"The Last of Us"-ը նայեցինք․ լավն էր։
Հազիվ մի բան գտա, որ հավեսով նայվում էր։
Մի քիչ սկեպտիկ էի, որ հերթական զոմբի պատմությունը կլինի, ու հնարավոր է, որ էդպես էլ կար, բայց լիքը ակցենտ էր դրված մարդկային հարաբերությունների ու մարդկային էության վրա, հետն էլ շատ հետաքրքիր ու լավ էր նկարված։
Մեկ էլ էն էր լավը, որ այլանդակ-զզվելի տեսարաններ կարելի է ասել համարյա չկային․ ավելի շատ պատմության ու կերպարների զարգացման վրա էր շեշտը, ոչ թե մոնստրների։
Ու ոնց եմ սիրում պատմություններ «հայրական բնազդի» մասին 
Իսկ ինչ վերաբերում է սնկավորված մոնստրներին, իրականում լրիվ հնարավոր սցենար կարող է լինել, որ կորդիցեպս պարազիտ սնկերը, որոնք միջատների մարմինն են գրավում ու վարքը կառավարում, կարողանան նաև մարդկանց մարմնի ջերմաստիճանին հարմարվելով էնտեղ բույն դնել։ Իհարկե դժվար թե մարդիկ դրանից էդ կարգի զոմբիանան, ոնց որ սերիալիում, բայց դե մոտավոր սցենարը չի բացառվում։
Սպասում եմ շարունակությանը։
•
•
Սեղմել՝ ցույց տալու համար
Էջանիշներ