Մեջբերում afr-ի խոսքերից Նայել գրառումը
Երկու կարծիք, այսինքն չի կարելի միանշանակ պատասխանել` իմ համար նշանակություն չունի ուրիշի կարծիքը և ես ուրիշների կարծիքին լսում եմ:

1. Իմ համար ուրիշների կարծիքը նշանակություն չունի, քանի որ, էս թվին ո՞վ ա մեկը մեկին սրտացավ կարծիք հայտնում բացի հարազատ մարդկանցից, ընտանիքից և այլն... ուրիշների կարծիքը հիմնականում ձևական բնույթ ա կրում, այսինքն էն հարազատներից բացի մնացածը միայն քո ականջը շոյող կարծիք կունենան:

2. Ես ուրիշների կարծիքը լսում եմ, այլապես իրանց համար բացասական մարդ կլինեմ, իսկ դա ոչմեկին ձեռք չի տալիս, շրջապատում ո՞վ կուզենա շբվի մի մարդու հետ, որը առհամարած կլինի քո կարծիքը:
Եւ այսպես, եզրակացություն.` չի կարելի շրջապատի կարծիքը համարել երրորդական կամ չորրորդական, այլ պետք է հաշվի առնել, բայց գործել ինքնուրույն:
Միանշանակ Վարդան ջան, այո պետք է շարժվել ինքնուրույն, բայց ժամանակ առ ժամանակ պետք է նաև հաշվի նստել սրտացավ դիմացինի արտահայտած կարծիքի հետ, քանի որ ինչպես դու նշեցիր ո՛չ բոլորն են որ սրտացավ են, ու կարծիքը միշտ չէ որ հայտնում են քո լավի համար: