User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 25 հատից

Թեմա: Յոդի դեֆիցիտ

  1. #1
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Յոդի դեֆիցիտ

    Խնդրում եմ մասնագետներին բացատրել, թե որքան սուր է այսօր այս դեֆիցիտը Հայաստանում և ինչ հետևանքներ կարող է այն ունենալ այն մարդկանց առողջության վրա և ինչպե՞ս կարելի է բավարարել օրգանիզմի յոդի պահանջը։

  2. #2
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Յոդի դեֆիցիտ

    Մինչև Բյուրի խորը մասնագիտական բացատրությունը միքիչ գրեմ էլի, էսօր բան չեմ գրել

    Ուրեմը յոդի պակասը կոմպենսացնելու համար, յոդացվում է կերակրի աղը, այնպես որ շատ աղ կերեք Կարծեմ թե խմելու ջրի մեջ էլ են յոդ խառնում, դե տենց էլի աղ կերեք, ջուր խմեք և ապրեք առանց յոդի պակասության

    Իսկ յոդի պակասությունից առաջանում է զոբ կոչվող հիվանդություն՝ կարծեմ վահանաձև գեղձի հիվանդություն է (Բյուր ջան կռիվ չանես հետս, եթե սխալ բաներ եմ գրում, մեկա բոլորը գիտեն, որ ես բժիշկ չեմ՝ լուրջ չեն վերաբերվի ) տեսած կլինեք է էն, որ մարդկանց վիզը մի տեսակ ուռած ա լինում. այ դրանից ա:
    Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 29.11.2007, 18:48:

  3. #3
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Յոդի դեֆիցիտ

    Յոդը մարդուն անհրաժեշտ է հիմնականում վահանգեղձի հորմոնների արտադրման համար: Հայաստանը, ցավոք, այնպիսի գոտում է գտնվում, որտեղ խմելու ջուրը բնականից հագեցած չէ յոդով: Այդ պատճառով այլընտրանքներ են փնտրում՝ յոդացնելով աղը, խմելու ջուրը, ձվերը և այլն:
    Յոդի պակասի հետևանքով երեխաների մոտ կարող է զարգանալ կրետինիզմ հիվանդությունը: Նրանք լինում են կարճահասակ, գիրուկ, մեծ որովայնով, մտավոր հետամնացություն են ունենում:

    Մեծ հասակում յոդի պակասի հետևանքով զարգանում է էնդեմիկ խպիպ (խպիպը ձեզ հայտնի «զոբ» բառն է, անգլերենն էլ իմացեք, պետք կգա՝ goiter): Քանի որ յոդը քիչ է լինում, վահանագեղձը կոմպենսատոր մեծանում է, որպեսզի կարողանա բավարար չափով հորմոն արտադրել:

    Իրականում ամեն ինչ շատ ավելի բարդ է, քան ես նկարագրում եմ: Եթե ավելի կոնկրետ հարցեր կան, տվեք. սիրով կպատասխանեմ: Իմ սիրած թեմաներից է

  4. #4
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Յոդի դեֆիցիտ

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը
    Յոդը մարդուն անհրաժեշտ է հիմնականում վահանգեղձի հորմոնների արտադրման համար: Հայաստանը, ցավոք, այնպիսի գոտում է գտնվում, որտեղ խմելու ջուրը բնականից հագեցած չէ յոդով: Այդ պատճառով այլընտրանքներ են փնտրում՝ յոդացնելով աղը, խմելու ջուրը, ձվերը և այլն:
    Իսկ ո՞ր սննդամթերքներն են մեծ յոդ պարունակում։ Կթվարկե՞ս։

    Յոդի պակասի հետևանքով երեխաների մոտ կարող է զարգանալ կրետինիզմ հիվանդությունը: Նրանք լինում են կարճահասակ, գիրուկ, մեծ որովայնով, մտավոր հետամնացություն են ունենում:
    Այսինքն՝ եթե մայրը յոդի պակաս է ունենում, նրա ապագա երեխան կրետինիզմ կունենա՞, թե՞ այդ հիվանդությունը ձեռքբերովի է, ու նորմալ մարդը յոդի պակասից հանկարծ դառնում է մտավոր հետամնաց...

