գոնե Spotify–ում պրակտիկորեն փնտրածս ցանկացած երաժշտություն կա։ Իսկ Նեթֆլիքսը վճարում եմ, բայց համարյա ինչ ուզում եմ նայեմ, պարզվում ա չկա, կամ էլ իմ ռեգիոնում չկա։ ՈՒ ոնց ջոկում եմ տենց սթրիմինգ սերվիս չկա, որ ամեն ինչ ունենան։ Այսինքն, ուզածս ֆիլմը նայելու համար եսիմքանի տարբեր սթրիմինգի պիտի գրանցվեմ։ Որ օրը երկու ժամ կինո նայող լինեի, էլի կանեի, բայց ամիսը մի քանի անգամ մի բան նայելու դեպքում մի քիչ անիմաստ ա թվում։ Հետն էլ անհարմար, որ պիտի ընկնեմ գնտեմ որտեղ կա ուզածս կինոն:
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Կորչի Spotify֊ը, ես իրանց չեմ վճարում ու չեմ օգտվում իրանց ծառայություններից։ Ուզում եմ ասել՝ ոնց երաժշտության համար եմ մեծ մասամբ առանձին֊առանձին վճարում, նենց էլ ֆիլմերի։
Բայց մի գաղտնիք ասեմ. ամերիկյան նեթֆլիքս գրանցվի։ Սկանդինավիայում ինչ֊որ բարդ ու անհասկանալի օրենքների պատճառով նեթֆլիքսի ամբողջական տեսադարանը հասանելի չի, ու շատերը Սկանդինավիայում նստած ամերիկյան նեթֆլիքս են նայում։
Ամերիկյան Նեթֆլիքս գրանցվելը ո՞րն ա։ Նույն Նեթֆլիքսի գրանցումովս, կախված նրանից, թե էդ պահին որ երկրում եմ գտնվում, էդ երկրում լիցենզավորված կինոներն ա ցույց տալիս։ Հա, Շվեդիայում ահագին սահմանափակ ա։ Ձևեր կան շրջանցելու՝ VPN–ով ուրիշ երկիր ես «տեղափոխվում», սկսում ա ուզածդ կինոն ցույց տալ, բայց էդ էլ ա ջանջալ, Netflix–ը VPN–ները փակում ա ու պիտի տրյուկներ անես, բայց համ էլ մեկ ա ԱՄՆ–ում էլ ա ահագին սահմանափակ։
Ասենք հենց Legion–ը որ վերջերս քննարկում էիք, նայեցի, մենակ 5 փախած երկրում կային՝ Ճապոնիա, Բրազիլիա, Արգենտինա, Իտալիա, մյուսը չեմ հիշում։ Էլ չասած, որ լիքը ուրիշ կինոներ էլ ընդհանրապես որևէ երկրում չկան, օրինակ՝ Մարվելի համարյա սաղ կինոները։
Իսկ ֆիլմերի համար առանձին–առանձին ի՞նչ պլատֆորմով ես առնում։
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Չգիտեմ, կինո ու սերիալ նայելը ավելի շատ դրակա՞ն թե՝ բացասական դեր ունի մարդկանց զարգացման գործում, բայց մի բան եմ նկատել․ Եվրոպական էն երկրներում, որոնցում հեռուստատեսությամբ ավանդաբար կինոները չեն թարգմանում, էդ երկրներում բոլորը շատ լավ անգլերեն են խոսում։ Իսկ են երկրներում, որտեղ թարգմանում են, հասարակ ժողովրդի մեջ անգլերենի վիճակը վատ ա։
Ասածս ինչ ա․ կինոները երևի ամենալավ միջոցն են լեզու սովորելու․ շատ ավելի արդյունավետ, քան հանրակրթական դպրոցի սովորացրածն ա։ ՈՒ որ թարգմանություն չի լինում, մարդիկ ուզած–չուզած սովորում են։ Նույն հեռուստատեսության շնորհիվ Հայաստանում մարդկանց մեծ մասը էս կամ էն չափով ռուսերեն գիտի, գոնե հասկանալու մակարդակով։ Նենց որ, ավելի հակված եմ կարծել, որ լավ ա, որ չի թարգմանվում․ սերիալ նայելուց, ժամանակ վատնելուց բացի, գոնե մի օգուտ լինում ա։
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
boooooooom (22.01.2020), Հայկօ (25.01.2020)
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Նեթֆլիքսի պահերը ճշտեցի։ Գեո բլոկը նոր բան ա։ Վախտին հենց ամերիկյան ըքաունթով ամերիկյան ամբողջ տեսադարանը հասանելի էր։ Էն էլ ջոկեցին, որ Եվրոպայում սենց բաներ են անում, գեո բլոկ դրեցին։ Հիմա էլ կարաս ամերիկյան ըքաունթ ունենաս, բայց միակ առավելությունն էն ա, որ մի քիչ ավելի էժան ա ամերիկյանը։ Մնացած առումներով նույն VPN֊ով մտնելն ա։
Spotify֊ն ու մյուս սթրիմերները խայտառակ շատ փող են աշխատում՝ արտիստին խայտառակ քիչ վճարելով։ Իսկ ֆիզիկական կոպիա կամ թվային առնելիս շատ ավելի մեծ տոկոս ա արտիստին գնում (որոշ դեպքերում նույնիսկ ամբողջ գումարը)։ Ու պլյուս էդքանի հետ միասին սթրիմերները խայտառակ վատ որակով են երաժշտությունը տրամադրում, նույնիսկ եթե վճարովի ըքաունթով ես, իսկ թվային գնման դեպքում հնարավոր ամենաբարձր որակը կարաս քաշես։ Ընդհանուր առմամբ, ես Bandcamp֊ից եմ օգտվում, որ իրա սթրիմերն էլ ունի, բայց ուրիշ սկզբունքով ա աշխատում. մի քանի անգամ ձրի սթրիմից հետո պիտի առնես ալբոմը կամ երգը։ Առնելուց հետո էլ էն ա քաշում ես փլեյերի մեջ, էլ սթրիմով չես լսում, վճարածդ գումարի մեծ մասն էլ արտիստին ա գնում։
Ինչ վերաբերում ա ֆիզիկական կոպիա առնելու՝ շրջակա միջավայրին հասցրած վնասների պահին, ապա մի քիչ խնդալու ա, որ իմ՝տարին մի քանի անգամ վինիլ առնելուց միջավայրն ավելի շատ ա վնասվելու, քան ամեն օր ավտո քշողների, պլաստիկ աման֊չամանով ամեն օր սնվողների, սուպերմարկետների պլաստիկի, զանազան զիբիլ արտադրող գործարանների թափոնները։ Ես գոնե արվեստի համար եմ վճարում ու էդ արվեստը մինչև վերջ վայելում եմ։ Սթրիմինգը կարող ա բնությանը վնաս չի, բայց արվեստին խայտառակ վնաս ա։ Իսկ առանց արվեստի ու առանց բնության աշխարհը մոտավորապես նույն բանն են։
Նախ սկսենք նրանից, որ սթրիմինգը ընդամենը տեխնոլոգիա ա՝ երաժշտություն լսելը ավելի հարմար դարձնելու ինժեներական լուծում, ոնց որ դիսկերը, իսկ երգչին շահագործել–չշահագործելը կարա սթրիմինգով էլ լինի, դիսկով էլ, էդ լիքը այլ գործոններից ա կախված. բուն սթրիմինգը որպես տեխնոլոգիա դրանում մեղավոր չի ու չարիք չի։ Ինչ վերաբերում ա շահագործելուն, նախ աղոտ հիշում եմ, որ արտիստին հասնող տոկոսները նույնքան ցածր չեն ինչքան սկզբում էր ու ընդհանրապես սթրիմինգ անող ֆիրմաների շատանալուն զուգընթաց էդ ամենը բալանսի ա գալու ժամանակի ընթացքում։ Ոնց որ ձայնագրման ստուդիաների հետ եղավ․ ժամանակին արտիստները ստուդիաների բռի մեջ էին, շատ քիչ իրավունքներով, հիմա իրավիճակը ահագին փոխվել ա։
Ինչ վերաբերում ա Սփոթիֆային, Սփոթիֆայը ինչքան գիտեմ մինչև հիմա մինուսով ա աշխատում՝ ինվեստորների փողերն են ծախսում ու դեռ երկար ժամանակ տենց ա լինելու։ Այսինքն՝ «սթրիմերները խայտառակ շատ փող են աշխատում՝ արտիստին խայտառակ քիչ վճարելով» պնդումը էնքան էլ ճիշտ չի։ Իսկ փողը ծախսում են սթրիմինգի նոր տեխնոլոգիան զարգացնելու ու մասսայականացնելու վրա․ ինովացիա են անում։ Երբ դու դիսկ առնելուց փող ես տալիս, փողին համապատասխան ստացածդ արժեքը միայն արտիստի ստեղծածը չի․ դիսկի արժեքը լիքը բաղկացուցիչ մաս ունի՝ արտիստի աշխատանքը, դիսկ արտադրողի աշխատանքը, դիսկի՝ որպես տեխնոլոգիա ինովացիայի հեղինակների աշխատանքը, ստուդիայի կատարած աշխատանքը, խանութ հասցնողների աշխատանքը և այլն։ Նույն ձևով սթրիմինգն ա, որը որպես տեխնոլոգիա դեռ զարգացման փուլում ա ու էդ ինովացիան ահագին ծախսատար ա։ Արդյունքում վերջնական արտադրանքում սթրիմերի ներդրած ջանքի ու արտիստի աշխատանքի հարաբերությունը ավելի մեծ ա, քան դիսկի դեպքում, համապատասխանաբար էլ արտիստի ստացած տոկոսները ավելի փոքր են։ Իսկ երբ նոր տեխնոլոգիան հագեցման հասնի, էդ թվերը կփոխվեն։
Ու էն, որ արտիստների մեծ մասը ուզում ա ու համաձայնվում են իրանց երգերը Սփոթիֆայում դնել, էլի խոսում ա նրա մասին, որ էդ տոկոսների բաշխումը անարդար չի։ Սթրիմինգը մի շարք առավելություն ունի դիսկերի նկատմամբ ու հատկապես արտիստների համար։ Տես, եթե սթրիմինգ չլիներ, ես ասենք ընտրելու էի իմ ամսենասիրած մի քանի արտիստների մի 10-20 դիսկ ու դրանց վրա էի լռվելու, մենակ դրանք էի առնելու ու նույն բանը հա լսեի։ Իսկ սթրիմինգի դեպքում լիքը տարբեր արտիստների եմ բացահայտում ու լսում, միավոր ժամանակում շատ ավելին եմ լսում ու ավելի շատ արտիստների եմ լսում, քան դիսկի դեպքում կլիներ։ Նենց որ վերջին հաշվով արտիստների եկամուտը ավելի մեծանալու ա։ Էսօր ընկերս տանը նստած ձայնագրում ա իր երաժշտությունը ու սփոթիֆայ ա գցում, էդպիսով ավելի մեծ հնարավորություն ա ունենում աշխարհին լսելի լինել, մուտք գործել էդ ոլորտ, քան դիսկերի միջոցով էր կարողանալու:
Սթրիմինգը ավելի նոր տեխնոլոգիա ա, որը տեխնիկապես շատ ավելի հարմար ա ինչպես երաժտություն լսողի համար, էնպես էլ անսահման ավելի լայն հնարավորություններ ա բացում երաժիշտների համար․ սրա մասին անվերջ կարելի ա խոսել։ Իսկ որակը ժամանակի հարց ա` ինտերնետի արագության մեծացմանը զուգընթաց որակը ավելի ու ավելի լավանալու ա ու ինչ–որ պահի անցնի դիսկի որակից էլ։ Մի խոսքով, վաղ թե ուշ սթրիմինգը որպես ավելի կատարյալ տեխնոլոգիա լրիվ փոխարինելու ա դիսկերին ու էդ բոլորովին վատ չի։
Ես չասեցի, թե քո դիսկ առնելը ավելի շատ ա վնասում բնությանը, քան գործարանների թափոնները։Ինքս էլ արդեն շեշտել էի, որ լիքը ուրիշ բաների համեմատ դիսկի վնասը չնչին ա ու հենց ինքդ էլ եթե ուզում ես ֆութպրինտդ պակասացնել, լիքը ուրիշ բան կարաս փոխես ապրելակերպումդ մինչև դիսկերին հասնելը։ Ես զուտ դիսկի ու սթրիմինիգի միջև համեմատություն էի անում․ համեմատական կարգով սթրիմինգը դիսկից ավելի քիչ վնաս ա բնությանը, ու էդ անհերքելի ա․ էդքան բան
![]()
Վերջին խմբագրող՝ Արշակ: 25.01.2020, 18:02:
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