User Tag List

Նայել հարցման արդյունքները: Արժե՞ խոնարհ լինել

Քվեարկողներ
17. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո

    10 58.82%
  • Ոչ

    7 41.18%
Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 16 հատից

Թեմա: Արժե՞ խոնարհ լինել

  1. #1
    Պատվավոր անդամ Vive L'Armenie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    France/Armenia
    Գրառումներ
    908
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զարմացած Արժե՞ խոնարհ լինել

    ՇԱՏԵՐՆ այն կարծիքին են, որ խոնարհ մարդն այս աշխարհում տեղ չունի: Թվում է, որ կյանքում հաջողությունների են հասնում նրանք, ովքեր ամեն գնով ձգտում են լինել առաջինը, մեծամիտ են և հաշվի չեն առնում ուրիշներին: Հասարակությունն ընդհանուր առմամբ նախանձում է ոչ թե խոնարհների ու համեստների, այլ հարուստների և ճանաչվածների ապրելակերպին: Վերջիններս սովորաբար գլուխ են գովում, թե ամեն բանին հասել են սեփական խելքով ու ջանքերով: Առանց << ավելորդ >> համեստության՝ նրանք միայն իրենց են մեծարում բոլոր հաջողությունների համար:

    Ինչպես նշում է կանադացի մի հետազոտող, իր երկրում << սեփակական ես-ը առաջ տանելու տենդենց է սկսվել >>: Նաև նկատելի է, որ ժամանակակից հասարակությունը բարձր է գնահատում հաճույքի համար ապրող և ոչ թե պատասխանատու անհատներին: Այսօր մարդիկ գնալով ավելի եսակենտրոն են դառնում: Պարզ է, որ այսպիսի աշխարհում խոնարհությունը չի կարող ցանկալի հատկություն լինել:

    Ինչ խոսք, քչերը կասեն, թե չեն սիրում, ուրիշները խոնարհ են: Չէ՞ որ նման մարդկանց հետ հեշտ է ապրել: Սակայն մրցակցության ոգով տոգորված այս աշխարհում ոմանք մտավախություն ունեն, որ խոնարհություն դրսևորելու դեպքում թույլ անձնավորություն կ համարվեն:

    Աստծո խոսքը՝ Աստվածաշունչը, կանխագուշակել էր, որ մեր օրերում մարդիկ կլինեն << մեծամիտ [և] գոռոզ (2 Տիմոթեոս 3:1, 2):

    Համաձայն չե՞ք, որ այս մարգարեությունն իսկապես կատարվում է...
    Իսկ Դուք խոնարհությունը ցանկալի՞ հատկություն եք համարում, թե՞ կարծում եք, որ այն կարող է դիտվել որպես թուլության նշան և ուրիշներին առիթ տալ Ձեզ շահագործելու:
    Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է...

  2. #2
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,981
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արժե՞ խոնարհ լինել

    Հա բա հաստատ Վիվ ոնց ես???? Բաչե մեր դասարանի աղջիկները, չնայած մի 2հատ մտրակում ես տեղնեն ընգնում

  3. #3
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արժե՞ խոնարհ լինել

    Վիվու՛կ, շատ լավ արեցիր, որ Աստվածաշնչից մեջբերեցիր: Ես էլ եթե ժամանակ ունենայի, այլ մեջբերումներ էլ կանեի:
    Այո և ամեն. պետք է խոնարհ լինել: Չգիտեմ ինչը ոնց, բայց հենց խոնարհներն Աստծո համար տեղ ունեն: Զուր չէ, որ ամբողջ Աստվածաշունչը ծայրից ծայր կարդալիս հանդիպում ենք, որ հիմնականում ընտրվող առաջնորդներն ամենախոնարհներն են: Հիսուսն Ինքն էլ աչքի է ընկել Իր խոնարհությամբ: Չէ՞ որ Նրան ցանկացել են թագավոր դարձնել, փառքի արժանացնել, սակայն Նա այդ ամենից հրաժարվել է ու այն ժամանակների համար ամոթալի մահով մահացել: Բայց այսօր ինձ համար Հիսուսից մեծ մարդ չկա: Քրիստոնյայի կարևոր հատկանիշներից մեկը հենց խոնարհությունն է: Դա բնավ չի նշանակում լինել հիմար, ենթարկվող, ստրկամիտ:
    Հարստությունը, մեծամտությունը, գոռոզությունը չէ, որ պետք է բարձրացնեն մարդուն, այլ հենց խոնարհությունը: Կարևորը՝ Աստծո աչքում բարձր լինես, ոչ թե մարդկանց:

  4. #4
    Լիարժեք անդամ NoemI-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    Armenia
    Գրառումներ
    92
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արժե՞ խոնարհ լինել

    Իհարկե արժե, չէ որ այդպես գրված է Սուրբ Գրքում: Եթե Նապոլիոնը կամ Ալեքսանդր Մակեդոնացին կամ մի այլ մեծ հաջողություների հասած զորավար չքայլեր իր զիմվորնեիր հետ կողք-կողքի նման հաջողություններ չէր ունենա:

  5. #5
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արժե՞ խոնարհ լինել

    ԱՅՈ. Թեև դա նաև մարդկային հատկանիշ է, նկտաի ունեմ՝ ոչ ձեռքբերովի։ Եթե մարդն իր բնությամբ ագրեսիվ է կամ գոնե գործունյա ու ամեն տեղ իր տեղը գտնող, չես համոզի, որ խոնարհ լինի։ Բայց ամենաուժեղ մարդիկ ու իդեալները (ինչպես արդեն օրինակ բերեցիք Հիսուս Քրիստոսին) խոնարհության, բարոյականության ու արժանապատվության համադրությունն են. էդպիսի մարդկանց չես հաղթի ոչ մի բանով։ Դա է հենց "Մյուս այտդ էլ դեմ տուր" արտահայտության իմաստը (որի շուրջ նախորդ օրը կուրսով վիճում էինք), եթե մյուս այտդ դեմ ես տալիս ոչ թե վախով, այլ արժանապատվությամբ, դիմացինդ կամաչի հարվածել։
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  6. #6
    Պատվավոր անդամ Vive L'Armenie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    France/Armenia
    Գրառումներ
    908
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուշադրություն Re. Արժե՞ խոնարհ լինել

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարստությունը, մեծամտությունը, գոռոզությունը չէ, որ պետք է բարձրացնեն մարդուն, այլ հենց խոնարհությունը: Կարևորը՝ Աստծո աչքում բարձր լինես, ոչ թե մարդկանց:
    Բյուր ջան, որոշ մարդիկ սխալ պատկերացումներ ունեն Խոնարհության մասին...

    Խոնարհությունը նվաստացած վիճակ չէ: Որոշ հին մշակույթներում խոնարհները նույնացվում էին ստրուկների հետ՝ խղճուկ, թշվառ ու շողոքորթ: Այս պատկերացմանը հակառակ՝ Աստվածաշունչը շեշտում է, որ խոնարհամտությունը պատիվ է բերում: Օրինակ մի իմաստունի միջոցով Աստծու խոսքում գրվել է հետևյալ միտքը. << Խոնարհութեան եւ Տիրոջ երկիւղի վարձքն է հարըստութիւն, պատիւ եւ կեանք >> (Առակաց 22:4): Իսկ Սաղմոս 13:6-ում կարդում ենք. << Թէպէտ Տէրը բարձր է, բայց խոնարհը կը տեսնէ >> (Սաղմոս 138:6, ԱԱ):
    Եթե մարդը խոնարհ է, դա ամենևին էլ չի նշանակում, որ նա ընդունակությունները կամ ձեռքբերուներ չունի: Օրինակ՝ թեև Հիսուսը երբեք ձևականորեն չէր թաքցնում այն փաստը, որ նա Աստծո միածին որդին է և կարևոր ծառայություն է կատարում երկրի վրա, սակայն նա խոնարհ էր: Նա իր զորությունը գործի էր դնում օգուտ ուրիշների, ոչ թե իշխանություն ձեռք բերելու և մարդկանց կեղեքելու նպատակով...
    Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է...

  7. #7
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արժե՞ խոնարհ լինել

    Բյուր ջան, որոշ մարդիկ սխալ պատկերացումներ ունեն Խոնարհության մասին...
    Վի՛վ, ցավոք ոչ թե որոշ, այլ շատերը:

  8. #8
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արժե՞ խոնարհ լինել

    Որ խնդրեմ, որևէ մեկը կարո՞ղ է հայերեն բացատրական բառարանից այստեղ տեղադրել «խոնարհ» բառի բացատրությունը, այսինքն՝ բոլոր իմաստներն առանց բացառության։
    Ուղղակի ես մինչև հիմա խոնարհ բառը մի քիչ ուրիշ իմաստով էի հասկանում, այն է՝ հնազանդ, ենթարկվող և այլն... Ուզում եմ հստակ պարզել, թե որքանով է իմ ընկալումը համապատասխանում իրականությանը։
    Ձեր գրածներից դատելով՝ կարելի է ասել, որ դուք դրա տակ հասկանում եք համեստ, քանի որ Վիվուկն իր առաջին գրառման մեջ կարծես թե խոնարհությունը հակադրել էր մեծամտությանն ու գոռոզությանը։
    Խնդրում եմ միայն բառարանային տվյալներ գրել, ինձ ճշգրիտ բացատրություն է պետք, ոչ թե կարծիքներ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  9. #9
    խատուտիկ Enipra-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    526
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արժե՞ խոնարհ լինել

    Քվարկել եմ այո։
    Կարծում եմ՝ ցանկացած ժամանակաշրջանում խոնարհ մարդիկ շատ ավելի քիչ են եղել, քան գոռոզներն ու մեծամիտները, ու միշտ էլ խոնարհներին թվացել է, որ մեծամիտները գնալով շատանում են։ Ինձ մեծամիտների մեծ թիվը երբեք չի զարմացնում, օրինաչափ եմ համարում դա։

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Որ խնդրեմ, որևէ մեկը կարո՞ղ է հայերեն բացատրական բառարանից այստեղ տեղադրել «խոնարհ» բառի բացատրությունը։
    Ուղղակի ես մինչև հիմա խոնարհ բառը մի քիչ ուրիշ իմաստով էի հասկանում, այն է՝ հնազանդ, ենթարկվող և այլն...
    ...Վիվուկն իր առաջին գրառման մեջ կարծես թե խոնարհությունը հակադրել էր մեծամտությանն ու գոռոզությանը..
    Ես էլ գիտեի այս բառի՝ միայն քո նշած իմաստը, բայց փաստորեն Վիվուկը շատ էլ ճիշտ է օգտագործել այն, հենց առաջին իմաստով։ Էս էլ խոնարհ բառի բացատրությունն ըստ Աղայանի բառարանի։ Մեջբերում եմ տառ առ տառ։
    ած.
    1. Գոռոզությունից, մեծամտությունից զուրկ, իր անձի, ուժերի համեստության գիտակցությամբ լցված, համեստ։ Խոնարհ աշխատող, մարդ
    2. Ամեն ինչում ենթարկվող, հնազանդ։ Խոնարհ հպատակ
    3. Խոնարհություն արտահայտող, պարունակող, խոնարհությամբ տոգորված։ Խոնարհ ժպիտ, հայացք
    4. Վայրահակ, կախ, դեպի ցած կախված։ Խոնարհ մանուշակ
    5. Հեզ, հանգիստ, խաղաղ։ Խոնարհ երեխա
    6. փխբ. Ստորին, հասարակ։ Խոնարհ գրիչ
    7. փխբ. Հանգիստ, ոչ բորբոքուն, թույլ
    Քո տարիքի մեջ արյան բորբոքը մեղմ է ու խոնարհ (Շեքսպիր)։
    –Ձեր խոնարհ ծառան (հռետ., հնց.) –
    գործածվում է ես դերանվան փոխարեն՝ իր ես–ը չընդգծելու համար
    Վերջին խմբագրող՝ Enipra: 26.11.2007, 15:46:

  10. #10
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արժե՞ խոնարհ լինել

    Ես օրինակ քվեարկել եմ «ոչ», սակայն ի նկատի ունենալով բառի հնազանդ, ենթարկվող իմաստը։ Կարծում եմ, որ միշտ չի, որ պետք է ենթարկվել և հնազանդվել։
    When life gives you lemons, make lemonade

  11. #11
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արժե՞ խոնարհ լինել

    Խոնարհ Ինչ բարդ հարց է ։ Լինել խոնարհ , այո , սիրել ու խոնարհաբար վնիրվել սիրած էակին , ընտանիքին ։ Սակայն ոչ երբեկ լինել այնքան խոնարհ , որ քեզ սկսեն չհարգել ու օգտագործել ։
    Ու ինչպես ասում էր իմ պապիկը "Պետք է մարդը ոչ այնքան քաղցր լինի , որ կուլ տան , ոչ էլ այնքան դառը , որ թքեն " ։ Նույնը խոնարհության համար

  12. #12
    Սկսնակ անդամ rostrix-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Գրառումներ
    48
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արժե՞ խոնարհ լինել

    խոնարհ, բայց ոչ «ավանակ»

  13. #13
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արժե՞ խոնարհ լինել

    Եթե ցանկանում ես տիրանալ պետք է կարողանաս խոնարհվել..
    ...

  14. #14
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արժե՞ խոնարհ լինել

    չարժի
    իմ սեփական փորձից եմ ասում
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  15. #15
    Պատվավոր անդամ Մանե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Գրառումներ
    1,412
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արժե՞ խոնարհ լինել

    Չգիտեմ,անհասկացող եմ,թե ոնց,բայց էսքանը կարդալուց հետո մեկա չհասկացա խոնարհ լինելու ստեղ արտահայտված իմաստը
    Մեկնումեկդ կբացատրե՞ք

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արժե՞ վերադառնալ Հայաստան, թե՞ ոչ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հայաստան
    Գրառումներ: 98
    Վերջինը: 13.01.2012, 03:41
  2. Արժե՞ արդյոք հեռուստատեսությամբ «ձեռ առնել» քյարթուներին
    Հեղինակ՝ Ազգային Անվտանգություն, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 25
    Վերջինը: 25.03.2009, 05:07
  3. Արժե՞ ամուսնանալ օտարազգիի հետ:
    Հեղինակ՝ Rammstein, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 5
    Վերջինը: 28.07.2008, 22:50
  4. Արժե՞ հանուն սիրո մեռնել
    Հեղինակ՝ Root, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 58
    Վերջինը: 12.06.2007, 09:39
  5. Ի ՞նչ արժե մեկ ձայնը
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 13.05.2007, 22:52

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •