Հայկ ջան, շատ լավ ա ստացվել, դուրս եկավ բավականին, մի ժամ ա հռհռում եմ:
Հայկ ջան, շատ լավ ա ստացվել, դուրս եկավ բավականին, մի ժամ ա հռհռում եմ:
Моя религия очень проста, моя религия - доброта.
(c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>
http://www.buddhism.am
Հայկի պատմությունը լավն էր և ուսուցողական. Ինչքան հասկացա, հեքիաթը սովորացնում է, որ պատահական սեռական կապ ունենալ չի կարելի.![]()
Ուրախ գրառում:
Հայկ ջան ինչ կոպիտ ես ներկայացրել.ժամանակակից հայ աղջկա ստերեոտի՞պ
Ես բախտավոր եմ այս աշխարհում,
որ հավատում եմ իմ հավատին....
մերսիՀայկ, վերջն էր, մեռել էի, ինտերնետ ակումբում նստած ինձ ու ինձ ծիծաղում էի, ապրես, շատ ընտիր հեքիաթ էր
եթե քեզ դուր եկավ, ուրեմն էտ շատ բան ա նշանակում
իսկ ինչի՞ ԲառախլոնԽեղջ Բարախլո
լավն էր![]()
տուժողը Մոխրոտիկն էր (չնայած իրա նմաններին էտքանն էլ ա քիչ)
մերսիՀայկ ջան, շատ լավ ա ստացվել, դուրս եկավ բավականին, մի ժամ ա հռհռում եմ
հեքիաթը սովորեցնում ա հայ աղջիկներին. լսեք ձեր ախպերներին, որ տենց անախորժություններ չլնենՀայկի պատմությունը լավն էր և ուսուցողական. Ինչքան հասկացա, հեքիաթը սովորացնում է, որ պատահական սեռական կապ ունենալ չի կարելի.
եսիմՀայկ ջան ինչ կոպիտ ես ներկայացրել.ժամանակակից հայ աղջկա ստերեոտի՞պ
որոշ հայ աղջիկների շատ նման ա Մոխրոտիկը
ամեն դեպքում, էն ագռավի պատմություններին սա չի հասնի
Ոգևորված այն բանից, որ ի շնոհիվ Հայկոյի թեման ակտիվ է՝ նոր հեքիաթ եմ տալիս ձեր ուշադրությանը:
Ամեն անգամ ավելի երկար է ստացվում...
Կախարդ Բիձու արկածները
Կար, չկար մի ժպտերես ծերուկ կար: Ապրում էր նա խաղաղ կյանքով, զբաղվում իր համեստ տնտեսությամբ: Տարված էր սիրային պատմվածքներ կարդալով, որոնց վերջում անպայման հուզմունքից շուրթն ու կզակը դողացնում էր, քիթը ֆսֆսացնում և մի երկու արցունք կաթեցնում, հետո երջանիկ ժպտում ու անցնում հաջորդ պատմվածքին:
Առավոտյան անպայման մարմնամարզություն էր անում՝ հագնելով իր սև,կարճլիկ տրիկոն և սպիտակ, լայնածավալ շապիկը, իսկ երեկոյան խոշորացնող ապակիներով ակնոցները քթին դրած՝ «Ինչպես դառնալ միլիոնատեր» նայում ու բոլոր հարցերը իրենց պատասխաններով գրառում հաստափոր և հնությունից դեղնած էջերով տետրի մեջ:
Սիրում էր պարի դասերի հաճախել ու սրինգ նվագել... սովորաբար ռոմանտիկ երաժշտություն էր նվագում և ինքն էլ պտտվելով պարում տակը՝ գլուխը երանությունից աջ ու ձախ տարուբերելով:
Ծերուկն այդ ճանաչված էր իր բարությամբ և միամտությամբ. ասում են՝ ծագումով լոռեցի էր: Ամբողջ շրջապատը նրան շատ էր սիրում, բոլորին գոնե մի բանով օգտակար էր եղել. մեկի երեխային էր դայակություն արել, մեկի շան թաթն էր բուժել, մեկին էլ ուղղակի առանց առիթի ծաղիկներ էր նվիրել՝ հետն էլ պարգևելով իր երջանիկ անատամ ժպիտը: Քանի որ շրջապատի ամենատարեցն էր, բոլորը նրան փաղաքշորեն Բիձա էին կոչում, որն արդեն անուն էր դարձել:
Ոչ ոք չգիտեր,թե իրականում Բիձան ինչ մասնագիտություն ուներ, որովհետև ամեն ինչից գլուխ էր հանում ու ամեն ինչ գիտեր, թե որտեղից էր սովորել, բոլորի համար գաղտնիք էր:
Նույնիսկ հարևանների հեռուստացույցն էր նորոգում՝ եղած-չեղածը քչթորելով, քիթ-մռութը մի քիչ փոշոտելով ու գործն ավարտելուց հետո գոհունակությամբ ժպտալով: Նման դեպքերում նա սովորաբար ասում էր.
– Տեսար, հախից ոնց եկանք,- ու աչքով անում, հետն էլ ոգևորությամբ շարունակում,- բա ո՜նց, «Մաստեր ի Մարգարիտա»:
– «Մաստեր ի Մարգարիտա» չի, Բիձա ջան,- համեստորոն ուղղում էին նրան,- այլ «Ձելը մաստերա բայիցա»…
Ի դեպ հեռուստացույցի մասին: Մի օր, երբ Բիձան հերթական անգամ իր դեղնած տետրով նստել էր հեռուստացույցի առաջ՝ սպասելով, թե այս անգամ որ խելոքն է միլիոնատեր դառնալու իր վերջին հույսը ազգի աչքի առաջ կորցնելու, հանկարծ որոշեց մի անգամ բացառության կարգով նայել, թե բացի այդ հաղորդումից ուրիշ ինչ կա հեռուստացույց կոչվածի մեջ և սկսեց ձեռքի փայտե պուլտիկով հետ ու առաջ անել բոլոր ալիքները:
Մեկ էլ որտեղից որտեղ էկրանի վրա սկսեցին տարբեր ջադուներ, կախարդներ, չարքեր ու փերիներ երևալ: Բիձու մշտական ժպիտը սառեց, բերանը բացվեց, աչքերը կպան հեռուստացույցին: Այդ վայրկյանին էկրանին հայտնվեց կլոր ակնոցներով մի տղա ու ցախավելին հեծնած սկսեց թռչել այս կողմ այն կողմ, եսիմ ինչ կախարդություններ անել... Կողքն էլ մի սիրուն ծիտ էր թռչում՝ Հերմիոնա անունով, ինքն էլ իր ցախավելով:
– Այ քեզ բան,- զարմացավ Բիձեն:
Մի քիչ էլ որ նայեց, հասկացավ, որ ակնոցավոր կտրիճը Հարրի Փոթերն է:
– Էս տղե՞րքն էլ կարող են ջադու լինել,- մորուքը քորեց Բիձեն:
Այդ օրվանից ծերուկը կորցրեց իր հանգիստը, մոռացավ սիրավեպերի մասին... ուշք ու միտքը ցախավելն էր ու վհուկությունը:
«Թե տղերքն էլ կարող են ցախավել հեծնել, ես ի՞նչ պակաս տղա եմ»,-ինքնիրեն բզկտում էր Բիձեն:
Ու մի օր էլ քարը փեշից թափ տվեց, որոշեց գնալ Անտառային պողոտայի հայտնի կախարդ քույրերի մոտ, հետները զրից անել, իմանալ, թե ոնց կարող է ինքն էլ այդ մասնագիտությունը սովորել: Աղջիկ վախտերից մնացած մի հատ նշանդրեքի պիջակ ուներ, դա հագավ, մազերն ո մորուքը ջրով մի լավ թրջեց, սիրուն սանրեց, բերանի մեջ մեխակ քցեց ու վեր կացավ, ճամփա ընկավ դեպի Անտառային պողոտա:
Երբ հասավ քույրերի տանը, մի պահ կանգնեց, կողքերը ուշադիր նայեց, թե ծանոթ-մանոթ հո չկա. չէր ուզում իրեն տեսնեին երեկոյան կախարդ քույրերի մոտ մտնելիս, հազար ու մի բամբասանքի բուն պիտի դառնար... Ո՞ւմ մտքով կանցներ, թե եկել է դասեր վերցնելու, պիտի մտածեին բիձա հալին դեռ արյունը երակներում եռում է, սիրտը կնիկ արմատ է ուզել:
«Էն էլ մի անգամից երկու կնիկ»,- մտածեց Բիձեն... ու արյունը երակներում եռաց:
Տուկ, տուկ, տուկ: Դուռը ծեծեց Բիձեն ու քթի տակ ծիծաղեց.
- Թե մի զանգն է ի՞նչ է, որ չեք դնում, այ տնաշեններ... Սրանք լռիվ հնություն են:
Մեկ էլ դուռն ինքնիրեն բացվեց: Ծերուկը ներս մտավ թե չէ, դուռը աղմուկով փակվեց: Բիձեն հայտնվեց մթության մեջ:
- Իյա, էս ինչ էղավ,- վախեցավ նա:
- Հանգիստ, Բիձա, պանիկա-մանիկա չսկսես, հավեսդ չունեմ,-լսվեց մի խռպոտ ձայն, - փայտիկս հեսա գտնեմ, լույսը վառեմ:
Մի քանի վայրկյանից լույսը վառվեց: Հոյակապ կահավորված սենյակի մեջտեղում կանգնած էր անհասկանալի տարիքի մի շատ պստլիկ ու հաստլիկ կին՝ փայտե տանկետկա կոշիկներով, խիստ ու գորշ հագուստով, սոխի կլեպով ներկած մազերով, որոնք հավաքել էր՝ մեջը խրելով հազար ձևի մեխ ու քորոց: Դեմքը կոպիտ էր, վերին շրթունքի վրա էլ ընտիր բեղեր ուներ, որոնք հազարամյա կոսմետիկ գունաթափումից հաստացել ու ցցվել էին: Կոշտ մատներով սիգարետ էր բռնել, որը նոր էր ճմրթված ու խամրած շուրթերից հեռացրել: Ծերուկը նրան տեսնելով՝ երջանիկ ժպտաց՝ հիշելով իրենց դպրոցն ու ընկեր Մարգոյին, որը շատ նման էր իր աչքի առջև հենց նոր հայտնված հրաշքին: Դպրոց, դպրոց... վաղուց էր, ինքն էլ այդ ժամանակ ոչ թե Բիձան էր, այլ չարաճճի Վարդանիկը... Էհ, ի՜նչ օրեր էին...
- Ասա տեսնեմ, դու էստեղ ինչ գործ ունես, ա՞ղդ է պակաս, թե՞ մաղդ: Կարո՞ղ է ուզում ես հարևանիդ գորտ դարձնել կամ գորտին՝ քեզ հարսնացու,- սիգարետի ծխից աչքերը կկոցելով հարցրեց տանտիրուհին:
- Բարև, Կախարդ պառավ ջան: Դու Մեծն ես, թե Պուճուրը:
- Պառավն ո՞վ է, այ Բիձա: Ինչ անենք, թե հազար երկու հարյուր ութսուն տարեկան եմ, դու մի հատ իմ բոյ-բուսաթին նայի,- սա ասելով ջադուն ձգվեց և կոնքերը աջ ու ձախ շարժեց՝ ճռճռացնելով բոլոր ոսկրերը կամ այն, ինչ դրանցից մնացել էր:
- Ախչի, դու ո՞ր օրվա հազար երկու հարյուր ութսուն տարեկանն ես, հերիք չի՞ քեզ ջահելացնես,- լսվեց մի վրդովված ձայն կողքի սենյակից:
Հաջորդ վայրկյանին ներս մտավ մի երկարավուն, նիհարած, չորացած երևույթ՝ նարնջագույն մազերով, կպցրած թարթիչներով, դիմափոշու մեջ կորած դեմքով ու վարդագույն շրթներկով: Հագին գունավոր, անպարկեշտության աստիճանի կարճլիկ շորիկ էր, որի տակից երկու փայտանման բարակ գոյացություներ էին իջնում` պիտի որ ոտքերը լինեին, որոնք իրենց տրամաբանական ավարտն էին գտնում վարդագույն փետրավոր չստիկների մեջ:
- Պուճուրը ես եմ,- ասաց երևույթը ու աչքերը կոկետորեն թարթելով՝ ձեռքը մեկնեց ծերուկին, որպեսզի համբույր ստանա,- սա դախացած Մեծ քույրս է:
Բիձեն իրեն չկորցրեց, անմիջապես համբուրեց Պուճուրի բարակ ու ծուռումուռ մատները:
- Դե լավ, պաչպռոշտին վերջացավ,- բրթբրթած թիզուկես Մեծը,- հիմա ասա ուզածդ ինչ է, ես քո ժամանակը չունեմ, հազար ու մի կիսատ թուղթուգիր ունեմ անելու:
- Ուզում եմ կախարդ դառնալ, ինձ վհուկություն չե՞ք սովորացնի,- ցածրաձայն ասաց Բիձեն:
Այդ լսելով՝ Պուճուրը սկսեց քահ-քահ ծիծաղել, իսկ տան կահույքը տեղից վեր պոկվեց ու հավի ոտներ ձեռքբերելով՝ սկսեց պտտվել սենյակում: Պուճուրն ավելի ուժեղ ծիծաղեց և սկսեց ճախրել օդում՝ պտտվելով Բիձու գլխավերևում: Մեծը իր փայտիկն ուղղեց քրոջ վրա ու թափով շպրտեց գետին:
- Հանգիստ մի հատ,- զայրացած ասած նա ու քաշեց սիգարետի ծուխը:
- Դու հասկանում ես, որ դա տղամարդու խելքի բանը չի, համ էլ մի հատ տարիքիդ նայի. ես երկու տարեկանից եմ էս գործի վրա, դեռ մինչև հիմա ինձ լիարժեք ջադու չեմ զգում,- ասաց Մեծը:
- Ես կսովորեմ, ճիշտ եմ ասում,- սկսեց համոզել ծերուկը,- ախր շատ եմ ուզում ցախավել հեծնել:
Մեծը տանկետկան կտկտացնելով ու փայտիկը թափահարելով սկսեց քայլել դեպի ծերուկը:
- Ընկեր ջան, էստեղ քեզ ավիադպրոց չի. սա լուրջ փեշակ է: Թե թռչել ես ուզում, հեսա քեզ ճանճ կսարքեմ, տակդ էլ մի ատամի փայտիկ կդնեմ, գրկի ու թռի:
- Բայց դու ինչ անսիրտ կնիկ ես,- Մեծի դեմը կտրեց Պուճուրը՝ չթողնելով որ նա հասնի Բիձուն,- մի հատ ստուգենք, նայենք, մեկ էլ տեսար էս տղեն ջադու դառնալու տաղանդ ունի:
Հետո շրջվեց Բիձու կողմը ու նորից աչուկներ սարքեց, որի դիմաց արժանացավ վերջինիս հիացած ժպիտին:
- Լավ, թող քո ասածը լինի, բեր ստուգենք, ջանդամ,- դժգոհությամբ համաձայնեց գնդլիկը:
Մի մեծ ու գիրուկ գիրք բերեցին, բացեցին ու սկսեցին տարբեր հարցեր տալ և ստանալ Բիձու պատասխանները.
- Արագիլը կեսգիշերին մտնում է կաղամբի դաշտ, դա ի՞նչի նշան է:
- Մեր հարևանը նորից երեխա է ունենալու, այն էլ՝ զույգ:
- Ո՞ր ցախավելն է պիտանի թռչելու համար:
- Շուկայում վաճառվող, էն որ լինում է հաստ կոթով, տռուզ-տռուզ ցցերով:
- Կախարդական փայտիկն ինչի՞ համար է:
- Լույսը վառելու, Պուճուրին օդից գետին շպրտելու, մեկ էլ ինչ-որ ճանճ էիր ասում...
- Ո՞նց քանդել ուրիշի տունը:
- Երևի պետք է սկսել պատուհաններից:
- Ո՞րն է եղել քո արած վերջին չար գործը:
- Չար գործ... չար գործ... մի օր ընտիր խաշ էի դրել, հոտն ընկել էր աշխարհով մեկ, տեսնեմ ժողովուրդը կուչ է եկել պատուհանիս տակ: Հանեցի բոլորին մի մի թաս տվեցի, երկրորդ թասն էլ ուզեցին, էն էլ կաթսան արդեն լրիվ դատարկ էր. չէի ֆայմել էտ անտեր տոտոխներից մի քիչ շատ առնեի...
- Դու խփնվա՞ծ ես:
- Մի անգամ եմ գլուխս լավ խփել, բայց շատ փոքր էի, վատ եմ հիշում...
Էստեղ Մեծի համբերության բաժակը լցվեց, շրխկոցով փակեց գիրքը ու սկսեց վրա-վրա ծխել և էշացած հայացքով նայել Բիձուն:
- Դե լավ, Մեծո ջան, շատ վատ չէր, հիմա ինչ անենք, որ մի քիչ շաշոտ է, բայց տես ինչ ժպիտ ունի, վհուկի մուրազ,- փորձեց քրոջը մեղմել Պուճուրը:
- Բիձա,դու գնա Ձմեռ պապ դառի, հա՞, քեզնից ի՞նչ ջադու,- վրդովված ասաց Մեծը:
Բիձեն կուչ եկավ, ժպիտը դեմքից կորավ... Հետո տխուր ձայնով խնդրեց.
– Ինչ կլինի, դուք ինձ մի ամիս պահեք ձեզ մոտ, սովերեցրեք ամեն ինչ, ձեր լավության տակ չեմ մնա, աղջկերք ջան:
Քույրերն իրար նայեցին:
Պուճուրը սեթևեթանքով ասաց.
- Լսել եմ դու պարել գիտես, ինձ կսովորեցնե՞ս:
- Անպայման:
- Իսկ սրինգ կնվագե՞ս ինձ համար:
- Բա ոնց:
Մեծը աչքերը բարձացրեր առաստաղին, թեռքերը դրեց կոնքերին ու բրթբրթաց.
- Հա, մի հատ էլ սերենադ կերգի, աննորմալ:
armen9494 (18.05.2012), Sambitbaba (09.05.2016)
. . .
Ամեն առավոտ Բիձեն արևի ծեգի հետ արթնանում էր և սկսում կատարել վհուկ քույրերի հանձնարարությունները: Շատ էր չարչարվում, հալ ու մաշ էր լինում, կրկնում էր բոլոր հմայություններն ու կախարդանքները, բայց ոչինչ չէր ստացվում... Իսկ երեկոյան բարձրանում էր տանիքը ու ցախավելին նստած փորձում էր թռչել: Բացի ձախ ականջից արդեն ամեն ինչ ջարդուխուրդ էր արել... Ու այդ կոտրտված վիճակով պարում էր Պուճուչի հետ ու սրինգ նվագում նրա համար: Անկուշտ Պուճուրն էլ հա պահանջում էր.
- Ջանիկս, մի քիչ էլ, մի հատ էլ.... մի պուճուր էլ քո Պուճուրիկի համար:
Եվ դա շարունակվում էր մինչև այն պահը, երբ ծխի ամպերի մեջ հայտնվում էր Մեծը ու զայրանում.
