User Tag List

Էջ 1 5-ից 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 64 հատից

Թեմա: Ինչո՞ւ ենք վախենում ուրիշների կարծիքներից

  1. #1
    Սկսնակ անդամ Werning-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.04.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    55
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զայրույթ Ինչո՞ւ ենք վախենում ուրիշների կարծիքներից

    Ինձ շատ է հետաքրքրում այն, թե ինչու են շատերը վախենում ուրիշների կարծիքներից: Շատերը դեմ են գնում իրենց սրտին, նույնիսկ իրենց վախենալով նրանից, թե ինչ կմտածեն կամ կխոսեն իր մասին:
    Շատ եմ հանդիպել այպիսի իրավիճակների, երբ կամ աղջիկը կամ տղան մտածելով , թե ինչ կմտածեն իրենց մասին երբ տեսնեն իրենց միասին, ստիպված խզում են բոլոր կապերը: Վերջիվերջո պետք է հասկանալ, որ եթե սիրում ես, ապա չպետք է վախենալ, պետք է պայքարել: Եվ ավելացնեմ վերջում, որ միայն երկուսն են՝ աղջիկը և տղան, պատասխանատու սիրո առջև:

  2. #2
    Անձրևի խենթ սիրահար Narinfinity-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.04.2006
    Հասցե
    Կիլիկիա
    Տարիք
    42
    Գրառումներ
    394
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Re. Ինչո՞ւ ենք վախենում ուրիշների կարծիքներից

    Այո , դա էլ կա , և մնացածը :
    Այս կյանքում այնքան քաջություն է պետք , որ մենք չգիտենք որտեղից գտնենք,
    Սակայն այս մասին մտքերով հանդարտ , թե մի քիչ հաղթենք , էտ է քաջ ենք մենք , և ունենք մեծ կամք ...

    Մեր փրկությունը մեր փրկելու մեջ է ,
    Մեր քաջ սրտերը ` սիրող սրտերում ...

  3. #3
    Արգելափակված Գեվորգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    39
    Գրառումներ
    200
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչո՞ւ ենք վախենում ուրիշների կարծիքներից

    Մեջբերում Werning-ի խոսքերից
    Ինձ շատ է հետաքրքրում այն, թե ինչու են շատերը վախենում ուրիշների կարծիքներից: Շատերը դեմ են գնում իրենց սրտին, նույնիսկ իրենց վախենալով նրանից, թե ինչ կմտածեն կամ կխոսեն իր մասին:
    Շատ եմ հանդիպել այպիսի իրավիճակների, երբ կամ աղջիկը կամ տղան մտածելով , թե ինչ կմտածեն իրենց մասին երբ տեսնեն իրենց միասին, ստիպված խզում են բոլոր կապերը........

    ինչ անե՞նք, հայկական բարոյականություն ա, մարդը շատ ա կախված այլ կարծիքներից,, միայն ուժեղները կարող են շարժվել հոսանքին հակառակ:

  4. #4
    Սկսնակ անդամ Werning-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.04.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    55
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչո՞ւ ենք վախենում ուրիշների կարծիքներից

    Ասեմ ավելին, իմ կարծիքով մենք՝ մարդիկս, այնքան ենք հեռացել մեզանից, որ ել մեզանով չենք ել ապրում: Ես կասեի ապրում ենք ուրիշների համար, ուրիշների համար: Ցավոք շատ-շատ են այն դեպքերը, երբ անում ես այն ինչ քեզ դուր չի գալիս զուտ նրա համար, որ ինչ-որ մեկին զարմացնես կամ ել ասենք ուրախացնես: Ախր ինչո՞ւ: Փոխանակ ներդաշնակ ապրելու մեզ հետ, մեր համար, ապրում ենք ուրիշների ցանկության, կարծիքների հիման վրա և գնալով հեռանում:
    Ես կարդացել եմ մի գրքում, որտեղ ասված է, որ ամեն մարդ կատարյալ է բնածին, ուղղակի մնում է նրան գտնելու դեպի իր սիրտը տանող ուղին, որից մենք հեռանում ենք ծնված օրից: Այ օրինակ խանութում ինչ-որ մեկը երգում է և նրան մայրը կամ ել ուրիշ մեկը նկատողություն է անում, ասելով՝ ամոթ է, և դրանով մենք զրկում ենք իր կյանքի երգը երգելուց, չէ որ ամեն մարդ երգում է յուրովի: Ի՞նչ կասեք:

  5. #5
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    07.04.2006
    Գրառումներ
    33
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչո՞ւ ենք վախենում ուրիշների կարծիքներից

    Կարծում եմ մեր ժամանակաշրջանին շատ բնորոշ իրավիճակ է:Ինձ շատ ծանոթ է այդ երևույթը, և կարծում եմ դա զուտ հայկական կոմպլեքսավորվածություն է: Չնայած ասեմ որ տղաների մոտ դա ավելի նկատելի է, երբեմն աղջիկները հանուն իրենց հարմարավետության ու պահի զգացմունքների անում են այն ինչ իրենց հարմար է, հաշվի չնստելով շրջապատի կարծիքի հետ: Ես գտնում եմ, որ պետք է հասարակության կարծիքը հաշվի առնել, բայց կան որոշ չափանիշներ:Օֆ, ինչ վատ է աշխատանքի վայրից նման հետաքրքիր թեմայի մասին մտքերդ շարադրել, անընդհատ խանգարում են:
    Եթե բախտից հաջողվեց փախչել ուրեմն դա քո բախտը չէ

  6. #6
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչո՞ւ ենք վախենում ուրիշների կարծիքներից

    Ինձ բացարձակապես ոչ ոքի կարծիքը չի հետաքրքրում: Առաջ գոնե ծնողներիս ու մտերիմներիս հետ հաշվի էի նստում, իսկ հիմա՝ բացարձակապես: Ինչ-որ մեկի ասածը կարող է ստիպել ինձ մտածել, որևէ եխրակացության հանգել, բայց ոչ մի դեպքում չեմ վախենում ուրիշների կարծիքներից:

  7. #7
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչո՞ւ ենք վախենում ուրիշների կարծիքներից

    Ես էլ բոլորովին չեմ վախենում ուրիշների կարծիքներից։ Միշտ անում եմ այն, ինչ ճիշտ եմ համարում՝ անկախ նրանից, թե ով ինչ կասի։ Խոսքս հարազատների մասին չէ. նրանց կարծիքը սովորաբար հաշվի եմ առնում, մի կողմից էլ բախտս բերել է, որ ընտանիքիս անդամների կարծիքը շատ հազվադեպ է իմ կարծիքին հակառակ լինում։
    Չեմ կարող ասել, թե բացարձակապես թքած ունեմ, թե իմ մասին ինչ կմտածեն ուրիշները, և ոչ մի դեպքում չեմ հավատաա, եթե որևէ մեկն ասի, որ իր համար բացարձակապես միևնույն է։ Ոչ, այդպես լինել չի կարող։ Պարզապես մեզ համար կարող են այդ կարծիքները այնքան փոքր նշանակություն ունենալ, որ մենք դրանք հաշվի չառնենք, այսինքն՝ շարժվենք մեր ուզածով, մեր իմացածով։ Ես այդպես էլ անում եմ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  8. #8
    Սկսնակ անդամ Werning-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.04.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    55
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչո՞ւ ենք վախենում ուրիշների կարծիքներից

    Ինձ շատ զայրացնում են այն մարդիկ, ովքեր իրենց քիթը խոթում են ամեն տեղ կամ ել իրենց աչքի գերանը չտեսնելով ուրիշի աչքի չոփից են խոսում: Հերիքա ինչ-որ բան անես ու միանգամից հազար բան կսկսեն խոսալ սրա նրա մասին: Ոնց որ ծնված լինեն բոլորին քննադատելու համար:

  9. #9
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչո՞ւ ենք վախենում ուրիշների կարծիքներից

    Լիովին համաձայն եմ: Դրա համար էլ արհմարհում եմ բոլոր կարծիքները:

  10. #10
    Սկսնակ անդամ Werning-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.04.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    55
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչո՞ւ ենք վախենում ուրիշների կարծիքներից

    Դա ելք է, սակայն լուծում չէ:

  11. #11
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ինչո՞ւ ենք վախենում ուրիշների կարծիքներից

    Չեմ թաքցնում, որ շրջապատի կարծիքը իմ համար բավական մեծ նշանակություն ունի, բայց երբեք ուղեցույց չի եղել:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  12. #12
    Սկսնակ անդամ Anuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    45
    Գրառումներ
    29
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչո՞ւ ենք վախենում ուրիշների կարծիքներից

    Հասարակության կարծիքի վրա թքած ունենալը այդքան էլ հեշտ չէ, որքան կարելի է տպել մատների ծայրով և ոչ էլ ճիշտ է: Այդ կարծիքը հաճախ պարզապես բարոյական նորմ է արտահայտում (խոսքս աջ ու ձախ բանբասող պնակաբերանների մասին չէ): Եթե փորձում ես փոքրիշատե «ճիշտ» ապրել, ապա անհանգստանալու էլ քիչ բան է մնում, իսկ նախկինում ստեղծածդ համբավն էլ ի օգուտ (կամ վնաս) է խոսում:
    Երբեք հարևանների համար չեմ ապրել...ինչ անում եմ ինձ համար եմ անում, քանի որ, եթե մի սխալ անես մարդիկ չեն վարանի քեզ քարկոծել, բայց թե էդ սխալը չանես ոչ ոք չի շտապի ճակատդ համբուրել ու վերջում դու ես, որ լինում ես կամ ոչ դժբախտ: Ես միշտ լսում եմ բոլոր խորհուրդները ու անում էնպես, ինչպես ճիշտ եմ համարում:
    Սարսափելի է նա, ով արդեն ոչինչ չունի կորցնելու:

  13. #13
    Սկսնակ անդամ Werning-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.04.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    55
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչո՞ւ ենք վախենում ուրիշների կարծիքներից

    Խոսքը նրանում չէ, թե մի լսեք շրջապատի մարդկանց կարծիքները, այլ նրանում, որ պետք չէ դրանից շատ կախված լինել, նրա մասին, որ պետք է ապրել այպես, ինչպես քեզ է դուր գալիս(Նորմայի սահմաններում ), պետք է ամենքս երգենք մեր կյանքի երգը, անկախ նրանից թե ինչպիսին է այն և ի վերջո, որ ամենակարևորն է, պետք է սկսենք ապրել Սրտով, այնինչ շատերս մոռացել ենք դրա մասին և ապրում ենք Գլխով: Ամեն ինչ փորձում ենք մտածել, չափել, փոխել, բայց ինչու՞: Իմ կարծիքով բնությունը շատ ավելի խելոք է քան մենք նրա մասին կածում ենք: Ամենքս պետք է մեզ տրված ուղիով քայլենք, այլ ոչ թե այն, ինչ մեզ հրամցնում են կողքից:

  14. #14
    Արգելափակված Գեվորգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    39
    Գրառումներ
    200
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչո՞ւ ենք վախենում ուրիշների կարծիքներից

    ՔՆՆԱԴԱՏԵԼՆ ԱՄԵՆԱՀԵՇՏ ԲԱՆՆ Է

    Մարդկանց մեծ մասը ապրում է հարազատների, ընկերների, հասարակության ուժեղ ազդեցության տակ, այնքան ուժեղ, որ չի կարողանում ապրել սեփական կյանքով ու վախենալով քննադատությունից՝ ինքն իրեն հավատարիմ մնալ:

    Շատերն , օրինակ, ամուսնանալիս սխալ ընտրություն են անում ու ողջ կյանքում մնում են դժբախտ ու չբավարարված, քանի որ վախենում են, թե իրենց կդատապարտեն, եթե փորձեն սխալն ուղղել: Ով ծանոթ է վախի այս դրսեվորմանը, գիտի թե ինչ անուղղելի վնաս է այն հասցնում՝ խախտելով պատվասիրական ձգտումները ու ոչնչացնելով կյանքում ինչ-որ բանի հասնելու ամենայն ցանկություն:

    Շատերը թույլ են տալիս հարազատներին խորտակել իրենց կյանքը, որոնք առհամարում են նրանց դատողությունները պարքի զգացումի մասին, որոնք իսկապես համարյա ոչինչ չարժեն .
    Պատվի զգացումը բոլորովին էլ չի ակնկալում, որ կարելի է թույլ տալ ուրիշներին ոչնոչացնել մեր պատվասիրական ձգտումնեն ու պլանները, ինչպես նաեվ զրկել մեզ մեր սեփական կյանքի ու ինքներս մեզ հավատարիմ մնալու իրավունքից:

    Շատերը չեն օգտագործում իրենց տաղանդավոր ընդունակությունները, որովհետեվ վախենում են անհաջողության դեպքում կշտամբվելուց:Ամեն ինչ պարզ է: Քննադատության հանդեպ վախը գերազանցել է հաջողության հասնելուցանկությունը:

    Շատերն իրենց առջեվ բարձր նպատակներ չեն է դնում, նույիսկ արհամարում են կարիերայի ընտրությունը՝ վախենալով որ բարեկամները կամ «ընկերները» կասեն «առաջ մի՛ընկիր» կամ « մի՛տարբերվիր»:

    ԲԱՑ ՄԻ ԹՈՂ ՔՈ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ:

    ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԴԱՐԱՆԱԼՈՒ ԿԱՐԻՔ ՉՈՒՆԻ:
    ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՈՉ ՄԻ ԱՐԴԱՐԱՑՈՒՄ ՉՈՒՆԻ:

  15. #15
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    47
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զարմացած Re. Ինչո՞ւ ենք վախենում ուրիշների կարծիքներից

    Մեջբերում Werning-ի խոսքերից
    Ինձ շատ է հետաքրքրում այն, թե ինչու են շատերը վախենում ուրիշների կարծիքներից: Շատերը դեմ են գնում իրենց սրտին, նույնիսկ իրենց վախենալով նրանից, թե ինչ կմտածեն կամ կխոսեն իր մասին:
    Շատ եմ հանդիպել այպիսի իրավիճակների, երբ կամ աղջիկը կամ տղան մտածելով , թե ինչ կմտածեն իրենց մասին երբ տեսնեն իրենց միասին, ստիպված խզում են բոլոր կապերը: Վերջիվերջո պետք է հասկանալ, որ եթե սիրում ես, ապա չպետք է վախենալ, պետք է պայքարել: Եվ ավելացնեմ վերջում, որ միայն երկուսն են՝ աղջիկը և տղան, պատասխանատու սիրո առջև:
    Իմ տեսակետը գուցեեւ մի փոքր տարբերվի այստեղ ձեւավորված հավաքան ըմբոստ կարծիքից, բայց փորձեք ճիշ ընկալել ինձ

    Պայքարել պետք է, բնականաբար, բայց սերը միակ բանը չէ, որի համար մարդիկ պայքարում են: Նախասիրության խնդիր է, կարելի է պայքարել նաեւ բարի համբավի, սոցիալական դիրքի, ծնողների, ընկերների, արժեք ներկայացնող այլ մարդկանց հարգանքը պահպանելու, հայելու մեջ մաքուր երեսով նայելու իրավունքը վաստակելու համար եւ այլն.. Շատ բաներ կան, որոնց համար իրոք արժե պայքարել, այդ թվում նաեւ՝ սիրո: Ու շատ դեպքերում երկու իրարամերժ արժեքներ են իրար բախվում, ու դու պետք է ընտրես որի համար ես պայքարում: Ընդհանրացնել պետք չի... Ես կխրախուսեի, եթե կոնկրետ օրինակներ բերվեին ու կոնկրետ օրինակների վրա քննարկվեր՝ այ, տեսնես էստեղ ո՞ր արժեքն է գերակա: Թե չէ, էրեխեք, ընկել ենք տեսությունների հետեւից... մի տեսակ շատ ենք «փիլիսոփայում», թե՞ չէ
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

Էջ 1 5-ից 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ինչո՞ւ են մարդիկ ստում
    Հեղինակ՝ Angelina, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 170
    Վերջինը: 19.04.2011, 17:18
  2. Ինչու են հայերը վախենում սեքսից՞
    Հեղինակ՝ Արամ, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 28
    Վերջինը: 12.05.2008, 17:41
  3. Ինչու են Մարդիկ ամաչում կամ վախենում "սեքս" բառից՞
    Հեղինակ՝ Արամ, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 15
    Վերջինը: 30.04.2008, 21:44
  4. Ինչո՞ւ են Քոչարյանն ու Սերժը վախենում ազատ խոսքից
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 22.10.2007, 22:04

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •