ivy ջան, իմ մոտ էն տպավորությունն ա, որ քո ամենասիրած գրքերից մեկը Ջոն Լեննոնի In His Own Write-ն ա, ի դեպ, իմն էլ ա դա: Մեծ հաճույք ստացա, բառախաղերդ սպանում էին, հումորդ շատ դիպուկ էր, ապրես, շատ լավ էր, ընտիր էր![]()
ivy ջան, իմ մոտ էն տպավորությունն ա, որ քո ամենասիրած գրքերից մեկը Ջոն Լեննոնի In His Own Write-ն ա, ի դեպ, իմն էլ ա դա: Մեծ հաճույք ստացա, բառախաղերդ սպանում էին, հումորդ շատ դիպուկ էր, ապրես, շատ լավ էր, ընտիր էր![]()
Find what you love and let it kill you. (c) Bukowski
Գիտես ivy ջան , մի տեսակ շատ բարի ավարտվեց , ախր լրիվ հեքիաթ էր մանուկների համարէլի գրի , ես հեքիթներ սիրահար եմ
![]()
Այս մեկն ավելի հավանեցի, թեմայի վերնագրին՝ հատկապես առաջին բառին ավելի համապատասխան էրԱնկախ հեքիաթի՝ տարիքային խմբի համար նախատեսված լինելուց, միշտ էլ մի բան պիտի սովորացնի այն, այստեղ դա կար, Մանոնը շատ ճիշտ է նկատել
Լավն էր, ivy ջան, ապրեսՍպասում եմ նոր հեքիաթների
![]()
True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
Socrates
ժողովուրդ, էս էլ իմ կողմից
դատարկացնդաբանական լկտի պատմություն ա. եթե մոդերատորների դուրը չգա, թող ջնջեն
ՄՈԽՐՈՏԻԿԸ
Մոխրոտիկը որոշել էր գնալ դիսկո` պարելու: Բա հարիսան? Խորթ մերը չէր ների… Չէ որ ստիպել էր հարիսա եփել? Մինչև ժամը 6-ը: Իսկ ժամը 5:45-ն էր: Նույնիսկ եթե ժամանակին եփեր հարիսան, նորից չէր կարողանա գնալ, քանի որ եղբայրը չէր թողնի: Խեղճ Մոխրոտիկ… Վիճակն էլ վիճակ չէր: Նայողը կասեր. “Էս բոշան ով ա…”: Եվ նա, կիսապառկած-կիսանստած իր թափթփված սենյակի դիվանին, խորհում էր Արմենչիկի “Հավատամ, թե չէ” երգի տակ: Խորհում էր և չստիկը քսում առանց այն էլ կեղտոտ պատին: Պատի վրա չստիկից սև հետքեր էին գոյանում, որոնք լղոզվում էին, երբ մոխրոտիկը չստիկը նորից էր քսում նույն հատվածին ու կերպարանք ստանում: Սկզբում այդ կերպարանքը դարձավ ՄՊ3 Արամ, հետո Սիրուշո, իսկ վերջում` մի պառավ ջադու: Հանկարծ այդ պառավ ջադուն նյութականացավ և հայտնվեց Մոխրոտիկի դիմաց:
-Բարև սիրելի Մոխրոտիկ: Ես գիտեմ, որ դու ուզում ես դիսկո գնալ, բայց մայրդ քեզ ստիպել է հարիսա եփել: Գիտեմ նաև, որ եղբայրդ չի թողնի գնալ, եթե նույնիսկ այս 15 րոպեում եփես այդ հարիսան: Մի անհանգստացիր: Ես եկել եմ քեզ օգնելու:
Ջադուն կախարդական փայտիկ հանեց գրպանից:
-Տես. եթե այս փայտիկը հպես եղբորդ սենյակի դռանը, եղբայրդ կչքվի մինչև կեսգիշեր, ու քեզ արգելող չի լինի:
-Բա հարիսան?...
-Այս փայտիկը եթե հպես կաթսային, այդտեղ մի այնպիսի համեղ հարիսա կհայտնվի, որ ուտողը գդալն էլ հետը կուլ կտա:
Մոխրոտիկը արեց այն, ինչ ջադուն էր ասել: Եղբայրը չքվեց իր սենյակից, իսկ կաթսայում հայտնված յուղալի և տաք հարիսայի հրաշալի բույրը խուտուտ տվեց Մոխրոտիկի ծուռ քիթը: Մնում էր միայն արտաքինը կարգավորել:
-Բա սենց բոմժավարի ոնց էթամ?-հարցրեց նա պառավ ջադուին:
-Հոգ չէ,-ասաց ջադուն և կախարդական փայտիկը հպեց Մոխրոտիկի գլխին: Շիլ, քսած-քսմսած աչքերը դարձան Սևանի նման կապույտ ու պարզ, ծուռ քիթը ուղղվեց, գզգզված մազերը, որոնք ներկված էին ամեն տեսակ մուգ գույներով, դարձան համաչափ ու ոսկեզօծ: Անհետացան այտերի պզուկները: Հաստ շուրթերը, որոնց վրա անկանոն քսված շրթներկը հասնում էր մինչև քիթը, միասին անհայտացան: Անհայտացավ նաև Մոխրոտիկի մազոտ ու խոշոր կզակը: Հայտնվեցին նոր, գեղեցիկ կզակ և շրթունքներ առանց շրթներկի, որոնք շատ նման էին Անջելինա Ջոլիի շրթունքներին: Կրծքերը փարթամացան, ազդրերը ախորժելի տեսք ստացան, իսկ կոր ոտքերը դարձան սլացիկ ու թավշյա: Ծակ սվիտրը դարձավ մոդայիկ բլուզկա, գույնը գցած ջինսը` կարճ շրջազգեստ: Չստիկների փոխարեն հայտնվեցին թափանցիկ կաբլուկներով երկու փայլուն կոշիկներ:
-Մերսի,-ասաց Մոխրոտիկը և ուրախությունից սկսեց թռչկոտել:
-Խնդրեմ,-ասաց պառավ ջադուն:-Բայց հիշիր. կեսգիշերին դու նորից դառնալու ես այն, ինչ 5 րոպե առաջ էիր: Նաև իմացիր, որ քո եղբայրը տուն է վերադառնալու 11 անց 50-ին: Բարի ժամանց քեզ:
Մոխրոտիկը հրաժեշտ տվեց պառավ ջադուին և դիսկո գնաց:
***
Երբ Մոխրոտիկը դիսկո մտավ, տեսավ մի չքնաղ երիտասարդի: Նա իր հագուկապով և արտաքինով այնքան գեղեցիկ էր, որ անգամ Էլթոն Ջոնը իր բոլոր սիրո մասին երգերը կնվիրեր նրան: Ու մոխրոտիկի սիրտը չոքերն ընկավ: Եվ չքնաղ երիտասարդը նույնպես տեսավ այդ գեղեցկուհի Մոխրոտիկին, և նրա սիրտը նույնպես ընկավ նրա թուլացած չոքերը: Եվ երկուսով սկսեցին պարել: Պարում էին միայն նրանք, քանի որ դիսկոյում մյուս հավաքվածները մի անկյուն էին քաշվել և հիպնոսացած հայացքներով հետևում էին այդ զույգին: Պարեցին մինչև ժամը 11-ը: Մոխրոտիկը մտքում ուրախացավ, քանի որ դեռ մեկ ժամ էլ ուներ: Եվ երիտասարդը ասաց.
-Կյաաանք, կգաս հետս մեր տուն?
-Հա բա ոնց,-պատասխանեց Մոխրոտիկը և հետևեց նրան:-Որտեղ ես մնում?
-Սադախլո:
-Ջաաան, ես էլ եմ Սադախլո մնում: Անունդ ինչ ա?
-Բառախլո:
-Գիտես, իմ ախպոր անունն էլ ա Բառախլո?
-Ախպեր էլ ունես?
-Հա: Ախպեր մի ասա` էշ քշող ասա: Թարախը սկի չի թողում դիսկո էթամ: Ոչինչ, որ մյուս անգամ չթողա, քեզ կծնգցնեմ, հետ կզանգես, հարցերը կլուծես: Համարս արդեն ունես, չէ? Ատում եմ դրան:
Եվ Բառախլոն առաջնորդեց Մոխրոտիկին մինչև Մոխրոտիկենց տուն:
-Էս բա ինձ ձեր տուն չես տանում?-հարցրեց Մոխրոտիկը:
-Հա բա էսի մեր տունն ա,-պատասխանեց Բառախլոն:
Մոխրոտիկը կարմրեց: Հասկացավ, որ Բառախլոն հենց իր եղբայր Բառախլոն է, բայց ձայն չհանեց, այլապես` …: Մտան ներս: Իսկ ժամը ուղիղ 11:50-ն էր… Մայրը կաթսայի ամբողջ հարիսան լափելուց հետո մրափել էր հատակի վրա և խոզի նման խռխռացնում էր:
Եվ Բառախլոն Մոխրոտիկին տարավ իր սենյակ և տեղի ունեցավ այն, ինչ ենթադրաբար պետք է տեղի ունենար… Եվ երբ Բառախլոն գործը դեռ չէր ավարտել, ժամացույցը ցույց տվեց ժամը 12-ը, և երկուսով վերադարձան իրենց նախկին տեսքերին: Եվ այդտեղ… (Ավելի լավ ա շարունակությունը չգրեմ)
***
Հաջորդ օրը պառավ ջադուն մոտեցավ Բառախլոյին և հարցրեց.
-Հը. մի բան պարզեցիր?
-Հա:
-Ինչ պարզեցիր?
-Որ քուրս իսկականից փչացած ա:-Պատասխանեց Բառախլոն,-մերսի տատ ջան:
-Չարժի: Եթե իմ կարիքն ունենաս, շվցրու` կգամ,-պատասխանեց պառավ Ջադուն և անհետացավ:
Sambitbaba (09.05.2016)
Հայկոր ուզես նենց լավ կգրես։ Ախր ինչի ես տենց վատ տրամադրված մեր Մոխրոտի նկատմամբ
![]()
![]()
չէ էսի հեքիաթի մեջի Մոխրոտը չի: Ինքը էն արքայազնի հետ ամուսնացել-գնացել ա
էսի լրիվ հնարովի կերպար ա
նույն հաջողությամբ կարայի ուրիշ անուն դնեի, բայց որ պատմությունը Մոխրոտիկի պատմության հետ լիքը զուգահեռներ ունի, դրա համար էլ հերոսուհու անունը դրեցի Մոխրոտիկ
Iv, դու դեմք ես, լուրջ եմ ասում: Սպանիչ էր: Էն առնետների մասին որ հասա, ծիծաղից թուլացել էի: Հեչ ոնց որ ես չլինեի երկու ժամ առաջ գիտես ինչ վիճակում:
Շա՜տ ապրես: Էլի գրի, շատ գրի, լիքը գրի:
Դեռ ամբողջը չհասցրեցի կարդալ, բայց ուզում եմ գրել տպավորություններիս մասին՝ Այվի ջա՛ն, դու հրաշք ես. Հանս Քրիստիան Անդերսենի համուհոտը կա, Բալզակի՝ ամեն ինչի մեջ մանրանալու ապշեցնող հմտությունը, զուտ հայկական ասացվածքներն ու թևավոր խոսքերը ճիշտ տեղում ահավոր ծիծաղելի ներկայացնելը, պատկերների վառ ու կենդանի շունչը.... Սյուժեն դեռ չգիտեմ, կկարդամ անպայման, բայց սյուժեն այնքան էլ մեծ կարևորություն չունի, ոճ ունես, հրաշալի ոճ. իսկական հեքիաթասացի համուհոտ: Ապրես, հիացած եմ, ինչպես ասում են՝ Մաստեր ի Մարգարիտա![]()
Find what you love and let it kill you. (c) Bukowski
ժողովուրդ սաղ հեչ, բայց Բձի աղջիկ վախտերը սպանեց![]()
Հռիփսիկը Գործողության մեջ
Լինում է չի լինում, Հռիփսիկ անունով մի աղջիկ է լինում(ինքն էլ հաստատ չգիտեր կա թէ չկա, էլ ուր մնաց ես իմանամ): Հռիփսիկը ապրում էր մի գյուղում, որի անունն էր Գուգուշավան: Տեղական ֆորմատով Հռիփսիկը համարվում էր խելացի աղջիկ: Բայց դա նրան չէր բավականացնում և մի օր նա որոշում է, որ ինքը ծնվել է մի այլ բարձրագույն նպատակի համար և այդ բարձրագույն առաքելությունը իրականացնելու համար նա պետք է մեկնի քաղաք: Այսպիսով նա մեկնում է: Հա չմոռանամ ասել, որ Հռիփսիկին սիրում էր մի տղա, որը տեղական ֆորմատով համարվում էր փախած դեմք, իսկ նրա անունն էր Վաղո:
Հռիփսիկը գնում էր ու գնում առանց հետ նայելու ու հանկարծ… նրան կանգնեցնում է գաիշնիկը, իսկ հռիփսիկը չուներ փաստաթղթեր, որովհետև նա գողացել էր այդ մեքենան իրենց հարևան Երվանդ ձյաձյաից: Բայց Հռիփսիկը չէր կարող ձերբակալվել, որովհետեև նա դեռ չի իրականացրել իր բարձրագույն առաքելությունը, լավ է գոնե քաղաքից դուրս էր ու շրջակայքում չկային մարդիկ: Այսպիսով Հռիփսիկին բաց թողեցին…Երկու կերած խմած գաիշնիկներ:
… Վերջապես Հռիփսիկը տեղ հասավ: Բայց սպասի, մտածեց նա, - ես նույնիսկ փող չունեմ սենյակ վարձելու համար, ես ոնց կարայի չմտածեի սրա մասին… և այստեղ ինչպես և սպասվում էր նորից օգնության եկավ «հեշտ տարբերակը», էդ հանրակացարանի տերն էլ, ինչ փնթի, շատակերի մեկն էր, բերանից սխտորի հոտը վանյատ էր անում ու Հռիփսիկը քիչ էր մնում շնչահեղձ լիներ:
Հիմա ժամանակն է կենտրոնանալ բուն հարցի շուրջ:
Անցնում են օրեր, ամիսներ և նույնիսկ տարիներ, Երվանդ ձյաձյան նոր ավտոյա առնում, Վաղոն դառնումա Վաղինակ, իսկ Հռիփսիկը դեռ չի գտնւմ ինքն իրեն…
Իսկ հեքիաթի բարոյախոսությունըդուք ինքներդ եզրակացրեք,
ով վոնց ուզւմա…
Ավելացվել է 5 րոպե անց
P.S. Երկար ժամանակ չկար գրելու![]()
Վերջին խմբագրող՝ FactorX: 24.12.2007, 17:22: Պատճառ: Գրառման ավելացում
աութսայդերների մեջ աութսայդեր
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