Քվարկել եմ այո։
Կարծում եմ՝ ցանկացած ժամանակաշրջանում խոնարհ մարդիկ շատ ավելի քիչ են եղել, քան գոռոզներն ու մեծամիտները, ու միշտ էլ խոնարհներին թվացել է, որ մեծամիտները գնալով շատանում են։ Ինձ մեծամիտների մեծ թիվը երբեք չի զարմացնում, օրինաչափ եմ համարում դա։
Ուլուանա-ի խոսքերից
Որ խնդրեմ, որևէ մեկը կարո՞ղ է հայերեն բացատրական բառարանից այստեղ տեղադրել «խոնարհ» բառի բացատրությունը։
Ուղղակի ես մինչև հիմա խոնարհ բառը մի քիչ ուրիշ իմաստով էի հասկանում, այն է՝ հնազանդ, ենթարկվող և այլն...
...Վիվուկն իր առաջին գրառման մեջ կարծես թե խոնարհությունը հակադրել էր մեծամտությանն ու գոռոզությանը..
Ես էլ գիտեի այս բառի՝ միայն քո նշած իմաստը, բայց փաստորեն Վիվուկը շատ էլ ճիշտ է օգտագործել այն, հենց առաջին իմաստով։ Էս էլ խոնարհ բառի բացատրությունն ըստ Աղայանի բառարանի։ Մեջբերում եմ տառ առ տառ։ ած.
- Գոռոզությունից, մեծամտությունից զուրկ, իր անձի, ուժերի համեստության գիտակցությամբ լցված, համեստ։ Խոնարհ աշխատող, մարդ
- Ամեն ինչում ենթարկվող, հնազանդ։ Խոնարհ հպատակ
- Խոնարհություն արտահայտող, պարունակող, խոնարհությամբ տոգորված։ Խոնարհ ժպիտ, հայացք
- Վայրահակ, կախ, դեպի ցած կախված։ Խոնարհ մանուշակ
- Հեզ, հանգիստ, խաղաղ։ Խոնարհ երեխա
- փխբ. Ստորին, հասարակ։ Խոնարհ գրիչ
- փխբ. Հանգիստ, ոչ բորբոքուն, թույլ
Քո տարիքի մեջ արյան բորբոքը մեղմ է ու խոնարհ (Շեքսպիր)։
–Ձեր խոնարհ ծառան (հռետ., հնց.) – գործածվում է ես դերանվան փոխարեն՝ իր ես–ը չընդգծելու համար
Էջանիշներ