Ուրեմն 8-րդ դասարանում էի սովորում, ու դասարանով Մարտի 8-ի կապակցությամբ քեֆ էինք կազմակերպել: Ըստ մեր ընտանեկան դրվածքի դեռ մութը չընկած հայրիկս պետք է ինձ տունը տեսնի: Դե էդ օրը քանի քեֆի օր էր, ինձ թվաց, որ այդ ոսկե կանոնըչպետք է գործեր: Ինձ իրավունք վերապահեցի ժամը 10.30 վերադարձա տուն: Դե մարտ ամսին ժամը 10-ը 10 է, մութն էլ՝ մութ:
Դուռը բացելուն պես հայրիկիս դեմքի արտահայտությունից զգացի, որ առջևս մրրիկ կա:
Դե պարզա մի բան պետք է խոսեմ, ես էլ շատ լուրջ ասացի.
-Բայց նենց լավ անցավ:![]()
Կյանքում չեմ մոռանա, հայրիկս կողքից շեղակի հայացք նետեց վրաս, ու.
-Բայց հիմա ավելի լավ պետք ա անցնի:![]()
Էդ եղավ ու էդ: Էս դեպքը ինձ օգնեց, որ հասկանամ, որ քեֆը լավ է անցնում միայն այն ժամանակ, երբ տուն վերադառանալուց հետո, գլուխդ հանգիստ խղճով ես դնում բարձին:![]()
Էջանիշներ