Ես ունեմ մի շատ ցավալի օրինակ: Իրավիճակն էսպիսին էր... Զգացմունքներս ուզում էին մի բան, գիտակցությունս այլ բան, ընկերներս, ընտանիքս լրիվ երրորդ կերպ էին արձագանքում: Անկեղծ ասած` ես տրվեցի ընտանիքիս ու ընկերներիս հորդորներին, մասամբ նաեւ` գիտակցությանս: Հիմա գիտակցում եմ, թե ինչ սարսափելի կլիներ, եթե ես այդպես չվարվեի
Կարծիքս հետեւյալն է. Սերը կատարյալ է ներդաշնակության մեջ. Փոքր-ինչ շեղում` էական անդառնալի փոփոխություններ են տեղի ունենում, որոնք աստիճանաբար վերածվում են բավական լուրջ խնդիրների:
Ես երկու անգամ ամուսնացել եմ, երեք երեխա ունեմ, երկու անգամ իմ հետ կապված սիրո պատմություն է եղել, երբ փորձ է արվել ինքնասպանության, 7-8 անգամ, դարձյալ իմ հետ կապված սիրո պատմությունների շրջանակներում, մարդիկ հիվանդանոց են ընկել, ընկերներ եմ կորցրել, իմ դեմ մահափորձ է եղել, լի~քը սիրել ու սիրվել եմ, մի 5 հատորի կհերիքացնի, ավելի շատ սխալներ եմ արել, աններելի սխալներ, մազեր եմ սպիտակցրել.. իմ, ուրիշների

Պատկերացում չունես անգամ, թե որքան իրավունք ունեմ ես այս ամենի մասին խոսելու ու պնդելու, որ ավելի իմաստուն եմ այս առումով, քան շատ-շատերը:
Եթե որեւէ մեկն արհամարհում է շրջապատի կարծիքները, ապա կամ ուղղակի դմբո պոֆիգիստ է, կամ պարզապես, կոպիտ հայերենով ասած` չի "ռաստվել" դեռ երբեւէ:
Ես այպես եմ մտածում:
Էջանիշներ