"Good Omens"-ը նայող եղե՞լ է։
Սյուժեն ու պատմության զարգացումն էնքան հետաքրքիր չէր, ինչքան Քրոուլիի ու Ազիռաֆելի կերպարները ու իրենց հարաբերությունները։
Ընտիր կերպարներ են, ավելի հարմար դերասաններ էլ երևի հնարավոր չէր գտնել (գիրքը չեմ կարդացել)։
Ու իրենց կապը շատ հետաքրքիր էր, էն որ ամեն զգացմունք մեջը կա, ու հստակ սահմանելի չի։ Ընկերությո՞ւն։
Վերջին էպիզոդում մի դրվագը իմ կարծիքով ավելորդ էր, թեև դա էդքան էլ ռոմանտիկ ակտ չէր, այլ ավելի շատ զայրույթ, հուսահատություն, բայց միևնույն է, կուզեի չլիներ։
Եթե ուրիշ նայողներ էլ են եղել, հետաքրքիր է ձեր կարծիքը․
•
•
Սեղմել՝ ցույց տալու համար
Էջանիշներ