    Մի հարց էլ. իսկ խանութներում վաճառվող զտված ջրերը յոդ պարունակու՞մ են, թե՞ ոչ։ Օրինակ, մենք այստեղ ծորակից ջուր չենք խմում, որովհետև լավը չի, զտված ջուր ենք առնում, չնայած ես դա էլ չեմ խմում, որովհետև անհամ է... Նշանակում է՝ իմ դեպքում յյոդի պակասի հավանականությունն ավելի մե՞ծ է...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  5. #5
    խատուտիկ Enipra-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    36
    Գրառումներ
    526
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Յոդի դեֆիցիտ

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ո՞ր սննդամթերքներն են մեծ յոդ պարունակում։ Կթվարկե՞ս։
    Որքան ես գիտեմ, շատ մեծ քանակությամբ յոդ է պարունակվում ծովային սննդամթերքի մեջ։ Դե Հայաստանի համար դա իմանալ–չիմանալը միևնույնն է, մեր ջուրն էլ է գրեթե յոդազուրկ, ձկնեղենն էլ, բայց, Ան ջան, քեզ համար սա երևի արդեն հասանելի սնունդ է։
    Մեկ էլ, որ մեր տանը ռեհան է լինում, հայրս միշտ ասում է՝ կերեք, լրիվ յոդ է։ Չգիտեմ՝ իրոք էդպես է, թե չէ։

  6. #6
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Յոդի դեֆիցիտ

    Այսինքն՝ եթե մայրը յոդի պակաս է ունենում, նրա ապագա երեխան կրետինիզմ կունենա՞, թե՞ այդ հիվանդությունը ձեռքբերովի է, ու նորմալ մարդը յոդի պակասից հանկարծ դառնում է մտավոր հետամնաց...
    Այո՛, եթե մայրը յոդի պակաս ունի, շատ հավանական է, որ կրետինիզմով երեխա կծնվի: Սակայն սա բնածին հիվանդություն է, այսինքն՝ կենտրոնական նյարդային համակարգի ձևավորումից հետո չի կարող կրետինիզմ զարգանալ: Փոխարենը կունենանք էնդեմիկ խպիպ:
    Մի հարց էլ. իսկ խանութներում վաճառվող զտված ջրերը յոդ պարունակու՞մ են, թե՞ ոչ։
    Ես ի՞նչ իմանամ Դժվա՞ր է շշի վրա նայել ջրի բաղադրությունը:
    Իսկ ո՞ր սննդամթերքներն են մեծ յոդ պարունակում։ Կթվարկե՞ս։
    Մեծ քանակությամբ յոդ կա ոչ լավ հասած ընկույզի մեջ: Ինքներդ էլ երևի հիշում եք, որ այդպիսի ընկույզ ուտելուց ձեր ձեռքերը գունավորվում են. դա յոդն է:
    Էս էլ որպես լրացուցիչ ինֆորմացիա, հավես չունեմ թարգմանելու
    Iodine is typically undesirably low (about 50 micrograms/day compared to a recommended level of about 150 micrograms per day) in UK vegan diets unless supplements, iodine rich seaweeds or foods containing such seaweeds (e.g. Vecon) are consumed. The low iodine levels in many plant foods reflects the low iodine levels in the UK soil, due in part to the recent ice-age. About half the iodine consumption in the UK comes from dairy products. In the US iodised salt is widely used and some other foods are fortified with iodine. In Canada all table salt is iodized. The UK has no iodine fortification strategy for plant foods or salt.

    Մեկ էլ մի բան. յոդի ավելցուկն արգելակում է վահանագեղձում հորմոնների արտադրությունը, այսինքն՝ ստացվում է գրեթե նույն պատկերը, ինչ յոդի պակասի դեպքում: Այնպես որ դեղորայքային յոդ առանց բժշկի նշանակման չօգտագործեք: Այն կիրառվում է միայն այն ժամանակ, երբ վահանագեղձի հորմոնների արտադրության մակարդակը շատ բարձր է:

  7. #7
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Յոդի դեֆիցիտ

    Ընկերուհիս, որը կերակրի աղ բացարձակապես չի օգտագործում, ինձ պատմեց, թե որտեղից է ստանում յոդի անհրաժեշտ պաշար: Նա օգտագործում է ծովային կաղամբ: Այն վաճառվում է Երևանի սուպերմարկետներում: Բացի դրանից, կարելի է օգտագործել նաև սննդային հավելումներ, որոնք այնքան էլ վնասակար չեն: Սակայն ցանկալի է, որ դա լինի բժշկի նշանակմամբ:

  8. #8
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Յոդի դեֆիցիտ

    Մորաքույրս խորհուրդ է տալիս ձեռքի վրա ներսի կողմից յոդով գծեր քաշել: Ըստ նրա, յոդը այդպես ներծծվում է օրգանիզմ: Որքանո՞վ է դա համապատասխանում ճշմարտությանը:

  9. #9
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Յոդի դեֆիցիտ

    Մորաքույրս խորհուրդ է տալիս ձեռքի վրա ներսի կողմից յոդով գծեր քաշել: Ըստ նրա, յոդը այդպես ներծծվում է օրգանիզմ: Որքանո՞վ է դա համապատասխանում ճշմարտությանը:
    Որ այդքան հեշտ լիներ, մարդիկ էդքան չէին տառապի… Չնայած հաստատ չես կարող ասել… Երբեմն իրոք ամեն ինչ շատ ավելի պարզ է, քան թվում է:
    Բայց իմ սեփական տրամաբանությունն ինձ հուշում է, որ այդպես արդյունքի չես հասնի. այդ յոդը, որ քսում ես, յոդի սպիրտային լուծույթն է, իսկ օրգանիզմին առանձին յոդ է պետք: Թե ինչքանով է հաջողվում սպիրտից յոդ պոկել, տեղյակ չեմ: Բացի դրանից, էդ ինչքա՞ն պետք է քսես, որ անհրաժեշտ քանակությամբ յոդ ստանաս: Պետք չէ մոռանալ, որ յոդի սպիրտային լուծույթի մեծ քանակությունն այրող հատկություն ունի:

  10. #10
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2007
    Գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Յոդի դեֆիցիտ

    Սիրելի Բուրակն իսկ ի՞նչ հակացուցում ունի ԼԵՈԹՅՐՈԽ դեղահաբը երկարատև օգտագործման ժամանակ։ Արդեն հինգ տարի է ինչ օգտագործում եմ այն զոբի դեմ։

    Ավելացվել է 1 րոպե անց
    LEVOTHYROX 100
    Վերջին խմբագրող՝ 9aliq: 07.01.2008, 21:02: Պատճառ: Գրառման ավելացում

  11. #11
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Յոդի դեֆիցիտ

    Սիրելի Բուրակն իսկ ի՞նչ հակացուցում ունի ԼԵՈԹՅՐՈԽ դեղահաբը երկարատև օգտագործման ժամանակ։ Արդեն հինգ տարի է ինչ օգտագործում եմ այն զոբի դեմ։
    Տեղյակ չեմ: Եթե դա իմ իմացած թիրօքսինի փոխարինիչն է և եթե իսկապես ունեք այդ հորմոնի անբավարարություն և եթե հինգ տարի շարունակ օգտագործում եք, սակայն որևէ լուրջ ախտահարում չի եղել Ձեզ մոտ, ուրեմն ամեն ինչ կարգին է:

  12. #12
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2007
    Գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հարց Re. Յոդի դեֆիցիտ

    Սիրելի Բյուրակն իսկ ի՞նչ հակացուցում ունի LEVOTHYROX դեղահաբը երկարատև օգտագործման ժամանակ։ Արդեն հինգ տարի է ինչ օգտագործում եմ այն զոբի դեմ։

  13. #13
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Յոդի դեֆիցիտ

    Սիրելի Բյուրակն իսկ ի՞նչ հակացուցում ունի LEVOTHYROX դեղահաբը երկարատև օգտագործման ժամանակ։ Արդեն հինգ տարի է ինչ օգտագործում եմ այն զոբի դեմ։
    Կրկնում եմ, որ որևէ հակացուցման մասին չգիտեմ: Դուք ավելի հեշտ կարող եք տեղեկանալ՝ կարդալով դեղի ինստրուկցիան:
    Կրկնում եմ, որ եթե որևէ լուրջ փոփոխություն չեք նկատել, ապա դժվար հակացուցում ունենա:

  14. #14
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2007
    Գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Յոդի դեֆիցիտ

    Շնորհակալություն սիրելի Բյուրակն։

  15. #15
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    07.11.2009
    Գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Յոդի դեֆիցիտ

    խնդրում եմ ինձ ասեք եթե վահանաձև գեղձը հեռացվածա լ տիռոքսին դեղը մինչև կյանքի վերջ պետքա օգտագործել նախապես շհնորհակալություն:

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հումանիզմի դեֆիցիտ
    Հեղինակ՝ Մանոն, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 13
    Վերջինը: 06.12.2007, 19:40

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •