Smergh-ի խոսքերից
Տեսե'ք, Եղեռնի մասին դուք սկսեցիք խոսել, ուստի ես կհիշեցնեմ Ձեզ մի երկու փաստեր ԼՏՊ-ի մեղմ ասած ոչ հայանպաստ պահվածքից: Մի կողմ թողնենք այն փատը, որ երբ նա Գերագույն Խորհրդի նախագահն էր և քննքրկումներ էին գնում Հռչակագրի բովանդակության շուրջ` հենց նրա ջանքերի շնորհիվ քիչ էր մնում այդ կարևորագույն փաստաթղթում Եղեռնի մասին որևէ հիշատակում չմտներ: Չգիտեմ թե ովքեր այդ հարցը բարձրացրին և այնպիսի սրությամբ, որ նա իրեն հատուկ դիվանագիտությամբ այնպես տեղի տվեց, որ կարծես հենց իր առաջարկով է Եղեռնին վերաբերվող հիշատակումը մտնում Հռչակագրի մեջ: Հիմա խոստացված փաստերը.
1. ՀՀՇ կուսակցության հիմնադիր համարը կարելի է իրավամբ անվանել նոր սկիզբ առնող Հայ ազատագրական պայքարի առաջին և խոշոր պարտությունը: Ես փաստեր չունեմ թե դա ում կողմից էր ուղղորդվում, սակայն համոզված եմ որ ՀՀՇ-ական վերնախավի սրտովն էր: Բանը նրանումն է , որ փոխանակ մնալ հզոր ազգային շարժում, որի շուրջ աշխարհասփյուռ քաղաքական ուժերն համախմբել ու դարերի ընթացքում համախմբման ու միաբանվելու համար պատմության ընձեռնած բացառիկ հնարավորությունն օգտագործել ազգի ու հայության գլոբալ խնդիրների լուծման համար` մեր ազգային զարթոնքի ողջ էներգիան վատնվեց մի խումբ մարդկանց իշխանության բերելու վրա, այն դեպքում, որ այդ իշխանությունը կոմունիստները սկուտեղի վրա մատուցում էին հենց իրենց:
2.ՀՀՇ-ի իշխանության գալուց հետո Հայաստանում սկսված հակառուսական հիստերիան/ այն հիմա էլ շարունակվում է նույն ՀՀՇ-ականների ու Լևոնականների կողմից, վկան` այս ֆորումում "Ովքեր են ամենաշատը վնասում Հայաստանին" հարցման արդյունքները/, որի պատճառով մեկը մյուսի ետևից փակվում էին Ռուսական դպրոցներն ու սկսվեց առանց այն էլ փոքրաքանակ ռուսական համայքի ներկայացուցիչների հեռանալը Հայաստանից: Այդ պատճառով նաև հեռացան աղետի գոտում ամենածվալուն շինարարություն իրականացնող Ռուս շինարարները: Ռուսներն սկսեցին Արցախում և նաև այստեղ մեր դեմ օգտագործել խորհրդային բանակն ու այդ պատճառով ընկան Գետաշենն ու Մարտունաշենը, Շահումյանն ու Մարտակերտը:
3.Սա Լ.Տեր Պետրոսյանի ամենահակահայ դրսեվորումն էր 1992 թվականի հայտնի հեռուստաելույթում նա Դաշնակցությանը միջազգային ահաբեկչական կազմակերպություն անվանեց,կրկնելով դեռևս 1918 թվականին բոլշևիկների կողմից հնարած այն թեզը, թե "ամեն ինչում մեղավոր են Դաշնակներն իրենց վարած ավանտյուրիստական քաղաքականությամբ", այն դեպքում, որ հենց Դաշնակցությունն էր, որ այդ պահին իր ուսերին էր կրում արցախյան պատերազմի հիմնական ծանրությունը: Ո՞ւմ համար էր այդ հայտարարությունը, եթե ոչ մեր թշնամիների:Ո՞ւմ էր պետք հայ ազատամարտիկին թևաթափ անող այն հայտարարությունը, որ " 3 միլիոնանոց Հայաստանն ի վիճակի չէ 7 մլն Ադրբեջանին դիմակայելու":
Այսքանն էլ բավական է հասկանալու համար, որ այդ պարոնի նախագահ դառնալը մեզ համար նույնքան վտանգավոր է, որքան Ս.Սարգսյանինը:
Մի խնդրանք միայն, եթե ինձ փորձելու էք հակառակն ապացուցել, ապա դա արեք բերածս փաստերը հերքելով միայն:
Բարին ընդ Ձեզ:
Էջանիշներ