User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 281 հատից

Թեմա: Հեքիաթներ ոչ երեխաների համար

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #12
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,733
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հեքիաթներ ոչ երեխաների համար

    Ընտրություններ` դեղատանը

    Դեղատանը փայտե փոշոտ դարակի վրա շարված դեղերն իրենց այնքան էլ լավ չէին զգում: Ձանձրանում էին իրենց միապաղաղ կյանքից: Հոգնեցնող էր ամեն օր դեղատան երկար դռան միջով ներս մտնող հիվանդ դեմքերը տեսնելը: Մի օր չեղավ աշխույժ մեկը գար ու դեղ ուզեր: Ով եկավ` մի պրոբլեմ ուներ, թթված դեմքով կմտնեն ներս ու կսկսեն նվնվալ. դե արի ու դիմացիր… Չնայած, որ հիվանդ չլինեն, ինչու պիտի գան դեղատուն: Մանավանդ անտանելի էին աշխատանքային ժամերը, դեղատան աշխատողներն էլ պակաս թթվածը չեն, ոնց էլ չեն հոգնում ամեն օր միևնույն սպիտակ խալաթով ապակե ցուցափեղկի հետևում նստելուց: Գոնե երբ ի վերջո բոլոր հաճախորդները հեռանում էին, վաճառողն էլ հանում էր սպիտակ խալաթը, ձևի համար գլխի մազերի դեզը ձեռքով հարդարում կեղտոտ հայելու առաջ, շրթներկով բերանն աղավաղում ու հեռանում, դեղերը մի փոքր թուլանում էին, ու իրար գլխի հավաքվելով կամ զրուցում էին դեսից դենից, կամ ռադիո լսում, որն, ի դեպ, երբեք չէր անջատվում, օր ու գիշեր միացած էր միևնույն ալիքի վրա: Սակայն դեղերը գոհ էին դրանից: Ռադիոյի միջոցով նրանք շատ ավելի տեղեկացված էին երկրի տնտեսա-քաղաքական ու մշակութային կյանքից, քան առանց ֆիլտրի ծխախոտ ծխող ու բակերի բեսետկաներում պապիների հետ կյանքի հարափոփոխ երևույթները քննարկող ցանկացած շարքային պապի: Բայց միևնուն է, կյանքը շատ տխուր էր անցնում:
    Մանավանդ անտանելի էր Ասպիրինի կյանքը` բնույթով շատ աշխույժ ու կենսախինդ լինելով (իրականում նա պարզապես խոլերիկ էր) նա դժվարությամբ էր համակերպվում իր այդ լճացած վիճակի հետ: Մի թաքուն նախանձով էր ամեն անգամ նայում Դիմեդրոլին, որը միշտ կիսաքուն էր, երբեք ոչնչից չէր բողոքում, ու միշտ բոլորի հետ համաձայն էր: Ասպիրինն այնպես էր ուզում գոնե մի օր մի քանի ժամ, գեթ մի քանի վայրկյանով սավառնել այն կապույտ դաշտերի վրայով, որոնց մասին մի անգամ կիսաձայն ու ալարելով պատմել էր Դիմեդրոլը:
    Տեմպալգինը զգացել էր Ասպիրինի հսկայական պոտենցիալը, գլխի էր ընկել, որ օրերից մի օր եթե որևէ փոփոխություն լինի իրենց կյանքում, ապա դա կլինի միայն ու միայն Ասպիրինի շնորհիվ, այդ պատճառով էլ Ասպիրինը ուր գնար, որ դարակի վրա էլ անցկացներ իր ժամանակը, Տեմպալգինը կրնկակոխ հետևում էր նրան, ու ամեն անգամ փորձում ինչ-որ մանր-մունր ծառայություններ մատուցել նրան` զգալով, որ հենց գա Ասպիրինի աստեղային ժամը, իրեն էլ մաս կհասնի դրանից: Եվ Տեմպալգինը չէր սխալվել:
    Մի օր Ասպիրինը, որը նաև ամենախելացին էր, էլ չդիմացավ իր անտանելի միապաղաղ կյանքին ու կատաղած ճչաց.
    - Պետք է ինչ-որ բան փոխել մեր այս տաղտկալի կյանքում, թե չէ ես հիմա Դիմեդրոլի կոկորդը կկրծեմ:
    Դիմեդրոլը չանհանգստացավ: Նա իր մշտական երանելի վիճակում էր, և այդ պահին ճախրում էր կապույտ դաշտերի վրայով: Մնացած բոլոր շշերը, սրվակներն ու հաբերն իրար անցան: Ոմանք գտնում էին, որ իրոք պետք է գնալ օպտիմալացման (չնայած ոչ մեկը չէր հասկանում այդ բառի իմաստը. այն նրանց ծանոթ էր ռադիոընդունիչից), ոմանք էլ կարծում էին, որ այսպես էլ վատ չէ: Ասպիրինը բարձր ձայնով առաջարկեց քվեարկել, և մի քանի րոպե անց հայտարարեց, որ ձայների մեծամասնությամբ (թեպետ ոչ մեկը չգիտեր, թե ընդհանրապես ինչ է նշանակում քվեարկել կամ էլ ով հաշվարկեց ձայները) որոշվել է գնալ օպտիմալացման: Տեմպալգինը, որն իր ուսերին էր առել ղեկավարությանն աջակցելու պարտականությունը, ասաց.
    - Մենք մշակել ենք մի շատ կարևոր ծրագիր (ոչ մեկը չհետաքրքրվեց, թե ով էր այդ “մենք”-ը և երբ էին “նրանք” հասցրել ինչ-որ ծրագիր մշակել), և այդ ծրագրի իմաստը կայանում էր հետևյալում` բոլոր դեղերը պետք է փոխանակեն իրենց հատկությունները ում հետ որ կցանկանան…
    Այստեղ Ասպիրինը բազմանշանակ ժպիտով նայեց Դիմեդրոլի կողմը…

    Մի քանի րոպեում բոլորն իրար անցան: Ադրենալինը կատաղած վազում էր Սրտի Հաբերի հետևից, որ այդ համառներից խլի իրենց հանգստությունը, իսկ վերջիններիս էլ միայն իրենց հատկություններն էին, որ հետ էին պահում ուշաթափվելուց: Իսկ այդ ժամանակ կապույտ դաշտերի վրայով սավառնում էր Ասպիրինը` երանելի ժպիտը դեմքին, մինչ Դիմեդրոլը կոկորդով մեկ ճչում էր ու օպտիմալացում պահանջում:
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    CactuSoul (19.04.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Փոքրիկ.am. Ամեն ինչ երեխաների համար ու երեխաների մասին
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 89
    Վերջինը: 18.06.2015, 22:42
  2. Անգլերեն երեխաների համար
    Հեղինակ՝ mnowak, բաժին` Լեզուներ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 17.01.2014, 11:09
  3. Ուսուցողական կայքեր երեխաների համար
    Հեղինակ՝ Peace, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 23.11.2013, 04:14
  4. Ստեղծագործություններ երեխաների համար
    Հեղինակ՝ ivy, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 11
    Վերջինը: 05.12.2011, 13:27
  5. Միջոցառում երեխաների համար
    Հեղինակ՝ Tig, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 18.05.2009, 10:13

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •