Հիմա միքիչ հասկանալի դարձավ: Ուզում եք ասել, որ Լևոն Տեր-Պետրոսյանի կինը հրեուհի է և հենց այդ պատճառով էլ (ելնելով «քավորի» օրինակից) շատերը մտածում են, որ նա հայ չէ կամ վատագույն դեպքում հայատյաց:
Նախ ասեմ, որ գուցե «քավորը» յուրահատուկ դեպք է: Բայց չի կարելի հիմնվել այդպիսի փոքրաթիվ մարդկանց վրա ու շեշտել այդ թերությունը բոլորի վրա: Ինչպես երբեմն ասում են «հայ աղջիկները գեղեցիկ են», բայց սա դեռ չի նշանակում, որ բոլորն են գեղեցիկ:
Լավ, չշեղվելու համար մի փոքր անդրադառնամ ԼՏՊ-ին: Նա բնիկ Մուսա լեռցի է: Ծնվել է հայ, այնուհետև նա հայ ընտանիքից է: Ամուսնությունը չեմ կարծում, որ էական փոփոխություն մտցրած կլինի իր կրոնական տեսանկյունի վրա: Իր նախագահական տարիներին՝ Տեր-Պետրոսյանը մեծ կարևորություն էր տալիս հայ առաքելական եկեղեցուն: Նա ի տարբերություն հաջորդող նախագահի գիտեր «Հայր մերը», ի տարբերություն այսօրվա նախագահի՝ գիտեր ինչպես խաչ հանելը: Մեծ հարգանքով է վերաբերվում եկեղեցուն, Կաթողիկոսին: Եկեղեցուն չէր օգտագործում իբրև խաղալիք: Ամեն մի կամուրջի բացմանը օրհնություններ չէր պարտադրում, ամեն մի ինքնաթիռի համար կաթողիկոս չէր գալիս: Կարճ ասած եկեղեցին չէր օգտագործվում իշխանության համար:
Շատ եմ լսել, երբ ոմանք ԼՏՊ-ին մեղադրում են հայող մեծ եղեռնը ժխտելու մեջ: Ցավոք այդպիսին մտածողները լավ չեն հիշում, որ հենց ԼՏՊ-ն էր, որ ցեղասպանության 80 ամյակին նվիրված ստեղծեց տարբեր երկրներից ժամանած պատմաբանների գիտաժողով: Ի վերջո նա է բացվել ցեղասպանությանը նվիրված թանգարանը:
Այս կապակցությամբ մի իրական դեպք պատմեմ: Մի քանի տարի առաջ արտասահմանից հյուրեր ունեինք: Նրանց տարանք Ծիծեռնակաբերդ, այնուհետև այցելեցին հայոց մեծ եղեռնի թանգարան: Այնտեղի աշխատողներից մեկը չգիտես ինչու սկսեց ԼՏՊ-ին փնովել, ասելով թե «ԼՏՊ-ն հայ չի, նա ուզում էր փակել տալ այս գեղեցիկ թանգարանը»: Երևի այդ կինը նոր էր աշխատանքի ընդունվել և նրա բախտը չբերեց, որ մեր հյուրերը ամեն ինչից տեղյակ էին: Հյուրերը զարմացած և որոշ չափով ջղայնացած ասացին (հիշեցրին), թե ո՛վ է բացել այդ թանգարանը և երբ է բացվել այն: Կինը ամոթից դուրս եկավ և ուրիշին բերեց, որ իր հյուրերին ներկայացնի բոլոր սենյակները:
Եվ վերջապես Լուդմիլա Տեր-Պետրոսյանը՝ ԼՏՊ-ի կինը ապրում է Հայաստանում և եթե նրան դուր չգար ապրել ՀՀ-ում, ապա համոզված եմ, որ այդպիսի մարդկանց համար դժվար չէր լինի թողնել Հայաստանը և գնալ Հրեաստան՝ Իսրայել:
Էջանիշներ