Էս քանի օրը Արամայիս Սահակյանի բանաստեղծություններն էի կարդում, մի բանաստեղծության հանդիպեցի, որն անմիջապես էս թեման հիշեցրեց.
Այնքան չենք կապված հարազատներին,
Որքան կապված ենք մենք ուրիշներին։
Եվ ինչ էլ անենք, մի հարց ունենք լոկ.
«Իսկ ուրիշները ի՞նչ կասեն արդյոք»։
Նրանք խելո՜ք են, բա՜րձր, երջանի՜կ,
Մեզնից ճաշակո՜վ, մեզնից գեղեցի՜կ...
Լոկ մի գաղտնիք կա այստեղ հասարակ,
Որ նույնն են խորհում մեր մասին նրանք...
![]()
Էջանիշներ