User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 16 հատից

Թեմա: Ազնիվ մարդու դարը

  1. #1
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ազնիվ մարդու դարը

    Եվս մի բանաստեղծություն, որ ծնվել է կյանքում ինձ ամենաշատը հուզող խնդիրներից մեկի շուրջ մտորումներից... Բայց այս մեկը նախորդի պես լավատեսական չէ, ավելի շուտ քննադատական է ու ...

    ԱԶՆԻՎ ՄԱՐԴՈՒ ԴԱՐԸ


    Հաճախ ենք լսում, որ հիմա
    Ազնիվ մարդու դար չէ բնավ,
    Ազնվությամբ տուն չես պահի.
    Ազնիվ մարդու դարը անցա˜վ:

    Ասում են, թե մեր այս դարում
    Խորամանկն է միայն շահում,
    Նա, ով թաց տեղ պառկողը չի,
    Ով ուրիշի տակն է փորում,
    Ով ուրիշից գռփած փողով
    Իր դղյակի պատն է շարում,
    Ով մի ձեռքով կաշառում է,
    Իսկ մյուս ձեռքով կաշառք վերցնում,
    Այլ կերպ ասած` մարդն ապրում է.
    Համ ուտում է, համ կերցնում:

    Թե պետք լինի, կպայքարի
    Ընդդեմ այս հին ավանդույթի,
    Բայց որ յուղոտ պատառ եղավ,
    Հո չի՞ գժվել` տեսնի, չուտի:

    Բոլորն անվերջ դժգոհում են
    Խաբեությունից հիրավի,
    Բայց թե հարմար առիթ լիներ,
    Իրենք էլ չէին հրաժարվի:

    Այս դարում ազնիվս ո՞րն է.
    Պիտի խաբես, որ ապրես,
    Տեսնու՞մ ես` ի˜նչ ճարպիկներ կան,
    Դու էլ եղիր նրանց պես:

    Մենք մեղք չունենք, ճարնե՞րս ինչ,
    Պիտ նմանվենք բոլորին,
    Դու չխաբես, քեզ կխաբեն,
    Այսօր դարն է այդպիսին¦:

    Եվ բոլորս համոզված ենք,
    Որ վճռողը միշտ դարն է,
    Իբր նա է մեղավոր,
    Որ մեր կյանքն այսքան դառն է:

    Միշտ էլ այս դարն է թելադրում
    Մեր էությունն ու վարքը.
    Խարդախում ենք, որովհետև
    Այսօր այդպես է կարգը:

    Արդյոք եղե՞լ է երբևէ
    Ազնիվ մարդու դար այս կյանքում,
    Եթե այո, ապա ինչու՞
    Ոչ ոք չի ապրել այդ դարում:

    Եվ քանի դեռ այն մտքին ենք,
    Թե մեր դարի ստրուկն ենք հլու,
    Ասու՛մ եմ ձեզ, լա՛վ իմացեք,
    Ազնիվ մարդու դար չի գալու:
    2005թ.
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 05.09.2008, 05:39:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (21.09.2013), Jarre (21.09.2013), Նիկեա (02.09.2014), Շինարար (21.09.2013), Վոլտերա (23.09.2013)

  3. #2
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ազնիվ մարդու դարը

    տխուր էր, բայց համ էլ մեջը մարտահրավեր կար

  4. #3
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ազնիվ մարդու դարը

    Կարդացի, Կիևյանի կամուրջը հիշեցի
    Լավն է

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  5. #4
    Պատվավոր անդամ kiki-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    1,217
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ազնիվ մարդու դարը

    Դառը իրականություն...

  6. #5
    Մշտական անդամ Սահակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    477
    Բլոգի գրառումներ
    29
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ազնիվ մարդու դարը

    §Այս դարում ազնիվս ո՞րն է.
    Պիտի խաբես, որ ապրես,
    Տեսնու՞մ ես` ի՜նչ ճարպիկներ կան,
    Դու էլ եղիր նրանց պես¦:


    Ինձ չի թվում որ ճարպիկ լինելը վատ կամ անազնիվ բան է։

    § ¦ նշանները ի՞նչ գործ ունեն այստեղ։

  7. #6
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ազնիվ մարդու դարը

    Մեջբերում Սահակ-ի խոսքերից
    §Այս դարում ազնիվս ո՞րն է.
    Պիտի խաբես, որ ապրես,
    Տեսնու՞մ ես` ի՜նչ ճարպիկներ կան,
    Դու էլ եղիր նրանց պես¦:


    Ինձ չի թվում որ ճարպիկ լինելը վատ կամ անազնիվ բան է։
    Իսկ ո՞վ ասաց, թե ճարպիկ լինելը վատ է կամ անազնիվ, պարզապես տվյալ դեպքում խոսքը հենց անազնիվ ճարպիկների մասին է... ինձ թվում էր՝ գրածիցս երևում է, թե ինչ նկատի ունեմ...

    Մեջբերում Սահակ-ի խոսքերից
    § ¦ նշանները ի՞նչ գործ ունեն այստեղ։
    Ճիշտն ասած՝ ես էլ չեմ հասկանում, թե դրանք որտեղից են հայտնվել, որովհետև ինձ մոտ դրանք չկային։ Ինչևէ, արդեն ուղղել եմ։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 20.04.2006, 12:11:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  8. #7
    Պատվավոր անդամ Վազգեն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    45
    Գրառումներ
    541
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ազնիվ մարդու դարը

    Ապրես, Ulana ջան, բանաստեղծությունտ դուրս եկավ։ Այ այդպես նույն ոգով էլ շարունակի։

  9. #8
    Մշտական անդամ Սահակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    477
    Բլոգի գրառումներ
    29
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ազնիվ մարդու դարը

    Այս բանաստեղծությունը ինձ հիշեցրեց Ղուկաս 17:20-21 հատվածը՝

    Փարիսեցիները Հիսուսին հարցրին, թե ե՛րբ է գալու Աստծու թագավորությունը։ Նա պատասխանեց.
    - Աստծու թագավորությունը դրսից տեսանելի նշաններով չի գալու. կամ չեն ասի, թե՝ «Ահա այստեղ է կամ այտեղ», որովհետև ահա Աստծու թագավորությունը ձեր մեջ է գտնվում։

  10. #9
    Հատուկ Guest-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2006
    Հասցե
    Այգեստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ազնիվ մարդու դարը

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից
    …Ազնիվ մարդու դար չի գալու:
    Ինչել անենք այս շրջապատում կորած,
    …Իհարկե դարը չի գալու,
    Բայց ամենքիս հանարավորություն է տրված
    Աշխահն մեկ ազնիվ մարդով ավելացնելու

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Apsara (10.07.2009)

  12. #10
    ճստիկ-պստիկ մ Arisol-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2006
    Հասցե
    Ճանապարհ դեպի…
    Տարիք
    36
    Գրառումներ
    874
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ազնիվ մարդու դարը

    Վայ, էս ո՞նց չէի տեսել:
    Էնքան սահուն էր կարդացվում, կարծես ուղեղս յուղեր: Շատ լավն էր, միտքն էլ էլ չասեմ էլի ոնց էր:
    Моя религия очень проста, моя религия - доброта.
    (c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>

    http://www.buddhism.am

  13. #11
    Rock```Forever ! ! ! Արսեն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.11.2006
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    493
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ազնիվ մարդու դարը

    Շատ լավ ես գրել, ինձ դուր եկավ: Դառը իրականությունն էր՝ գեղեցիկ մատուցված:
    ...ներկերս վերջացել են...

  14. #12
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուլուանա՜, էս ինչ լավն էր, բայց մի տեսակ ոնց որ դու գրած չլինես, իմ հիմիկվա ճանաչած Ուլուանան ավելի հասուն ու լավատես ա

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (21.09.2013)

  16. #13
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ան, այ սա շատ հավանեցի.....

    Բոլորն անվերջ դժգոհում են
    Խաբեությունից հիրավի,
    Բայց թե հարմար առիթ լիներ,
    Իրենք էլ չէին հրաժարվի:

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (21.09.2013)

  18. #14
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վայ, էս ինչ հնոտիք եք պեղել։ Մարդ ամաչում էլ ա...

    Մեջբերում Alphaone-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուլուանա՜, էս ինչ լավն էր, բայց մի տեսակ ոնց որ դու գրած չլինես, իմ հիմիկվա ճանաչած Ուլուանան ավելի հասուն ու լավատես ա
    Ալֆ, իրականում հիմա ինձ էս բանաստեղծության մեջ դուր եկող միակ մասը վերջին քառյակն ա ։ Նկատի ունեմ, որ համ բանաստեղծական առումով եմ քիչ թե շատ հաջողված համարում, համ էլ իմաստային։ Մնացածը բանաստեղծական առումով հասուն չի, ըստ իս ։

    Ինչ վերաբերում ա լավատեսությանը, ես երբեք էլ առանձնապես լավատես չեմ եղել, չնայած միշտ ձգտում եմ էդպիսին լինել, մեկ–մեկ ստացվում ա, ուղղակի հոռետեսական պահերը սովորաբար մեջս եմ պահում, աշխատում եմ միայն դրականը հրապարակավ արտահայտել։ Բայց կոնկրետ էս բանաստեղծությունն ինձ տենց հոռետեսական չի թվում, հակառակը՝ ոնց որ Բյուրն ա գրել, մարտահրավեր ա ավելի շուտ. ես չեմ ասում՝ ազնիվ մարդու դար չի գալու երբեք, ասում եմ՝ քանի սենց մտայնություն ա գերիշխում, չի գա, բայց կարող ա հետո սենց չլինի, չէ՞ ։

    Դե լավ, շատ փիլիսոփայեցի։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  19. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (21.09.2013), enna (21.09.2013), Jarre (21.09.2013)

  20. #15
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, մեկ էլ ուզում էի ասել. ես սրանից ավելի հաջող գրվածքներ էլ ունեմ, գոնե մեկ–մեկ դրանցից էլ պեղեք ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Թուղթ ու գիրն ու 21-րդ դարը
    Հեղինակ՝ Գալաթեա, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 17
    Վերջինը: 20.01.2014, 05:27
  2. Ուշադրությո´ւն, ուշադրությո´ւն. եկել է DJ Uzbek-ի դարը :lol
    Հեղինակ՝ Նաիրուհի, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 24
    Վերջինը: 04.07.2011, 20:21
  3. Արձակ. Ազնիվ մամի հեքիաթը...
    Հեղինակ՝ My World My Space, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 15
    Վերջինը: 23.01.2011, 23:00
  4. Գրառումներ: 29
    Վերջինը: 11.08.2008, 20:47
  5. Մարդու տառապանքը…
    Հեղինակ՝ Ծով, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 08.01.2007, 17:44

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •