Այս մեկն էլ, ձանձրալի դասերից մեկի ժամանակ գրեցի, այսինքն երեկ:

Հեռու հեռվում դաշտերում
Մի փոքրիկ կրակ է ծնվում
Կրակ մարդկանց ոգիներում
Իր հաղտանակի ժամին է սպասում

Այդ ժամանակներից մինչ այսօր
Շատ քաջերի արյուն է թափվել
Կործանվել են թագավորություններ
Բայց կրակի լեգենդը չի մարել

Այդ կրակը մեծանում է
Հաղթող ազգի ոգիներում
Ավիրելով պարիսպները
Պարիսպները թույլ ազգերի

Կրակի մասին կան լեգենդներ
Գրված երգեր և քառյակներ
Եվ ինչպես էլ անվանեն այն
Նրա անունն է «Պատերազմի Տենչանք»

Ժամանակը կանգ չի առնելու
Դեռ գալու են ուրիշ քաջեր
Պատերազմի կրակը վառվելու է
Հաղթող ազգի ոգիներում