User Tag List

Էջ 16 19-ից ԱռաջինԱռաջին ... 61213141516171819 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 226 համարից մինչև 240 համարի արդյունքները՝ ընդհանուր 281 հատից

Թեմա: Հեքիաթներ ոչ երեխաների համար

  1. #226
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,668
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հեքիաթներ ոչ երեխաների համար

    Լավ կարդացվեց
    Ինչպես միշտ, հղկված լեզու, տեղը-տեղին՝ հայերեն հեքիաթ:
    Այվիին հանգիստ կարելի ա վերագրել հայ ժամանակակից հեքիաթագրության տատիկի պատվավոր կոչումը: Էդ ապագայի համար, էլի

  2. #227
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հեքիաթներ ոչ երեխաների համար

    Ես էլ նոր կարդացի։ Լավն էր։ Հին հեքիաթներիդ հոտն եկավ, կարոտել էի։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  3. #228
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հեքիաթներ ոչ երեխաների համար

    Շատ լավն էր, սենց հումոր ամեն մարդ չի կարող ունենալ, էդ աստծո պարգև ա
    When life gives you lemons, make lemonade

  4. #229
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,732
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հեքիաթներ ոչ երեխաների համար

    Շատ լավն էր, բայց դե լասոյի համար հեղինակային իրավունք եմ պահանջում
    Վերջին խմբագրող՝ impression: 20.11.2008, 11:17:

  5. #230
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,058
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հեքիաթներ ոչ երեխաների համար

    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ լավն էր, բայց դե լասսոյի համար հեղինակային իրավունք եմ պահանջում
    Քոնը երկու ս–ով ա, քեզ լինի, իմն ուրիշ ա։

  6. #231
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,732
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հեքիաթներ ոչ երեխաների համար

    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Քոնը երկու ս–ով ա, քեզ լինի, իմն ուրիշ ա։
    մի ս-ի իրավունքն եմ պահանջում

  7. #232
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հեքիաթներ ոչ երեխաների համար

    Այվույ կլնի գրկեմ: տրամադրությունս տեղն եկավ ես մռթնած օրվանից ապես ինչպես միշտ սպանիչ էր:

  8. #233
    Պատվավոր անդամ Second Chance-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.06.2007
    Գրառումներ
    1,143
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հեքիաթներ ոչ երեխաների համար

    «Հայ–հայ»–ի մասին չգիտենք, բայց Պարգևիչի ռոմանտիկան դեռ տեղն էր։
    Love has an enemy, but it is already defeated!

  9. #234
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հեքիաթներ ոչ երեխաների համար

    ԱՆԻՐԱՎ ԱՇԽԱՐՀ


    Գյուղացի Համբոյի տունը նորից կռիվ էր ընկել: Համբոն ցանկանում էր փոքրիկ Գալոյի հետ միասին գնալ Երևան, որպեսզի ինքը մասնակցի “Շոգեքարշին”, իսկ Գալոն երգի ԱԼՄ-ում: Կինը դեմ էր.
    -Չեմ ուզում… Էս անմեղ գառանն էլ էն անիրավ աշխարհը մի գցի, չեմ ուզում…
    Բայց Համբոն դարձյալ չլսեց.
    -Այ կնիկ, իզուր ես բողոքում: Տելեվիզոր եմ բերելու: Ամեն օր սերիալ կնայես: Գալոն էլ Կարապետիչի մոտ կերգի, կերգի, ադամանդ կտան: Համ էլ Կարապետիչին էն քաշածս թթի արաղից եմ նվիրելու: Գալո ջան, գնա քնի: Առավոտը 8-ին զարթնելու ենք, որ շուտ տեղ հասնենք:
    ***
    Հաջորդ առավոտյան...
    -Ժավելի՜ սպիրտ…
    Դա հարևան գյուղի բնակիչ Տարզանն էր:

    Տարզան.
    Բիզնեսմեն: Բիզնեսը` ժավելի սպիրտի վաճառք: Ամեն առավոտ արթնանում է ժամը 7-ին և ժավելի սպիրտով լցված մի մեծ կանիստր ձեռքին` շարժվում դեպի հարևան գյուղեր, վաճառելով այդ չափազանց մեծ պահանջարկ ունեցող ապրանքը: Եվ քանի որ շրջակա գյուղերում միայն նա է ժավելի սպիրտ վաճառում, սահմանում է իր ուզած գինը: Այդ պատճառով էլ նա մեծ եկամուտներ է ստանում այդ բիզնեսից: Ամեն անգամ, երբ գնորդները դժգոհում են բարձր գներից, նա արդարանում է.
    -Ինչ անեմ: Մոնոպոլիա ա…
    Եվ գյուղացիները, որոնք գաղափար չունեն, թե ինչ է նշանակում այդ բառը, պատասխանում են.
    -Հա, դե որ արտասահմանյան ա, ուրեմն լավն ա:
    Նրա երթուղում ընդգրկված է նաև Համբոյի գյուղը: Նա միշտ այդտեղ է հասնում ժամը 8-ին: Եվ քանի որ գյուղում ոչ ոք ժամացույց չունի, ապա գյուղացիները ժամը որոշում են նրա զիլ կանչով, որից արթնանում են ամբողջ գյուղով: Բոլոր ժամադրությունները գյուղում տեղի են ունենում ժամը 8-ին, քանի որ օրվա մնացած մասում ոչ ոք ժամը չի իմանում:
    Արտաքին տվյալներ.
    Քիթը` կորընթարդ, ինչպես մի բլուր
    Աչքերը` կանաչ, ուռած ու կլոր,
    Ականջները լոշտ, մազերը փառչակ,
    Նայողը կասի` այ քեզ խեղկատակ:
    Ունի զիլ ձայն: Կիսամերկ է, հագին ունի ընդամենը մեկ քռչի կտոր, որտեղ նաև պահում է փողերը:
    Դատվածություն չունի: Չի ծխում, չի խմում: Ամուսնացած չէ:

    Համբոն զարթնեց, արթնացրեց Գալոյին և շտապ սկսեց ճանապարհի պատրաստություն տեսնել: Մի տոպրակ վերցրեց և մեջը սկսեց հաց ու պանիր դարսել: Չմոռացավ նաև իր ձեռքով քաշած օղու շիշը: Դուրս եկան տանից, առանց նանին ու Զանիին հրաժեշտ տալու:
    -Դե, Գալո ջան, ճամփա ընկանք:
    Կիլոմետրերը հաջորդում էին միմյանց, իսկ քարքարոտ ճանապարհը շարունակում էր իր ոլորապտույտ ընթացքը սարերի ու ձորերի միջով: Երկու ժամ քայլելուց հետո նրանք տեսան մի հուսահատ վարորդի, որը փորձում էր փոսից հանել իրեն պատկանող “Ռաֆ” մակնիշի միկրոավտոբուսը:
    -Քու՛ տիրումերը,-ամեն անգամ զայրացած բացականչում էր նա, երբ ուժասպառ էր լինում այդ աժդահա մեքենան ապարդյուն հրելուց: Հետո նստում էր գետնին, մի փոքր հանգստանում և նորից անցնում գործի: Նա Ռաֆի Սամվելն էր:

    Ռաֆի Սամվել.
    Միկրոավտոբուսի վարորդ: Երթուղին` նայած տրամադրության և փոսերի առկայության (ավելի ճիշտ` բացակայության):

