Ես էլ բոլորովին չեմ վախենում ուրիշների կարծիքներից։ Միշտ անում եմ այն, ինչ ճիշտ եմ համարում՝ անկախ նրանից, թե ով ինչ կասի։ Խոսքս հարազատների մասին չէ. նրանց կարծիքը սովորաբար հաշվի եմ առնում, մի կողմից էլ բախտս բերել է, որ ընտանիքիս անդամների կարծիքը շատ հազվադեպ է իմ կարծիքին հակառակ լինում։
Չեմ կարող ասել, թե բացարձակապես թքած ունեմ, թե իմ մասին ինչ կմտածեն ուրիշները, և ոչ մի դեպքում չեմ հավատաա, եթե որևէ մեկն ասի, որ իր համար բացարձակապես միևնույն է։ Ոչ, այդպես լինել չի կարող։ Պարզապես մեզ համար կարող են այդ կարծիքները այնքան փոքր նշանակություն ունենալ, որ մենք դրանք հաշվի չառնենք, այսինքն՝ շարժվենք մեր ուզածով, մեր իմացածով։ Ես այդպես էլ անում եմ։![]()
Էջանիշներ