User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 16 հատից

Թեմա: Ազնիվ մարդու դարը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ազնիվ մարդու դարը

    Եվս մի բանաստեղծություն, որ ծնվել է կյանքում ինձ ամենաշատը հուզող խնդիրներից մեկի շուրջ մտորումներից... Բայց այս մեկը նախորդի պես լավատեսական չէ, ավելի շուտ քննադատական է ու ...

    ԱԶՆԻՎ ՄԱՐԴՈՒ ԴԱՐԸ


    Հաճախ ենք լսում, որ հիմա
    Ազնիվ մարդու դար չէ բնավ,
    Ազնվությամբ տուն չես պահի.
    Ազնիվ մարդու դարը անցա˜վ:

    Ասում են, թե մեր այս դարում
    Խորամանկն է միայն շահում,
    Նա, ով թաց տեղ պառկողը չի,
    Ով ուրիշի տակն է փորում,
    Ով ուրիշից գռփած փողով
    Իր դղյակի պատն է շարում,
    Ով մի ձեռքով կաշառում է,
    Իսկ մյուս ձեռքով կաշառք վերցնում,
    Այլ կերպ ասած` մարդն ապրում է.
    Համ ուտում է, համ կերցնում:

    Թե պետք լինի, կպայքարի
    Ընդդեմ այս հին ավանդույթի,
    Բայց որ յուղոտ պատառ եղավ,
    Հո չի՞ գժվել` տեսնի, չուտի:

    Բոլորն անվերջ դժգոհում են
    Խաբեությունից հիրավի,
    Բայց թե հարմար առիթ լիներ,
    Իրենք էլ չէին հրաժարվի:

    Այս դարում ազնիվս ո՞րն է.
    Պիտի խաբես, որ ապրես,
    Տեսնու՞մ ես` ի˜նչ ճարպիկներ կան,
    Դու էլ եղիր նրանց պես:

    Մենք մեղք չունենք, ճարնե՞րս ինչ,
    Պիտ նմանվենք բոլորին,
    Դու չխաբես, քեզ կխաբեն,
    Այսօր դարն է այդպիսին¦:

    Եվ բոլորս համոզված ենք,
    Որ վճռողը միշտ դարն է,
    Իբր նա է մեղավոր,
    Որ մեր կյանքն այսքան դառն է:

    Միշտ էլ այս դարն է թելադրում
    Մեր էությունն ու վարքը.
    Խարդախում ենք, որովհետև
    Այսօր այդպես է կարգը:

    Արդյոք եղե՞լ է երբևէ
    Ազնիվ մարդու դար այս կյանքում,
    Եթե այո, ապա ինչու՞
    Ոչ ոք չի ապրել այդ դարում:

    Եվ քանի դեռ այն մտքին ենք,
    Թե մեր դարի ստրուկն ենք հլու,
    Ասու՛մ եմ ձեզ, լա՛վ իմացեք,
    Ազնիվ մարդու դար չի գալու:
    2005թ.
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 05.09.2008, 05:39:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (21.09.2013), Jarre (21.09.2013), Նիկեա (02.09.2014), Շինարար (21.09.2013), Վոլտերա (23.09.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Թուղթ ու գիրն ու 21-րդ դարը
    Հեղինակ՝ Գալաթեա, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 17
    Վերջինը: 20.01.2014, 05:27
  2. Ուշադրությո´ւն, ուշադրությո´ւն. եկել է DJ Uzbek-ի դարը :lol
    Հեղինակ՝ Նաիրուհի, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 24
    Վերջինը: 04.07.2011, 20:21
  3. Արձակ. Ազնիվ մամի հեքիաթը...
    Հեղինակ՝ My World My Space, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 15
    Վերջինը: 23.01.2011, 23:00
  4. Գրառումներ: 29
    Վերջինը: 11.08.2008, 20:47
  5. Մարդու տառապանքը…
    Հեղինակ՝ Ծով, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 08.01.2007, 17:44

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •