Ուրախ եմ, որ կարող եմ ինչ-որ բանով օգնել ինչ-որ մեկին: Արմենո ջան, ուրեմն ես հիմա կնշեմ քայլերի հաջորդականություն, բայց դրանք մի քիչ երկար են ու խորհուրդ կտամ իմ գրածը տպել, հետո կարդալ, որովհետև այդ քալերը անելու համար չեք կարող նայել ու անել.
Մաքրում ենք վիրուսը
1. Բացում ենք TASK MANAGER (Ctrl+Al+Del)
2. Եթե պրոցեսսների մեջ տեսնում եք
wscript.exe , անջատում եք այդ պրոցեսսը
3. Եթե պրոցեսսների մեջ տեսնում եք
explorer.exe , անջատում եք այդ պրոցեսսը (հանկարծ չվախենաք, եթե այս պրոցեսսն անջատելուց հետո Ձեր դեսկտպոն ամբողջովին մաքրվի, դա այդպես էլ պիտի լինի)
4. TASK MANAGER -ի մեջ բացում ենք "
File -> New Task (Run)"
5. Բացված պատուհանում գրում ենք "
cmd"
6. Կատարում ենք հետևյալ հրամանը Ձեր բոլոր ԴՌԱՅՎ-երի համար (C, D ...), բայց միայն նրանց համար, որոնց մեջ ինֆորմացիա կա, այսինքն CD/DVD -ROM/RW, FDD -ի համար չեք կատարում. ահա այդ հրամանը` "
del c:\autorun.* /f/a/s/q "
7. Այնուհետև կատարում եք հետևյալ հրամանը` "
cd c:\windows\system32 "
8. Հետո կատարում ենք այս հրամանը` "
dir /a avp*.* "
9. Եթե այս հրամանը կատարելուց հետո համակարգիչը ցույց է տալիս, որ գտել է որևէ ֆայլ
avp0.dll , avpo.exe կամ avp0.exe , ապա այդ ֆայլերը ջնջում եք հետևյալ հրամանով`
"
attrib -r -s -h avpo.exe"
"
del avpo.exe"
(սա միայն avpo.exe ֆայլի համար է, նույնը կատարել մնացածների համար)
10. Նորից անցնում ենք TASK MANAGER և հրամանի տողում հավաքում "
regedit"
11. Բացված պատուհանում շարժվում ենք հետևյալ ուղղությամբ` "
HKEY_CURRENT_USER -> SOFTWARE -> Microsoft -> Windows -> CurrentVersion -> Run"
12. Եթե այնտեղ տեսնում եք avpo.exe , ապա ջնջում եք այն
13. RESTART եք անում Ձեր համակարգիչը:
Սրանով վիրուսը մաքրեցինք, հիմա բացենք ՀԻԴԴԵՆ-ները:
1. Բեռնում եք հետյլա ֆայլը
http://love.lux.am/Nt1Detect-Revmover.reg .
2. Աշխատեցնում եք այն
3. Երբ սիստեման Ձեզ հարցնի ավելացնել տվյալնները ռեեստրի մեջ, կպատասխանեք ԱՅՈ
4. Եվ վերջ.
Հիմա արդեն կարող եք բացել Ձեր Հիդդենները և Սիստեմայի ֆայլերը, և ուշադիր եղեք եթե մնացել է որևէ ֆայլ ntde1ect.com անունով Ձեր ցանկացած ԴՐԱՅՎ-ի (C, D ...) վրա, ապա ջնջում եք այն: Եվ վերջ

Էջանիշներ