    -Համբո ձյա, մեռնեմ սրտիդ, լավ ա եկար,-տեսնելով Համբոյին` Սամվելը վեր թռավ փոշոտ գետնից, թափ տվեց փոշոտված հետույքը ու փոշոտված ձեռքով սեղմեց Համբոյի ձեռքը,-խաթերական արի մառշուտկես հանենք փոսից:
    -Արի Սամվել ջան,-ասաց Համբոն,-բայց մի պայմանով. ինձ ու քյորփիս ձրի կհասցնես Երևան:
    -Երևաաաա՞ն-Սամվելը փոշմանած հայացքը թեքեց դեպի Ռաֆը, սակայն ևս մեկ անգամ զգալով իր անզորությունը, փոխեց հարցի բնույթը,-Երևանում ի՞նչ եք անելու…
    -Դե, գնում ենք ԱԼՄ: Ես շոգեքարշի, Գալոյին էլ հետս եմ տանում, որ երգի, ադամանդ տան:
    Սամվելը անզուսպ ծիծաղեց, բռնելով թուլացած փորը, հետո մի կերպ ուշքի եկավ ու հարցրեց.
    -Բա էն ձեռինդ ի՞նչ ա:
    -Թթի արաղ ա: Տանում եմ Կարապետիչին նվեր: Հիմա մեզ կտանե՞ս:
    -Կտանեմ: Ձրի: Մենակ թե օգնեք էս դարուփոսերից հանենք: Ում կանչեցի, չկարեցավ հանի: Պապը եկավ, չկարեցավ, Տատը եկավ, չկարեցավ, Շունը եկավ, չկարեցավ, Կատուն եկավ, չկարեցավ, տո էն շաղգամ պոկող Մուկն էլ եկավ, սկի ինքը չկարեցավ: Հադին, Հուդին, Չատին, Մատին եկան փորձեցին, էլի չեղավ: Ասեցին մենակ Սուտասան Որսկանը կարա, էն էլ ափսոս տունը չի: Բանակում ա:
    Համբոն լարեց ուժերը, հրեց Ռաֆը, իսկ վերջինս հաստատակամ կանգնած էր իր տեղում` լուսարձակների արհամարհական արտահայտությամբ:
    -Գտաաա՜,-հանկարծ բացականչեց Համբոն, լոռեցու սովորույթի համաձայն` “ա”-ն երկարեցնելով մինչև անվերջություն,- միասին բրթենք:
    -Ոնց չէի ֆայմել,-և Սամվելը, որը իրեն համար խոտերում քաշված ծխում էր, վեր կացավ տեղից,-Համբո ձյա, դու բրթի, ես էս ա հետս մարդ կբերեմ:
    Մի քանի րոպե անց Սամվելը երևաց` Պապիկի, Տատիկի, Կատվի և Շան հետ միասին:
    Սկսեցին հրել: Պապիկն ու Տատիկը` դեմից, Համբոն, Շունը, Կատուն, Գալոն` հետևից, իսկ Սամվելը, ղեկին նստած, քաջալերում էր նրանց.
    -Ժողովուրդ, քիչ մնաց:
    Ի վերջո բոլորը ուժասպառ եղած նստեցին: Եվ քանի որ տարբեր ուղղություններով էին հրում միկրոավտոբուսը, այն մնացել էր տեղում կանգնած:
    -Չէ, ճար չկա. գնամ Մկանը կանչեմ,-ասաց Սամվելը և գնաց Մկան հետևից:
    Քիչ անց երկուսով եկան:
    -Իմ համար սաունայում պառկած դնջանում էի, ինչի հանիր,-զայրացավ Մուկը:
    -Դե 5 հոգով չեն կարում բրթեն, ասեցի մենակ դու կկարենաս,-ասաց Սամվելը և դարձավ հրողներին,-ժողովուրդ, Մուկը ասում ա` մառշուտկեն պիտի կռիշից հանվի: Ուրեմն դուք միասին հետևից կբրթեց, Մուկն էլ կբարձրանա կռիշ, որ իրան չխանգարեք: Ես էլ մեջից խոդի կտամ:
    Համբոն, Գալոն, Տատիկը, Պապիկը, Շունն ու Կատուն հետևից, իսկ Մուկը` կտուրին նստած, սկսեցին առաջ տալ միկրոավտոբուսը, որը վերջիվերջո ենթարկվեց նրանց և դուրս եկավ ճանապարհի երես:
    -Ձեր տեղը ամեն ինչը պտի ես անեմ,-ասաց Մուկը և հեռացավ:
    Սամվելը դժկամությամբ, բայց այնուամենայնիվ որոշեց Համբոյին ու Գալոյին անվճար հասցնել Երևան:
    -Տենց եմ անում, որ չասեք մենակ Կարապետիչն ա մարդկանց ձրի տեղ տանում մառշուտկով:
    ***
    Ճանապարհը շարունակվում էր: Լսվում էր միայն մեքենայի շարժիչի ներդաշնակ բզզոցը, որը թուլացնում էր Համբոյի ու Գալոյի նյարդերը, որոնք շատ էին հոգնել քայլելուց ու “Ռաֆը” հրելուց և լուռ նիրհում էին հետևի նստարանին: Աշնանային քամին կիսաբաց պատուհանից ներխուժելով` խուտուտ էր տալիս Գալոյի փոշոտ երեսը, չթողնելով նրան քնել: Ձգվում էր ճանապարհը, իր հետևում թողնելով Լոռվա սարերն ու ձորերը, իսկ առջևում Երևանն էր, որտեղ շտապում էին հայր ու որդի:
    ***
    Վերջապես նրանք տեղ հասան:
    -Էսի Կոմիտասն ա,-ասաց Սամվելը,-էն շուշաբանտով տեղն էլ ԱԼՄ-ի շենքն ա:
    -Մերսի,-ասաց Համբոն,-շատ շնորհակալ եմ:
    -Լավ: Մեծ բան չեմ արել: Մի հատ նվեր կուզեի սրա համար, էն էլ մոտներդ ոչ մի բան չկա:
    -Ուզում ե՞ս էս արաղից տամ, կես բաժակ խմես,-և Համբոն օղու շիշը մեկնեց Սամվելին:
    -Տո չէ հա, գիժ եմ, ինչ եմ: Բա որ ԳԱԻ-ն ասի “հո արա”: Դե, ձեզ հաջողություններ:
    Համբոն և Գալոն հրաժեշտ տվեցին Սամվելին ու բարձրացան “ԱԼՄ-ի շենք”:
    ***
    Ամեն ինչ որոշված էր: Հանդիպումը` վաղը ժամը 3-ին, ԱԼՄ-ի ստուդիայում: Իսկ մինչ այդ, հայր ու որդի օրվա մնացած մասը որոշեցին շրջել քաղաքում:
    ***
    Էլիտար շենքեր, շատրվաններ, հսկա հրապարակ, Օպերայի շենք… Այդպիսի բաներ Համբոն և Գալոն կյանքում չէին տեսել:
    ***
    Գիշեր էր: Նստել էին Կրկեսի դիմաց:
    -Ապի, սրանք ժամ ունե՞ն:
    -Հա, բա ոնց, սրանք էլ են մեր նման հայ քրիստոնյա:
    -Եկեղեցի չեմ ասում, ժամ եմ ասում: Սրանք ժամ ունե՞ն,-և Գալոն ցույց մայթի ծայրին կանգնած երկու էգերի:-Ուզում եմ իմանամ ժամը քանիսն ա:
    -Հա, գնանք հարցնենք:
    Մոտեցան: Համբոն հարցրեց.
    -Քիրա: Ժամ ունե՞ք:
    Էգերը շրջվեցին: Երկուսն էլ կապիկի հայացքներով, մինչև կոկորդը պուդրայած, մինչև ատամները քսված պառավներ էին: Նրանց աչքերը սուպեր ադամանդներ դարձած` փայլեցին : Մեջներից բոյովը խոսեց.
    -Հիսուն դոլարից պակաս մտքովդ չանցնի:
    -Հիսուն դոլաաաա՞ր,-ապշեց Համբոն:
    -Լավ, քառասուն դոլար:
    -Էս ինչքան շատ ես ուզում...
    -Ինչ էլ պնդերես են էս գեղցիք: Լավ, երեսուն դոլար տուր:
    Մեջներից կոլոտը չդիմացավ:
    -Օֆ… Հերիք չի եկել ա, երեխուն էլ հետն ա բերել: Համոզեցիր, քսան դոլարին էլ եմ համաձայն:
    -15 դոլար,-խոսեց բոյովը:
    -10 դոլար,-ծղրտաց կոլոտը:
    Վիճաբանությունը շուտով վերածվեց ծեծկռտուքի:
    -Գնացինք, Գալո-նրանց վիճաբանության նյութից անտեղյակ` ասաց Համբոն,-էս քաղաքում մարդիկ ինչ քծիպ են: Գնանք քնենք:
    Պառկեցի Կրկեսի մուտքի մոտ:
    -Երգելուց չհուզվես, Գալո ջան: Կարևորը, քո ուժերի վրա վստահ լինես: Հետո ով գիտի երգիչ դառնաս: Ինքդ երգեր կգրես, կերգես, աստղ կդառնաս, կթռնես Ամերիկա` համերգների: Ամերիկաները մարդկանցից զգույշ կլինես: Ստացածդ փողը աղջիկների ու խմելու վրա չծախսես, մեկ մեկ էլ Հայաստան կուղարկես, որ լավ ապրենք: Քեզ էլ լավ կնայես, գիշերները չբացվես, ճամփեքն անցնելուց էլ ուշադիր եղի: Որ դու էլ ավտո ունենաս, խմած չքշես, օրեր են, կմթնեն, բայց դու ճամփեքին չքնես…
    Պատմում, էր Համբոն, իսկ Գալոն ննջում էր: Մեքենաների աղմուկը, երաժշտական խանութներից լսվող ռաբիզն ու ռուսական շանսոնը, տոնավաճառներում տիրող աշխուժությունը, տարատեսակ ազդանշանները, այս բոլորը ղժվժում էր նրա գլխում: Շուտով նա քնեց: Իսկ երազում նա երգում էր: Եվ ոչ թե «ԱԼՄ»-ի ստուդիայում էր, այլ` հոր ասած “Ամերիկայի բեմերում”:
    ***
    Ժամը 14:50-ն էր: Համբոն և Գալոն մուտք գործեցին “ԱԼՄ”-ի ստուդիա: Ճանապարհին նրանց կանգնեցրեց պահակը:
    -Ու՞ր…
    -Շոգեքարշի: Տղիս էլ տանում եմ, որ երգի…
    -Մոտներդ զենք, թմրանյութ ունե՞ք:
    -Չէ, քե մատաղ, մենք աղքատ մարդիկ ենք: Մեզ ո՞րտեղից զենք կամ թմրանյութ:
    -Էն ինչ շիշ ա:
    -Թթի արաղ ա: Տանում եմ Կարապետիչին նվեր:
    -Նայեմ:
    Պահակը բացեց շիշը, և մի արբեցնող հոտ տարածվեց շրջակայքում: Բայց շշում ոչ թե թթի օղի էր, այլ` ժավելի սպիրտ...
    -Թու, կնիկս շիշը փոխել ա…-Կմկմաց Համբոն, բայց դա արդարացում չէր:
    Համբոն և Գալոն հեռուստաէկրաններին հայտնվելու փոխարեն աքսորվեցին դեպի իրենց հայրենի լեռները և հայտնվեցին “Թմկա բերդ” կոչվող քրեակատարողական հիմնարկում...

    շարունակելի...
    Վերջին խմբագրող՝ Աբելյան: 23.03.2009, 01:52:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  10. Գրառմանը 27 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (07.02.2014), Chilly (23.03.2009), comet (23.03.2009), CrusaderAM (14.06.2009), Enigmatic (23.03.2009), Jarre (26.03.2009), Kita (23.03.2009), Morpheus_NS (23.03.2009), murmushka (26.03.2009), Nareco (24.03.2009), Sona_Yar (23.03.2009), Terminator (13.06.2009), Yeghoyan (01.04.2010), Արիացի (23.03.2009), Բարձրահասակ (23.03.2009), Երկնային (23.03.2009), Լեո (23.03.2009), Լուսաբեր (23.03.2009), ԿԳԴ (23.03.2009), Հայկօ (23.03.2009), Մանուլ (01.04.2010), Մարկիզ (23.03.2009), Շինարար (06.02.2014), Ուլուանա (23.03.2009), Չիպ (23.03.2009), Ռուֆուս (01.04.2009), Քամի (23.03.2009)

  11. #235
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հեքիաթներ ոչ երեխաների համար

    Դեմքություն էր, ապրես։
    Իրադարձությունները լավ հավեսով խճճեցիր, հետո էլ հավեսով հանգուցալուծեցիր։
    Դու նենց լավ ես իրական դեպքերն ու հեքիաթ–մեքիաթներն իրար խառնում, հավեսս գալիս է։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 23.03.2009, 02:43:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աբելյան (26.03.2009)

  13. #236
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հեքիաթներ ոչ երեխաների համար

    Հայկ ջան ապրես վերջն էր

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աբելյան (26.03.2009)

  15. #237
    Պատվավոր անդամ Լուսաբեր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2008
    Գրառումներ
    1,938
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հեքիաթներ ոչ երեխաների համար

    Հայկո, էս առավոտ շուտ ո՞նց զվարճացրիր
    Լավն էր , ամենաշատը պապու տված խորհուրդները կրկեսի բակում, դուրս եկավ
    Բա որ ասում եմ լավն ես
    Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
    Ժողովուրդ

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աբելյան (26.03.2009)

  17. #238
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հեքիաթներ ոչ երեխաների համար

    Լավն էր հատկապես էն «տղերքի» կռվի պահը Որ կռիվը երկար շարունակվեր, երևի մինչև 50 դրամ կիջնեին՝ ինքնարժեքով էլի

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աբելյան (26.03.2009)

  19. #239
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հեքիաթներ ոչ երեխաների համար

    Հայկո վերջն ես:
    Այ սենց կարգին բաներով զբաղվի, ոչ թե ուֆերով:

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աբելյան (26.03.2009)

  21. #240
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հեքիաթներ ոչ երեխաների համար

    Տխուր պատմություն էր: Կրկեսի մուտքի մոտ անցացրած գիշերվա պահը շատ լավն էր:
    DIXI
    carpe noctem

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աբելյան (26.03.2009)

Էջ 16 19-ից ԱռաջինԱռաջին ... 61213141516171819 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Փոքրիկ.am. Ամեն ինչ երեխաների համար ու երեխաների մասին
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 89
    Վերջինը: 18.06.2015, 22:42
  2. Անգլերեն երեխաների համար
    Հեղինակ՝ mnowak, բաժին` Լեզուներ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 17.01.2014, 11:09
  3. Ուսուցողական կայքեր երեխաների համար
    Հեղինակ՝ Peace, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 23.11.2013, 04:14
  4. Ստեղծագործություններ երեխաների համար
    Հեղինակ՝ ivy, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 11
    Վերջինը: 05.12.2011, 13:27
  5. Միջոցառում երեխաների համար
    Հեղինակ՝ Tig, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 18.05.2009, 10:13

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •