Վա՜յ, ես մոռացել էի կարծիքս գրել:
Շատ լավ, համով ոճ ունի հեղինակը: Ասելիքն էլ կարևոր էր, բայց, կարծում եմ, վերջին նախադասությունը չարժեր գրել՝ թողնելով, որ ընթերցողն ինքը որոշի, թե հեքիաթն ինչ կցուցանե:
Հետևյալ նախադասություններն ինձ շատ դուր եկան.
Հեղինակն անկեղծորեն հայտնում է, որ այս մանրամասները կապ չունեն հեքիաթի մեջ, ոչ թե զոռով խցկում, ընթերցողին էլ բուն թեմայից շեղում:Իմ սիրած գույնը մուգ կարմիրն է, իսկ քուրիկս սիրում է վարդագույնը, մեր հարևանի տղայի խելքն էլ գնում է կապույտի համար, բայց դա կապ չունի այս հեքիաթի հետ:
Կենդանի նախադասություն. պատկերացում է տալիս շրթներկի որակի մասին:Շուրթերին էլ քսում էր վառ կարմիր շրթներկ, որից հնության ծանր հոտ էր գալիս:
Դիպուկ պարբերություն է, շատ մեծ պատկերացում տվող:Զվարճանքը սկսվում էր անցյալ տարիների թերթեր կարդալով, որը մի իսկական ռիտուալ էր. մեկը ձեռքը տանում էր մակուլատուրայի կույտի մեջ ու պատահաբար հանում որևէ որևէ թերթ, որից հետո սկսվում էրայդ թերթի բարձրաձայն ընթերցանությունը, ընդ որում հավաքվածներից ամեն մեկը հերթով կարդում էր մի տող: Դե հիմա հաշվեք, թե ինչքան ժամանակ է պետք ամբողջ թերթն ընթերցելու համար... Դա էլ հենց զվարճանքի իմաստն էր. երբ ընթերցանությունը վերջապես ավարտվում էր, բոլորն այնպես էին երջանկանում, որ դժվար է բառեր գտնել այդ հրճվանքը նկարագրելու համար, նույնիսկ իմ նման հմուտ հեքիաթացածի համար:
Լավ բառախաղ էՀնչում էր փախած երաժշտություն, չգիտեմ, թե որտեղից էր փախել, բայց հավատացնում եմ ձեզ՝ փախած էր:
Հիշեցի «Սեռական հարաբերություն ընկերների միջև» թեմանԲոլորը սկսում էին շարժվել տարօրինակ ձևերով, ազատվում իրենց հեքիաթային հագուստներից, քսմսվում իրար և ցույց տալիս իրենց սերն ու նվիրումը միմյանց հանդեպ: Կատարվողը ոչ ոք չէր համարում էրոտիկ, որովհետև այդ ամենը վեր էր սովորական մարմնական տենչանքից և անգամ չէր էլ մոտենում ցանկասիրության սահմաններին. դա միմյանց հանդեպ բարի վերաբերմունքն արտահայտելու, եղբայրական սերը ցույց տալու ամենահեքիաթային ձևն էր:ու դրա հեղինակին:
«Սուտլիկ որսկանը»Ես էլ եղա այդ կերուխումերից մեկում. ոչ շուրթս թրջվեց, ոչ փորս կշտացավ
Iv, մեծ հաճույքով ուրիշ գործեր էլ կկարդայի:![]()






Մեջբերել

Էջանիշներ