Վա, նախ, քեզ ոչ ոք չի ծաղրել էստեղ, ոչ էլ «կայֆավատ» են եղել։
Երկրորդ, ես իքնս էլ գրեցի անցյալ օրը, որ Կրկեսյանը Քրքորյանի իրական կերպարից է վերցված, էստեղ նոր բան չես ասում։ Իսկ մնացածը քո վառ երևակայության արդյունքն է, որը կոնկրետ ես միայն ողջունում եմ, բայց, բարեբախտաբար, թե դժբախտաբար, դա ոչ մի կապ չունի իմ սեփական երևակայության հետ։ Տրամաբանությունդ էլ գուցե շատ տեղին է, բայց կրկին և հուսով եմ՝ վերջին անգամ ասում եմ, որ ես ինքս այդ տրամաբանությամբ չեմ շարժվել։
Եվ վերջում, քեզ՝ որպես Գրականության բաժնի ապագա մոդերատորի, ասեմ, որ չարժի ամեն ինչ այդքան էմոցիոնալ ընդունել։

Էջանիշներ