Մեջբերում P.S.-ի խոսքերից Նայել գրառումը

...Զավեշտական է, բայց լիբերալներին, լինի դա Ռուսաստանում, թե այլուր մեղադրում են հրեամետության կամ մասոնական լոժային հարելու մեջ; Դա այդպես չէ։ Ու իրականում ՀՀՇ–ի գաղափարախոսությունը 88–ի շարժման տղերքի մշակած Հայաստանի երրորդ հանրապետության զարգացման տեսլականն էր։ Ինչ ստացվեց և ինչպես Շարժումը շեղվեց իր հիմնական ուղուց՝ բոլորս էլ գիտենք։

Ուղղակի այսօր ժամանակն է, որ մի քիչ ավելի իրատեսորեն խոսենք այդ մասին՝ առանց որևէ մեկին ազգի թշնամի հայտարարելու։ Կան ՀՀՇ–ական շատ տղերք, որոնք միացել ենք շարժմանը և չեն հեռացել, որովհետև բարոյական են գտնվել։ Կան այնպիսիք, որ լքեցին։ Հիմա ՀՀԿ–ում են։ Այնպես որ, ՀՀՇ–ն, ինչպես ցանկացած կուսակցություն բազմաշերտ է։

Միևնույն ժամանակ իր սկզբնավորման փուլում Շարժումը իր շուրջն էր համախմբել մեր երկրի լավագույն մարդկանց, որոնք էլ հիմքը դրեցին, միս ու արյուն տվեցին ՀՀՇ–ի գաղափարախոսությանը։ Այո, դա ծառայեցվեց որոշ մարդկանց հարստացմանը, խեղվեց, ապականվեց։ Այսօր ՀՀՇ–ից միայն անունն է մնացել։
ՀՀՇ- նախ վերծանենք հապավումը ի՞նչ է նշանակում այն
Հայոց- այսինքն Հայերի, Հայության ի վերջո Համայն Հայության
Համազգային-ամբողջ ազգի համար ընդհանուր, համընդհանուր /ընդունելի/
Շարժում- նվիրական գաղափարների շուրջ համախմբում/քաղաքական ու հասարակական կազմակերպությունների, ի վերջո ժողովրդի/

Հիմա տեսնենք, թե Հայ ժողովրդի համար այս երեք ամենանվիրական ու ամենացանկալի բառերից ո՞րն է համապատասխանում այսօրվա ՀՀՇ հապավմանը, կտեսնեք որ ոչ մեկը
ՀՀՇ-ն Հայոց կոչվել չի կարող, որովհետև նրա համար Հայ Ազգային մտածողությունը կեղծ կատեգորիա է ու նա չի ընդգրկում հայության քիչ թե շատ նշմարելի մասը:
ՀՀՇ-ն Համազգային չէ և չի էլ կարող լինել` իր նեղ "լիբերալ" գաղափարախոսությամբ, որն ընդունում է միայն այդ կուսակցության սակավաթիվ անդամների կողմից:
ՀՀՇ-ն Շարժում էլ չէ, այլ կուսակցություն` դրան բնորոշ բոլոր ատրիբուտներով:

Որ ՀՀՇ-ն ինձ համար անհայտ պատճառներով դավաճանեց իր ստեղծման նպատակներին ու առաքինությանը` ապացուցում է այն փաստը, որ նրա հիմնադիր ու գաղափարական առաջնորդ Վազգեն Մանուկյանը զգալով այդ ամենը հեռացավ նրանցից ու դարձավ ընդիմադիր առաջին հերթին հենց ՀՀՇ-ին:
Սակայն Հայ ժողովրդի քաղաքական պատմության մեջ նրա ազատագրական պայքարին դեռևս ոչ մեկն այնպիսի վնաս չէր հասցրել` ինչպիսին հասցրեց ՀՀՇ-ն: Փոխանակ Ժողովրդական բացառիկ զարթոնքի ու համընդհանուր ոգևորության ողջ ուժն օգտագործելու և համախմբելու մեր աշխարհասփյուռ քաղաքական ուժերը, այն վատնվեց իշխանության գալու համար: Հենց այդանն էլ բավական է ՀՀՇ-ին Հայաստանի համար անցանկալի քաղաքական ուժ համարելու համար: