Մեջբերում Cassiopeia-ի խոսքերից Նայել գրառումը
Էսօր հիշեցի "Կախարդական լավաշը" մուլտֆիլմը: Ինչքան հետաքրքիր ու խորիմաստ մուլտ է…
Վա՜յ, էդ մուլտի մասին լրիվ մոռացել էի։ Ես էլ եմ շատ սիրում։ Հազար տարի է, չեմ տեսել։ Հիշում եմ՝ մի ժամանակ «Հեքիաթն է կանչում»–ով հաճախ էին ցույց տալիս։
Մեջբերում helium-ի խոսքերից Նայել գրառումը
Նոր հիշեցի, թե որ մուլտը կնայեի…մեծ աչքերով մի աղջկա մասին էր, որ նկարի մեջ է մտնում՝ գտնելու իր պապիկի քունը, շատ լավն է
Քո ասածը «Գտնված երազը» մուլտֆիլմն է, որի մասին էս թեմայում շատ է խոսվել։ Շատերիս սիրած մուլտֆիլմն է։