ՔՆՆԱԴԱՏԵԼՆ ԱՄԵՆԱՀԵՇՏ ԲԱՆՆ Է
Մարդկանց մեծ մասը ապրում է հարազատների, ընկերների, հասարակության ուժեղ ազդեցության տակ, այնքան ուժեղ, որ չի կարողանում ապրել սեփական կյանքով ու վախենալով քննադատությունից՝ ինքն իրեն հավատարիմ մնալ:
Շատերն , օրինակ, ամուսնանալիս սխալ ընտրություն են անում ու ողջ կյանքում մնում են դժբախտ ու չբավարարված, քանի որ վախենում են, թե իրենց կդատապարտեն, եթե փորձեն սխալն ուղղել: Ով ծանոթ է վախի այս դրսեվորմանը, գիտի թե ինչ անուղղելի վնաս է այն հասցնում՝ խախտելով պատվասիրական ձգտումները ու ոչնչացնելով կյանքում ինչ-որ բանի հասնելու ամենայն ցանկություն:
Շատերը թույլ են տալիս հարազատներին խորտակել իրենց կյանքը, որոնք առհամարում են նրանց դատողությունները պարքի զգացումի մասին, որոնք իսկապես համարյա ոչինչ չարժեն .
Պատվի զգացումը բոլորովին էլ չի ակնկալում, որ կարելի է թույլ տալ ուրիշներին ոչնոչացնել մեր պատվասիրական ձգտումնեն ու պլանները, ինչպես նաեվ զրկել մեզ մեր սեփական կյանքի ու ինքներս մեզ հավատարիմ մնալու իրավունքից:
Շատերը չեն օգտագործում իրենց տաղանդավոր ընդունակությունները, որովհետեվ վախենում են անհաջողության դեպքում կշտամբվելուց:Ամեն ինչ պարզ է: Քննադատության հանդեպ վախը գերազանցել է հաջողության հասնելուցանկությունը:
Շատերն իրենց առջեվ բարձր նպատակներ չեն է դնում, նույիսկ արհամարում են կարիերայի ընտրությունը՝ վախենալով որ բարեկամները կամ «ընկերները» կասեն «առաջ մի՛ընկիր» կամ « մի՛տարբերվիր»:
ԲԱՑ ՄԻ ԹՈՂ ՔՈ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ:
ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԴԱՐԱՆԱԼՈՒ ԿԱՐԻՔ ՉՈՒՆԻ:
ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՈՉ ՄԻ ԱՐԴԱՐԱՑՈՒՄ ՉՈՒՆԻ:
Էջանիշներ