User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 37 հատից

Թեմա: Ովքե՞ր են ՀՀՇ-ականները

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ովքեր են ՀՀՇ-ականները?

    Մի Հայ, կարդացի մեջբերածդ հատվածները։
    Այնտեղ «Արցախի հողերը հանձնենք» խոսք չկար։ Ընդհակառակը, Քաղաքացին Արցախի անկախացման ձև էր նշում ու խոսվում էր միայն Արցախին չպանկացող հողերի հանձնելու մասին, այն էլ միայն Արցախի դե յուրե անկախացման գնով։ Այլ հարց է, թե Արցախի անկախացման խնդրի իր առաջարկած լուծումն ինքանո՞վ է հնարավոր կամ ձեռնտու։ Սա քննարկվող թեմա կարող է լինել։ Սրա մասին կարող են տարբեր տեսակետներ լինել։
    Բայց, նորից եմ շեշտում, Արցախի հողերը հանձնելու մասին այդտեղ ոչ մի խոսք չկար։ Այստեղ ընդամենը քո անհանգստությունն ու կասկածն է Արցախին չպատկանող հողերի հանձնելու դեպքում Արցախի անկախացման երաշխիքների վերաբերյալ։
    Սրանք տարբեր բաներ են։ Իսկ Քաղաքացուն Արցախի հողերը հանձնելու կոչ վերագրելը կեղծիք է ու զրպարտություն։
    Գտնում եմ, որ ոչ մի տեսակ հող չպիտի հանձնվի առանց ամբողջ Արցախի անկախության ճանաչման հստակ երաշխիքների։ Իսկ թե ինչպես կարելի է հասնել այդ երաշխիքներին, սա արդեն քաղաքականության խնդիր է։ Նման երաշխիքների համար համապատասխան միջազգային կառույցներ կան։
    Ինչևէ, մեր քննարկման թեման հիմա սա չէ։ Իմ խոսքն ընդհանրապես քաղաքական քննարկումների կուլտուրայի մասին է։
    Եթե զրուցակիցը ձեր տեսակետին թեկուզ սկզբունքորեն հակառակ տեսակետ է հայտնում, մի աղավաղեք, շուռ տվեք դրանք՝ փորձելով այդ ձևով վարկաբեկել ու սևացնել զրուցակցին։ Ձեր ենթադրություններն ու եզրակացությունները մի ներկայացրեք որպես ուրիշի կողմից ասված խոսք։
    Ֆորումը մարտադաշտ չէ, որտեղ բոլոր մեթոդները թույլատրելի են։ Ֆորումը հայրենակիցների հետ բարեկիրթ քննարկումների ու դրանց միջոցով իրար հասկանալու, տարբեր հիմնահարցերի ելքեր գտնելու նպատակ ունի։ Ուրեմն պահպանեք նաև զրույցի կուլտուրայի կանոնները։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  2. #2
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    54
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ովքեր են ՀՀՇ-ականները?

    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ընդհակառակը
    Սիրելի Արշակ
    Չգիտեմ ինչու այս http://www.akumb.am/showpost.php?p=451110&postcount=1
    թեմայից վերցուել է երեք նախագահների՝ էրդողան, ալիեվ, Սահակաշվիլի, նկարները:
    Բայց արի չմոռանանք հենց այս թեմայի ենթատեքստը եւ տրամադրութիւնը որ ուզւում էր մեզնից ունենանք. Կարս-Ախալքալաքից Հայաստանի դուրս մնալու պատճառով:
    Հարցը մնում է այժմէական: Արի վերստին կարդանք այս թեման:

  3. #3
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ովքեր են ՀՀՇ-ականները?

    Մեջբերում Պանդուխտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Չգիտեմ ինչու այս http://www.akumb.am/showpost.php?p=451110&postcount=1
    թեմայից վերցուել է երեք նախագահների՝ էրդողան, ալիեվ, Սահակաշվիլի, նկարները:
    Հերթական սուտը, որի նպատակը Ակումբի ու Ակումբի մոդերատորների վարկաբեկումն է։
    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Վիշապաքաղ գրազ կգամ որ այս թեման կջնջեն ու կամ լավագույն դեպքում կփակեն մեկնաբանելով դա որպես ազգային թշնամանքի հրահրում:
    Մդա…

    Ինչ վերաբերում է վիդեոին և «բարձրինտելեկտուալ» փաստերին, որոնց մասին հեղինակը «դատողություններ» է անում և ըստ իրեն գալիս է հետևանքների, որոնցից ինքը «շշմում է»
    3.00-5.00 ր «…Հրեաները իրենք իրենց կոտորում էին, իրենց ուժեղացնելու համար…» Հիտլերը հրեա էր
    12.20- 13.00 «…30-40 հազար աներևույթ հայեր կան, որոնք հրեաներ են, որոնց մենք ընդունում ենք որպես հայեր, ապա ինչ-որ տեղ հայերի գործը բուրդ է լինելու… Մենք չունենք ծրագիր, նրանք ունեն 10 տարվա, 50 տարվա, 500 տարվա, 1000 տարվա (լուչշե վսեգո կոնեչնո 5 զվյոզդոչեկ ), նույնիսկ աշխարհի վերջի ծրագիր ունեն…» Աստծուց են արտագրել
    15.00-16.00 «… Գնում ենք մի քանի դար առաջ… հետ… տեսնում ենք, որ հրեաները կաթոլիկ եկեղեցի էլ են մուտք կատարել… Նրանք մուտք են գործել նաև ռուսական եկեղեցի…» Իսլամության ու Բուդդայականության մեջ էլ լիքը հրեաներ կան
    15.45 - 18.00 «… Հայ ժողովուրդը քիչ է և իրենց շուտ կհայտնաբերի, ուրեմն պետք է ավելի խորը գնալ, ավելի մտնել այդ գործի մեջ և ավելի հեռվից սկսել։ Այս հեռվից սկսելու հանգամանքը բերում է նրան, որ հրեա քրիստոնեաները պետք է հայրուր (հեղինակը տենց ասեց) տարի և միգուցե ավելի պետք է իրենց մասին տեղյակ չպահեն՝ իմանալով, որ իրենք ով են, բայց հայ ժողովրդին տեղյալ չպահեն իրենք ով են…» Հլը դու էդ թաքնված շպիոններին նայի է Աննամուս մարդիկ են, չեն եկել ու տեղյակ չեն պահել

    Ամբողջ աշխարհը հրեա անվանելու նպատակը մեկն է։ Գալ այն եզրահանգման, որ ՀՀՇ-ն հրեաներ են։

    19.29 - 20.30 «…1990 թվականի առաջի խորհրդարանի ընտրությունների ժամանակ, անհասկանալի կերպով, որ հետագայում պարզվեց, թեկնածուները, պատգամավորները, ՀՀՇ-ի կազմակերպված պատգամավորները կամ մասնակիցները այն սերունդների երեխաներն էին, որոնք 900-ականներին քրիստոնեություն են ընդունել։ Դա ինչպե՞ս է բացահայտվում։ Փաստորեն դուրս է գալիս, որ հայկական գենը կամ աշխարահայացքը ինքն իր հետ կռվում է, հիմա շարունակաբար և ստանում է հարվածներ՝ չհասկանալով թե այդ հարվածները որտեղի՞ց են գալիս։ 90 թվականի խորհրդարանի կանայք, մայրերը հրեաներ էին։ 40, 50, 60 (լուչշե վսեգո կոնեչնո 5 զվյոզդոչեկ ) տոկոս…»

    20.40- «… Պատահական ոչ մի բան չկա և որտեղի՞ց էին նրանք հայտնվել, ինչպե՞ս էին խոսում հայերեն, ինչո՞ւ էին խոսում հայերեն։ Ամբողջ Սովետական ժամանակաշրջանում ուրեմն թաքնված են մնացել, բայց գիտեին, որ Սովետըմկան (հեղինակը այսպես ասեց) միությունը քանդվելու է և Հայաստանը անջատվելու է և արդեն շատ մոտ ապագայում իրենց համար ստեղծում էին կարիերաներ։ Անհասկանալի է թե ի՞նչ հիմունքներով ստեղծվեծ 1990 թվականի կառավարությունը հայկական։ Ի՞նչ հիմունքներով անկախություն մտավ...»
    Այս դավաճանական խոսքերից հետո, ներվերս հերք չարեց ու փակեցի պատուհանը։ Ցանկություն չունեմ լսել մի մարդու, ում համար Անկախությունը ուրախություն չէ կամ պատրաստ է այդպես համարել միայն մեկ ուրիշին հրեա անվանելու համար։

    Սակայն մոտս մի քանի հարցեր առաջացան։
    Շատ ու շատ վրացիների ու թուրքերի կանայք հայեր են։ Արդյո՞ք վրացիներն ու թուրքերը հայեր են։
    Պուտինը հրեյա՞ է, թե՞ ոչ։

  4. #4
    ո՛չ այնքան պարապ մարդ Ջուզեպե Բալզամո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.11.2007
    Հասցե
    Ստեղարենք
    Գրառումներ
    621
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ովքեր են ՀՀՇ-ականները?

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Սակայն մոտս մի քանի հարցեր առաջացան։
    Շատ ու շատ վրացիների ու թուրքերի կանայք հայեր են։ Արդյո՞ք վրացիներն ու թուրքերը հայեր են։
    Պուտինը հրեյա՞ է, թե՞ ոչ։
    Հրեա մայր և օտարազգի հայր ունեցողը հրեա է: Հրեա հայր և օտար մայր ունեցողը՝ դեռ կպարզենք թե ինչ է…
    Սա հրեական ազգաբանության հիմնքն է, այսպես են հրեաներն իրենց բաժանում մնացած ազգերից:Հրեական գենետիկան մորն է համարում առաջնահերթ…
    Հայկական գենետիկան՝ հորը: Հետևաբար այն թուրքերն ու վրացիները,ում մայրերը հայ են՝ հայ չեն համարվում:
    Պուտինը Կարելական ծագում ունի( սկանդինավյան):
    Հիտլերը՝ աննորմալ ծագում …
    Կյանքի իմաստը քեզ կերտելու մեջ չէ , այլ` քեզ գտնելու...

  5. #5
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ովքեր են ՀՀՇ-ականները?

    Մեջբերում Juzeppe Balzammo-ի խոսքերից Նայել գրառումը
    Հրեա մայր և օտարազգի հայր ունեցողը հրեա է: Հրեա հայր և օտար մայր ունեցողը՝ դեռ կպարզենք թե ինչ է…
    Սա հրեական ազգաբանության հիմնքն է, այսպես են հրեաներն իրենց բաժանում մնացած ազգերից:Հրեական գենետիկան մորն է համարում առաջնահերթ…
    Հայկական գենետիկան՝ հորը: Հետևաբար այն թուրքերն ու վրացիները,ում մայրերը հայ են՝ հայ չեն համարվում:
    Պուտինը Կարելական ծագում ունի( սկանդինավյան):
    Հիտլերը՝ աննորմալ ծագում …
    Լևոնի ոչ մայրն է հրեյա, ոչ տատիկը։ Եթե նրա կինը հրեա է, ապա նրա երեխաները կհամարվեն հրեա ըստ հրեական օրենքի, իսկ ըստ հայկականի նրանք հայ են։ Դու երեխաների մասին ես խոսում, իսկ տվյալ դեպքում խոսքը ամուսնու մասին է։ Ի դեպ Սահակաշվիոլու կինը հոլանդացի է՝ ուրեմն Սահակաշվիլին թմրամո՞լ ու համասաեռամո՞լ է։
    Կան տեղեկություններ, որ Պուտինը նույնպես հրեա է
    Հիտլերի ծագում չէ աննորմալ, ինքն էր աննորմալ։ Բայց արի ու տես, որ իր աննորմալությամբ գրավեց աշխարհի մեծ մասը։ Սա կապ չունի, առանձին քննարկամն թեմա է։

  6. #6
    ո՛չ այնքան պարապ մարդ Ջուզեպե Բալզամո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.11.2007
    Հասցե
    Ստեղարենք
    Գրառումներ
    621
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ովքեր են ՀՀՇ-ականները?

