"The Witcher"-ն եմ նայում, մի հինգ սերիա նայել եմ, բայց էն չի, շատ վատը չի, բայց մի տեսակ զոռով ա գնում։ Ոնց որ "աղը պակաս լինի" մի տեսակ։
"The Witcher"-ն եմ նայում, մի հինգ սերիա նայել եմ, բայց էն չի, շատ վատը չի, բայց մի տեսակ զոռով ա գնում։ Ոնց որ "աղը պակաս լինի" մի տեսակ։
Կարճ
Կոնկրետ
boooooooom (21.01.2020)
Հլը որ առաջին սեզոնի վերջերում եմ. մինչև հիմա գժական ա: Ու հա, անընդհատ աճում ա: Ամեն սերիան նենց ա սկսում, որ առաջին րոպեներին մտածում եմ՝ կարող ա սխալ սերիա եմ միացրել, արանքում բան եմ բաց թողել:
Ընթացքում պարզեցի, որ Մարվել քոմիքսի հիման վրա ա ստեղծվել, մի քիչ քոմիքսն էլ աչքի տակով անցկացրեցի:
Գլխավոր դերասանը, իմ կարծիքով, շատ լավ ա ընտրված դերի համար. միմիկան որ լրիվ վերջն ա: Մեկ էլ Լեննիի դերասանուհին ա շատ-շատ լավը, հատկապես որ իր կերպարը հա փոխվում ա, ու ամեն ձևով էլ հետաքրքիր ա մնում:
Հայկօ (21.01.2020)
Մի ախմախ հարց. էլի մարդ կա՞, որ սերիալներ մեն-մենակ ա նայում:
Մի ժամանակ կարծեմ ֆեյսբուքում էր, որ տեսնում էի՝ խմբերով հավաքվում, մեկի տանը միասին նայում էին: Տենց պիտի որ շատ հավես անցնի, սենց ակտիվ քննարկելով բան: Բայց դե ասեք, որ մենակ էլ վատ չի, կողքից ոչ ոք չի շեղում, դու՝ քո տարած մտքերով, կերպարների ու ինքդ քեզ հետ խոսելով
ivy (21.01.2020)
Ես՝ հոռախոսով ու ականջակալներով եմ նայում,
ու մենակ, քնելուց առաջ։ Հարմար ա։
****
Հիմա ինչ, էս "The Witcher"-ը կիսատ թողեմ "Legeon"-ը սկսե՞մ։ Հեչ չեմ սիրում կիսատ թողել։
Կարճ
Կոնկրետ
ivy (21.01.2020)
ivy (21.01.2020)
boooooooom (21.01.2020)
Յոհաննես (22.01.2020)
Ես չեմ կարող մենակ նայել: Ինձ համար սերիալ նայելը հաճելի ա երկուսով, թե չէ չեմ նայի: Եթե մենակ եմ` հետ վեջս չի սերիալ նայելը, խմբով էլ չեմ սիրում: Գահերի խաղը չնայած մենակ եմ նայել հիմնական օֆիսում որպես պրոկրաստինացիա: Մենակ յություբում շաշ-մաշ ինտերվյուներ եմ նայում, եթե ինչ-որ բան նայում եմ: Կինո էլ չեմ մենակ գնա:
ivy (22.01.2020)
Մի ախմախ հարց էլ իմ կողմից․ էդ որ կպած սերիալներ ու կինոներ եք նայում, ո՞րտեղից եք ճարում։ Ես Նեթֆլիքս ունեմ, բայց ձեր քննարկածներից լիքը բան Նեթֆլիքսում չկա, ու ոնց ջոկում եմ ամեն ինչ նայելու համար մի տաս հատ տարբեր սթրիմինգ սերվիսների պիտի գրանցվես։ Էդ սաղ սթրիմինգներին գրանցված եք ու մեշոկով փող եք տալի՞ս, թե՝ տորենտի վրա եք նստած։ Կարող ա՞ ավելի խելոք լուծում կա, վրես խաբար չկա։
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
StrangeLittleGirl (22.01.2020), Արշակ (22.01.2020)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