Ընդհանրապես, պետք չի շատ տրամադրվել, որ հետո իզուր ապրումների մեջ չընկնես: Չարժի նաև տղայի ու այդ հանդիպման մասին անընդհատ մտածել: Գիտեմ, մի քիչ դժվար է, բայց ոչ անհնար: Ուղղակի մարդը ենթագիտակցաբար արդեն իր համար պլանավորում է այդ օրվա սյուժեն, ու եթե մի բան իր սպասածի նման չի անցնում, ընկնում է ապրումների մեջ/սկսում իրեն մեղադրել, կարող է մի բան այն չարեցի և այլն/: Ինչու՞ քիչ մտածել տղայի մասին: Որովհետև. երբ շատ ես մտածում մի մարդու մասին, որին լավ չես ճանաչում, սկսում ես նրան դրական հատկանիշներով օժտել, այսինքն, քո համար մի իդեալական կերպար ես ստեղծում, հետո պարզվում է, որ այդ մարդը շատ հեռու է քո պատկերացրած անձից:Լինում է նաև հակառակը /մի քիչ քիչ, բայց պատահում է/: Երկար լեկցիայիս իմաստը որն է՝ աշխատի՛ր լավ ճանաչել նրան, ու արդեն կստանաս քո հարցի պատասխանը՝ ինչա ինքը սպասում քեզնից, ու ինչ կարաս դու սպասես իրանից: