Մի Հայ, կարդացի մեջբերածդ հատվածները։
Այնտեղ «Արցախի հողերը հանձնենք» խոսք չկար։ Ընդհակառակը, Քաղաքացին Արցախի անկախացման ձև էր նշում ու խոսվում էր միայն Արցախին չպանկացող հողերի հանձնելու մասին, այն էլ միայն Արցախի դե յուրե անկախացման գնով։ Այլ հարց է, թե Արցախի անկախացման խնդրի իր առաջարկած լուծումն ինքանո՞վ է հնարավոր կամ ձեռնտու։ Սա քննարկվող թեմա կարող է լինել։ Սրա մասին կարող են տարբեր տեսակետներ լինել։
Բայց, նորից եմ շեշտում, Արցախի հողերը հանձնելու մասին այդտեղ ոչ մի խոսք չկար։ Այստեղ ընդամենը քո անհանգստությունն ու կասկածն է Արցախին չպատկանող հողերի հանձնելու դեպքում Արցախի անկախացման երաշխիքների վերաբերյալ։
Սրանք տարբեր բաներ են։ Իսկ Քաղաքացուն Արցախի հողերը հանձնելու կոչ վերագրելը կեղծիք է ու զրպարտություն։
Գտնում եմ, որ ոչ մի տեսակ հող չպիտի հանձնվի առանց ամբողջ Արցախի անկախության ճանաչման հստակ երաշխիքների։ Իսկ թե ինչպես կարելի է հասնել այդ երաշխիքներին, սա արդեն քաղաքականության խնդիր է։ Նման երաշխիքների համար համապատասխան միջազգային կառույցներ կան։
Ինչևէ, մեր քննարկման թեման հիմա սա չէ։ Իմ խոսքն ընդհանրապես քաղաքական քննարկումների կուլտուրայի մասին է։
Եթե զրուցակիցը ձեր տեսակետին թեկուզ սկզբունքորեն հակառակ տեսակետ է հայտնում, մի աղավաղեք, շուռ տվեք դրանք՝ փորձելով այդ ձևով վարկաբեկել ու սևացնել զրուցակցին։ Ձեր ենթադրություններն ու եզրակացությունները մի ներկայացրեք որպես ուրիշի կողմից ասված խոսք։
Ֆորումը մարտադաշտ չէ, որտեղ բոլոր մեթոդները թույլատրելի են։ Ֆորումը հայրենակիցների հետ բարեկիրթ քննարկումների ու դրանց միջոցով իրար հասկանալու, տարբեր հիմնահարցերի ելքեր գտնելու նպատակ ունի։ Ուրեմն պահպանեք նաև զրույցի կուլտուրայի կանոնները։