Ընկերս ամուսնանում էր: Խնդրեց իր գիտական թեզի ղեկավարին դառնալ իր հարսանիքի քավորը: Ղեկավարը հայտնի գիտնական է ու կրում է տիպիկ հայկական ազգանուն և ուրախությամբ համաձայնեց դառնալ իր ասպիրանտի քավորը: Հարսանիքն սկսվեց ինչպես ընդունված էր Աշոցքում /ընկերս այնտեղից է/ ու երբ բանը հասավ եկեղեցի մտնելուն` քավորը կտրուկ հրաժարվեց այնտեղ մտնել: Ինչքան համոզեցին տղայի ծնողներն ու հարազատները` բան դուրս չեկավ: Ստիպված ես ներկայացա որպես քավոր ու առ այսօր կատարում եմ հայերիս համար այդ սուրբ պարտականությունը իր չքնաղ ընտանիքի հանդեպ:Հարսանիքից հետո ես ու ընկերս երկար փնտրտուկի մեջ էինք, պարզելու համար այն պատճառը, որն ստիպեց "քավորին" հրաժարվել եկեղեցի մտնելուց: Երկար ժամանակ անցավ ու մենք չէինք կարողանում գտնել պատճառը, մինչև մահացավ այդ գիտնականի մայրը: Թաղման ժամանակ մենք բոլորովին պատահականորեն իմացանք, որ հանգուցյալը ազգությամբ հրեա է: Ասելիքս այն է, որ մենք էլ էինք կարծում, որ ընկերոջս ղեկավարը սովորական հայ մարդ է, սակայն պարզվեց, որ այդ "սովորականն" այնքան էլ սովորական չէր:
Էջանիշներ