Արցունքների մեջից գոռում եմ` մեռա~
Բայց հլը չեմ ջոկել, լացի արցունքներ են, թե ծիծաղի...
В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
только для того, чтобы вызвать удивление окружающих…Чарльз Дарвин
Նենց արա՝ ծիծաղի լինեն, է՛լի, ախպո՛ր պես:![]()
DIXIcarpe noctem
Ապրես Այվի ջան...
էս Հայաստան գալու առաջին պտուղներից է՞ր...
" I still ask myself the question: Is cinema more important than life ?"
François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")
Շատ լավն էր։Հերոսների անունները, խոսքերը, մի խոսքով՝ ամեն ինչը։
![]()
Կարոտել էի հեքիաթներիդ։![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ու՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜խ.ես զարմանում եմ քո վրա..քո տեղում լինեի արդեն լիքը փող էի աշխատել
անչաաաաաաաափ շնորհակալ եմ գերդրական լիցքեր հաղորդելու համար![]()
Ռի՛փ, դու դեմք ես:Ինչքան էլ հեքիաթներդ ոչ երեխաների համար լինեն, էս բոլորը պահելու եմ, որ եթե հանկարծ մի օր երեխա ունենամ, սրանցով դաստիարակեմ նրանց
![]()
Մարսելան, իմ կարծիքով, շատ սովորական աղանդավոր ա, որին շատ հետաքրքիր մեկնաբանությամբ հանձնել ես մեզ, որպես իսկական հեքիաթային կերպարի..
««Մարսելան ուներ երկար... չէ, երկարի թեման վերջացրեցինք... ուներ փոքրիկ կապույտ աչքեր, որոնք սիրում էր լղոզել սև, անհասկանալի ծագում ու նշանակություն ունեցող ներկով: Շուրթերին էլ քսում էր վառ կարմիր շրթներկ, որից հնության ծանր հոտ էր գալիս»»..
Ավելացվել է 18 րոպե անց
Բարև.. կ՛ներեք կարելի՞ ա մի հարց: Ո՞նց ա ստացվում, որ Մորեխի հարևանի աղջիկը կանաչ գույնի ա, ինչպես հենց ինքը՝ Մորեխը.. Բացի էդ, Մորեխը, ըստ հեքիաթի, երկնագույնա.. Դա էլ քիչ չի, վերնագիրն ել ««Սպիտակ Մորեխ»»..
Խնդրում եմ պատասխանեք
Վերջին խմբագրող՝ KT': 04.09.2008, 16:17: Պատճառ: Գրառման ավելացում
Պատասխանում եմ։
«Սպիտակ մորեխ» անվանումը եկել է «սպիտակ ագռավ» արտահայտությունից։ Եթե գիտես, «սպիտակ ագռավ» անվանում են նրանց, ովքեր տարբերվում են իրենց շրջապատում, նման չեն բոլորին և այդ պատճառով օտար են զգում, թվում է թե, հարազատ միջավայրում։ Ժամանակին Ակումբում այդպիսի թեմա կար, ու շատ քննարկել ենք «սպիտակ ագռավության» հարցը։ Մեր մորեխն էլ ճիշտ նույն կերպ մեկն էր, ով ամեն ինչով տարբերվում էր իր շրջապատում, այդ պատճառով «սպիտակ ագռավ էր», բայց քանի որ ինքն իրականում մորեխ էր, «ագռավ» բառը փոխարինել եմ «մորեխ»–ով՝ անելով զվարճալի բառախաղ։ Այնպես որ, «սպիտակ» բառն այստեղ ոչ թե նրա մարմնի գույնին է վերաբերում, այլ, ինչպես բացատրեցի, ունի փոխաբերական իմաստ։ Իսկ նրա մարմնի գույնը իրականում կանաչ էր, ինչպես և վայել է իսկական մորեխին։
Ինչ վերաբերում է նրա սեռական կողմնորոշմանը, ապա կարող ես նրան համարել «երկնագույն», ինչը բացարձակապես չի խանգարում, որ նա միաժամանակ լինի կանաչ գույնի «սպիտակ մորեխ»։![]()
Թող անհամեստություն չթվա սեփական ստեղծագործությունների մասին քոմենտ անելը, բայց որ հիմա չասեմ, կարողա մեռնեմ։
Քիչ առաջ ականջիս հասավ, որ Կրկեսի մասին վերջին հեքիաթս քաղաքականացված է ոտքից գլուխ, ու ինձ մոտ հիմա շոկի նման մի բան է, քանի որ ես նույնիսկ «քաղաքականություն» բառի իմաստը լավ չգիտեմ։![]()
Հարգելի ընթերցողներ, խնդրում եմ կարդալիս հաշվի առեք, որ ես հասարակ մարդ եմ, ուղղակի հեքիաթ եմ գրում՝ առանց խորը, թաքնված իմաստի, ազնիվ խոսք։Ինչ իմաստ էլ որ կա, լրիվ մակերեսի վրա լող է տալիս, տակը բան մի փնտրեք։ Քաղաքական հայացքներից լրիվ զուրկ եմ, ես կասեի՝ մորե մերկ, նույնիսկ ամոթ է խոստովանել, բայց անգամ մի ստից քաղաքական բանավեճի չեմ կարող մասնակցել, ուր մնաց դրա մասին թաքնված իմաստով հեքիաթ գրել։
Հետն էլ հիշեցի, որ Վիշապիկի հեքիաթում էլ ժամանակին ուրիշ խորը իմաստ էին գտել, որ իբր դա գեյերի մասին էր...Էդպիսի բան չկա։
Խնդրում եմ, կարդալիս պարզապես հեքիաթ կարդացեք, մեջը ոչ քաղաքականություն կա, ոչ սեքսուալ կողմնորոշումների պրոպագանդա։
Էս գրառումս, խնդրում եմ, անպատասխան թողեք. ուղղակի գրում եմ՝ իբրև այս թեմայի ուշացած նախաբան։![]()
Այվ ջան, քո բոլոր հեքիաթները փրինթ եմ արել ու հենց տրամադրություն չեմ ունենում, սկսում եմ կարդալ....
ախր շատ համով հումոր ունես.....
Քո ֆանատներին խնդրում եմ շատ մի սպասեցրու, անհամբեր սպասում ենք հաջորդ հեքիաթին![]()
I may be paranoid but no android!
Այվ, էդքան զուգադիպություն մի տեղ չի լինումՇատ մի բարդացրու "քաղաքականություն" բառի իմաստը
Օրուելի "Անասնաֆերման" կամ Սվիֆթի "Գուլիվերը" նույնպես քաղաքական հեքիաթներ են: Էնպես որ` նախ դրա մեջ վատ բան չկա, երկրորդն էլ ականջներնիս լափշա մի կախի
Իսկ եթե լուրջ` ես էլ Հայկի պես սրտի տրոփյունով մտա, երբ տեսա այստեղ` վերջին գրառումը ivy
Հույս ունեմ` հաջորդին շատ երկար չենք սպասի~
![]()
В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
только для того, чтобы вызвать удивление окружающих…Чарльз Дарвин
Անկեղծ ասած, ես էլ եմ շոկի մեջ. երբևէ իմ մտքով չի անցել, թե Ռիփի հեքիաթները քաղաքական կամ էլ եսիմինչ ենթատեքստ ունեն: Ես կարդում եմ հավեսի համար, որ ժպտամ, ծիծաղեմ, բարիանամ: Ես ինքս ինձ համար իմաստներ փնտրում եմ, բայց գիտեմ, որ դրանք շատ հեռու են հեղինակի մտքերից: Հենց դրանով են Ռիփի հեքիաթները հզոր, որ ամեն մեկը կարող է մի բան տեսնել դրանց տակ: Թող ոմանք էլ քաղաքականություն տեսնեն, ինչ կա որ, բայց մյուս կողմից էլ, թող չասեն, թե Ռիփն էլ է դա նկատի ունեցել:
Հ.Գ. Ես էլ բացեցի, կարծեցի, թե նոր հեքիաթ է:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