- Զուռնա դհոլը վերջացնել, անցնել դասերին: Իսկ քո հետ, թիթիզ քուրիկ, ես առանձին խոսակցություն ունեմ. հերիք չեղա՞վ ես էն մկնդեղը առնեմ, դու ուտես, էտ բկիդ չե՞ս դիմանում, առնետներն էլ թե տեսնեմ մի անգամ էլ բիգուդիի տեղ ես օգտագործել, պռոշներիդ սիլիկոնը թթվաջուր կսարքեմ, կծկծուց կմեռնես:
Ամբողջ շրջապատն արդեն տեղյակ էր, որ Բիձեն խելքը թռցրել է, որոշել է տղամարդուն անվայել փեշակ սովորել: Գալիս, հետ էին համոզում, բայց օգուտ չկար. Բիձեն չէր սթրվում, էլի ամեն օր իրեն տանիքի վրայից գետնով էր տալիս:
Երբ մի ամիսը լրացավ, ծերուկը հասկացավ, որ հազարավոր կապտուկ-ջարդուկներից ու մաշված սրինգից բացի ուրիշ ոչինչ չէր ստացել...
Այնքան տխրեց, որ որոշեց մի վերջին անգամ էլ բարձրանա տանիք, այս անգամ ինքնասպանության նպատակով:
- Ախր դու շատ շաշն ես,- ներքևից նրան նայելով ասաց Մեծը,- էսքան ժամանակ քեզ գետնով էիր տալիս, էն աշխարհ չէիր գնում, էս անգամ պիտի գնա՞ս: Թե՞ անցյալ անգամները ցախավելով թռչում էիր , էս անգամը որոշել ես չթռչել:
Բիձեն նեղվեց, իջավ տանիքից ու գլուխը կախ գնաց տուն: Երկու օր ու գիշոր լաց եղավ, հետո նստեց մտածեց-մտածեց, վերցրեց թուղթ ու գրիչ և նամակ գրեց.
«Բարի կտրիճ, Հարրի Փոթեր, գրում եմ քեզ ինչպես տղամարդը տղամարդուն: Ես շատ եմ ուզում կախարդ դառնալ, հեծնել ցախավելին, հրաշքներ գործել... Բայց ինձ ոչ ոք չի հասկանում. ասում են դա տղամարդու գործ չի, հետն էլ ասում են՝ ես շատ ծեր եմ նոր բան սովորելու համար: Երկու վհուկ էի գտել, ուստա էի պահում, էն էլ բան դուրս չեկավ, էդ կնանիք ինձ հալումաշ արեցին, բայց ոչինչ չսովորեցրեցին: Ամբողջ հույսս դու ես, օգնիր ինձ մի խորհրդով, մի բանով...
Ժպիտը կորցրած Բիձա»:
Մի երկու կաթիլ արցունք էլ վրան լցրեց ու տարավ ուղարկեց նամակը: Երկու օրից մի էշ կանգնեց Բիձու տան դիմաց՝ վրան բեռնած մի քանի գիրք, տարբեր պարունակությամբ սրվակներ, մի փայտիկ ու մի ցախավել՝ հաստ կոթով, տռուզ-տռուզ ցցերով: Հետն էլ մի նամակ կար.
