Հարգելիներս, վերջերս ի հայտ է եկել նոր համակարգչային վիրուս, որի անունը ntde1ect.com է: Ես ինքս կանգնել եմ այն խնդրի առաջ, թե ինչպես մաքրել այդ վիրուսը:![]()
Նախ ասեմ, որ իրականում այդ վիրուսը ՏՐՈՅԱՆ է, բայց իմ Սիմանտեկը չբռնեց այն, չնայած այն բանի, որ ես գրեթե ամեն օր Թարմացնում եմ այն: Ու չգիտեմ թե ինչ հիմնական նպատակ ունի մեր ntde1ect.com վիրուսը, բայց խնդիրը նրանում է, որ որոշներին գուցե և ծանոթ է այն իրավիճակը, որի մեջ հայտնվում է համակարգիչը, այդ վիրուսով վարակվելուց հետո: Ուրեմն ում հետաքրքրեց, կարդացեք այս գրառումն ուշադիր.
Ինչպես իմանալ, որ Ձեր համակարգիչը վարակված է այս վիրուսով.
1. Եթե փորձեք բացել Ձեր համակարգչի ԹԱՔՆՎԱԾ(hidden) և ԾՐԱԳՐԱՅԻՆ ֆայլերը, ապա Ձեր համակարգիչը ցույց կտա, որ թաքնված ֆայլերը բացելու հրամանը կատարված է, բայց իրականում այդ ֆայլերը չեն երևում: Ու եթե նորից փորձեք բացել, կտեսնեք որ այդ ֆայլերը նորից փակ են:
2. Ձեր համակարգչի C, D (որոշների մոտ գուցե և ավելի շատ) դիրեկտորիաները բացելիս նրանք բացվում են առանձին պատուհանում: Այս դեպքը շատ ծանոթ է CTFMON.EXE-ի վրա նստող վիրուսին, բայց նույնը չէ: Եթե CTFMON.EXE-ի դեպքում այդ դիրեկտորիաների վրա OPEN-ի փոխարեն գրվում էր OPEN(0) ապա այս դեպքում այդպիսի բան չի լինում:
Եթե ինչ-որ մեկին ծանոթ է այս իրավիճակը, և նա չգիտի ինչպես դուրս գալ նրանից, ես կարող եմ տալ անհրաժեշտ ինֆորմացիա այդ վիրուսը մաքրելու եվ ՎԻՆԴՈՒՍ-ի թաքնված ֆայլերը բացելու համար:
Տեսնենք ինչքան կհետաքրքրի ակումբի անդամներին:![]()
Էջանիշներ