ՀՀՇ- նախ վերծանենք հապավումը ի՞նչ է նշանակում այն
Հայոց- այսինքն Հայերի, Հայության ի վերջո Համայն Հայության
Համազգային-ամբողջ ազգի համար ընդհանուր, համընդհանուր /ընդունելի/
Շարժում- նվիրական գաղափարների շուրջ համախմբում/քաղաքական ու հասարակական կազմակերպությունների, ի վերջո ժողովրդի/
Հիմա տեսնենք, թե Հայ ժողովրդի համար այս երեք ամենանվիրական ու ամենացանկալի բառերից ո՞րն է համապատասխանում այսօրվա ՀՀՇ հապավմանը, կտեսնեք որ ոչ մեկը
ՀՀՇ-ն Հայոց կոչվել չի կարող, որովհետև նրա համար Հայ Ազգային մտածողությունը կեղծ կատեգորիա է ու նա չի ընդգրկում հայության քիչ թե շատ նշմարելի մասը:
ՀՀՇ-ն Համազգային չէ և չի էլ կարող լինել` իր նեղ "լիբերալ" գաղափարախոսությամբ, որն ընդունում է միայն այդ կուսակցության սակավաթիվ անդամների կողմից:
ՀՀՇ-ն Շարժում էլ չէ, այլ կուսակցություն` դրան բնորոշ բոլոր ատրիբուտներով:
Որ ՀՀՇ-ն ինձ համար անհայտ պատճառներով դավաճանեց իր ստեղծման նպատակներին ու առաքինությանը` ապացուցում է այն փաստը, որ նրա հիմնադիր ու գաղափարական առաջնորդ Վազգեն Մանուկյանը զգալով այդ ամենը հեռացավ նրանցից ու դարձավ ընդիմադիր առաջին հերթին հենց ՀՀՇ-ին:
Սակայն Հայ ժողովրդի քաղաքական պատմության մեջ նրա ազատագրական պայքարին դեռևս ոչ մեկն այնպիսի վնաս չէր հասցրել` ինչպիսին հասցրեց ՀՀՇ-ն: Փոխանակ Ժողովրդական բացառիկ զարթոնքի ու համընդհանուր ոգևորության ողջ ուժն օգտագործելու և համախմբելու մեր աշխարհասփյուռ քաղաքական ուժերը, այն վատնվեց իշխանության գալու համար: Հենց այդանն էլ բավական է ՀՀՇ-ին Հայաստանի համար անցանկալի քաղաքական ուժ համարելու համար:
Էջանիշներ