«Ժպիտը կորցրած Բիձա, ես շատ հուզվեցի քո նամակից: Ուղարկում եմ քեզ իմ անցյալ սեմեստրի բոլոր գրքերն ու կախարդական հեղուկները, իմ հին փայտիկն ու ցախավելը: Քեզ մոտ ամեն ինչ կստացվի, միայն թե պիտի սկսես տեսությունից, հետո անցնես գործնականին, ոչ թե հակառակը: Կարդա գրքերը, սովորիր: Ամեն տարիքում էլ կարելի է նոր գիտելիքներ ձեռք բերել, իսկ տղամարդու ու կանացի մասնագիտություններ չկան, բոլորն էլ կարող են անել ամեն ինչ, միայն ցանկություն է պետք և եռանդ: Հաջողություն քեզ:
Բարի կտրիճ՝ Հարրի Փոթեր»:
Բիձան այնքան ուրախացավ, որ աշխարհով մեկ եղավ, բեռնաթափեց էշին, փաթաթվեց, ճակատը պաչեց և հետ ճամփեց:
Մի քանի շաբաթ բիձեն տնից դուրս չեկավ. բոլորն արդեն անհանգստանում էին:
Մեկ էլ մի օր տեսան Բիձեն սիրունացած, նշանդրեքի պիջակը հագաց, ցախավելը ձեռքին դուրս է գալիս տնից: Ժողովուրդը սկսեց նայել, թե ուր է գնում, իսկ գնում էի նա ուղիղ Անտառային պողոտա: Բոլորը հետաքրքրությունից դրդված սկսեցին գնալ հետևից, ուզում էին տսնել, թե ինչ է լինելու: Պատուհանից քույրերը տեսան իրենց մոտ եկող Բիձուն.
- Ըհը, խնդրեմ, էս խփնվածն էլի եկավ,- մրթմրթած Մեծը:
Պուճուրը երջանկության ճիչ արձակեց ու մկնդեղն արագ կուլ տալով վազեց հայելու մոտ՝ առնետներին մազերից հանելու:
- Սրինգը հե՞տն է:
- Սրինգը չգիտեմ, բայց մի հատ փայտիկ ունի ձեռքին, մի հատ էլ ցախավել, շոուն շարունակվում է, թիթիզիկ, հեսա էլի իրեն գետնով է տալու:
Բիձեն, հասնելով վհուկների ուղիղ դռան դիմաց, կանգ առավ, ուղղեց մազերը, ժպտաց ու փայտիկով տարավ բերեց, թրխկացրեց դռանը: Դռան վրա զանգ հայտնվեց ու հո մի հատ չզնգա՜ց... անգամ Բիձու հետևում հավաքված մարդիկ վեր թռան:
Մինչև քույրերը կհասցնեին գտնել իրենց փայտիկը, որ դուռը բացեն, Բիձեն արդեն կտուրի վրա էր: Բոլորը «ա՜հ» քաշեցին ու շունչները պահած նայեցին վեր:
Արդեն քույրերն էլ էին դրսում ու շշմած նայում էին ծերուկին: Բիձեն հաղթականորեն հեծնեց ցախավելին, թռավ... ու փռվեց գետնին: Մարդիկ հիասթափված իրար նայեցին: Բիձեն արագ վեր կացավ, նորից բարձրացավ տանիքը ու բարձրաձայնեց.
- Ուշադրություն, մի անգամ էլ եմ փորձում, սա էլ որ չեղավ, էս հեքիաթը մի կերպ վերջացրեք, ինձ համար էլ սկոռի կանչեք:
Սա ասեց ու պոկվեց տեղից:
Բոլորը հրճվանքի ճիչեր արձակեցին: Բիձեն թռավ... մի քանի պտույտ արեց վհուկների տան վրա ու փայտիկը թափահարեց քույրերի ուղղությամբ:
Մեծի գորշ ու խիստ հագուստը վերածվեց Պուճուրի կարճլիկ շորիկի՝ բացելով ավագ քրոջ հաստլիկ ոտքերը: Ձեռքին էլ մի խաղալիք ճանճ հայտնվեց՝ ատամի փայտիկին հեծնած:
- Սա քեզ հուշանվեր մեր լավ օրերից, - ուրախ բացականչեց ծերուկը,- լավ էլ ոտներ ունես. ի՞նչ էիր էսքան ժամանակ փակում:
Մեծի սիգարետը բերանից ընկավ...
Պուճուրի առջև հայտնվեց մի երիտասարդ պարուսույց՝ ձեռքին սրինգ, հետն էլ մի քանի հաստափոր գրքեր:
– Իրեն բանեցրու ինչքան ուզում ես, սիրուն ջան, ես քո ոչ տարիքն ունեմ, ոչ էներգիան, իմ հայ-հայը գնացել, վայ-վայս է մնացել... Էս գրքերն էլ մեկ-մեկ կարդա, ասում են, ով գոնե մի քիչ գիրք է կարդում, էսքան քսվելու պահանջ չի ունենում:
Պուճուրը թռավ երիտասարդի գիրկը: Դեռ գիրք չէր կարդացել...
Հետո Բիձեն ծաղիկներ լցրեց բոլոր հավաքվածների վրա, գունավորեց շրջապատը ու էլի շատ ու շատ սիրուն բաներ արեց: Իսկ վերջում էլ նվիրեց բոլորին իր անատամ ժպիտը, աչքով արեց ու բացականչեց.
- Բա ո՜նց, «Մաստեր ի Մարգարի՜տա»...
Քանի դեռ Բիձեն վերևներում ճախրում էր, երկնքից ինչ ասես, որ չթափվեց, հաստատ մեջը երեք խնձոր էլ կլիներ, բոլորին էլ հասավ, բոլորն էլ երջանկացան: Ասա թե ես ինչու էդ մոտակայքում չէի ապրում, ի՞նչ պակաս կուրախանայի...
![]()
armen9494 (18.05.2012), CactuSoul (19.04.2011), Sambitbaba (09.05.2016)
Էլի նույն դեմքոտ ոճը, համն ու հոտը, պատկերավորությունն ու ինքնատիպությունը։ Ճիշտն ասած՝ էս անգամ առանձնապես չխորացա, թե հեքիաթդ ինչ կցուցաներ (դրա մասին հետո կմտածեմ), բայց որ շատ հավես էր կարդացվում, դա հաստատ։Քո գրածները կարդալիս մարդ կարծես վայելում է գրված ամեն մի բառն ու արտահայտությունը։ Համով ես գրում։
![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Շատ լավն էրԷրնեկ Բիձուն…
![]()
Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 23.12.2007, 10:46:
Վայ, ոնց եմ քեզ սիրում..անընդհատ հետաձգում էի կարդալս..էս մեկը վերջն էր
Էնքան տողեր կընդգծեի
Շատ ինքնատիիպ, յուրահատուկ, իրոք շատ համով ու ախորժալի ոճ ունես...
Շարունակի էլի...լիքը, լիքը...
Երանի ամեն գիշեր նստեիր անկողնուս կողքին ու ինձ համար հեքիաթ պատմեիր...
Հ.Գ. Մորեխը դեռ չեմ կարդացել
Ավելացվել է 3 րոպե անց
Հա՛յկ, ջան, Մոխրոտիդ ոճն էլ էր հետաքրքիր ու էն, ինչ որ ուզում էիր ասել, ասեցիր,,,
Գրի՛, շատ գրի՛...
![]()
Վերջին խմբագրող՝ Ծով: 23.12.2007, 14:06: Պատճառ: Գրառման ավելացում
ivy վաղուց այսքան չէի ծիծաղել:Շատ լավն է ոճտ, թեթև....
վայ իսկ Մաստեր ի Մարգարիտան վերջն էր![]()
Ես բախտավոր եմ այս աշխարհում,
որ հավատում եմ իմ հավատին....
Շատ լավն էր !
![]()
Հայկ քոնը կարդացի, շատ լավն էր ՀԱԼԱԼԱ, մի քանի հատ էլ այլանադկի դզումա:
Iv, դու դեմք ես, լուրջ եմ ասում: Սպանիչ էր: Էն առնետների մասին որ հասա, ծիծաղից թուլացել էի: Հեչ ոնց որ ես չլինեի երկու ժամ առաջ գիտես ինչ վիճակում:
Շա՜տ ապրես: Էլի գրի, շատ գրի, լիքը գրի:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