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի դեպ Սահակաշվիոլու կինը հոլանդացի է՝ ուրեմն Սահակաշվիլին թմրամո՞լ ու համասաեռամո՞լ է։
    Շատ վրացիներ հենց էդպես էլ կարծում են

    Իսկ գալով Լևոնին,ասեմ իմ կարծիքը՝ ՀԱՅ է, Մուսալեռցու թոռ… մի քիչ տարօրինակ մարդ է,էնքան տարօրինակ,որ իր հարազատներից ոմանք գլուխ չեն դնում հետը: Մարդ է էլի… ու ինչպես ամեն մարդ՝ինքն էլ իրա դարդին… Վասակ "դավաճան" Սյունեցու նման… Սամվել "հայր-մայրասպանի"Օրհնյալի նման… ու մնացած ՀՀՇ,ՀՀԿ,ՀԿԿ,ՃՌՎՌ,ԽՎԶ և այլ-ականների նման:
    Վերջին խմբագրող՝ Ջուզեպե Բալզամո: 12.12.2007, 03:07: Պատճառ: Գրառման ավելացում
    Կյանքի իմաստը քեզ կերտելու մեջ չէ , այլ` քեզ գտնելու...

  7. #7
    Մշտական անդամ Smergh-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2007
    Գրառումներ
    343
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ովքեր են ՀՀՇ-ականները?

    Մեջբերում Juzeppe Balzammo-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ վրացիներ հենց էդպես էլ կարծում են

    Իսկ գալով Լևոնին,ասեմ իմ կարծիքը՝ ՀԱՅ է, Մուսալեռցու թոռ… մի քիչ տարօրինակ մարդ է,էնքան տարօրինակ,որ իր հարազատներից ոմանք գլուխ չեն դնում հետը: Մարդ է էլի… ու ինչպես ամեն մարդ՝ինքն էլ իրա դարդին… Վասակ "դավաճան" Սյունեցու նման… Սամվել "հայր-մայրասպանի"Օրհնյալի նման… ու մնացած ՀՀՇ,ՀՀԿ,ՀԿԿ,ՃՌՎՌ,ԽՎԶ և այլ-ականների նման:
    Ընկերս ամուսնանում էր: Խնդրեց իր գիտական թեզի ղեկավարին դառնալ իր հարսանիքի քավորը: Ղեկավարը հայտնի գիտնական է ու կրում է տիպիկ հայկական ազգանուն և ուրախությամբ համաձայնեց դառնալ իր ասպիրանտի քավորը: Հարսանիքն սկսվեց ինչպես ընդունված էր Աշոցքում /ընկերս այնտեղից է/ ու երբ բանը հասավ եկեղեցի մտնելուն` քավորը կտրուկ հրաժարվեց այնտեղ մտնել: Ինչքան համոզեցին տղայի ծնողներն ու հարազատները` բան դուրս չեկավ: Ստիպված ես ներկայացա որպես քավոր ու առ այսօր կատարում եմ հայերիս համար այդ սուրբ պարտականությունը իր չքնաղ ընտանիքի հանդեպ:Հարսանիքից հետո ես ու ընկերս երկար փնտրտուկի մեջ էինք, պարզելու համար այն պատճառը, որն ստիպեց "քավորին" հրաժարվել եկեղեցի մտնելուց: Երկար ժամանակ անցավ ու մենք չէինք կարողանում գտնել պատճառը, մինչև մահացավ այդ գիտնականի մայրը: Թաղման ժամանակ մենք բոլորովին պատահականորեն իմացանք, որ հանգուցյալը ազգությամբ հրեա է: Ասելիքս այն է, որ մենք էլ էինք կարծում, որ ընկերոջս ղեկավարը սովորական հայ մարդ է, սակայն պարզվեց, որ այդ "սովորականն" այնքան էլ սովորական չէր:
    Մասիս-Սիփան ու նաև Վան
    Ե՞րբ տի կրկին Հայոց Տուն գան...

    Եթե ուզում ես Եկիրդ Երկիր լինի` միացի՛ր

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արդյոք ովքե՞ր են
    Հեղինակ՝ Armeno, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 152
    Վերջինը: 28.12.2013, 17:57
  2. «Արդյոք ովքե՞ր են»
    Հեղինակ՝ Adam, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 15
    Վերջինը: 22.11.2007, 02:41
  3. Արդյոք ովքե՞ր են
    Հեղինակ՝ Armeno, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 1
    Վերջինը: 04.11.2007, 20:24
  4. Ովքե՞ր են պաշտպանում իշխանություններին
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 19
    Վերջինը: 29.10.2007, 11:40

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •