User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 64 հատից

Թեմա: Ինչո՞ւ ենք վախենում ուրիշների կարծիքներից

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Սկսնակ անդամ Werning-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.04.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    55
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զայրույթ Ինչո՞ւ ենք վախենում ուրիշների կարծիքներից

    Ինձ շատ է հետաքրքրում այն, թե ինչու են շատերը վախենում ուրիշների կարծիքներից: Շատերը դեմ են գնում իրենց սրտին, նույնիսկ իրենց վախենալով նրանից, թե ինչ կմտածեն կամ կխոսեն իր մասին:
    Շատ եմ հանդիպել այպիսի իրավիճակների, երբ կամ աղջիկը կամ տղան մտածելով , թե ինչ կմտածեն իրենց մասին երբ տեսնեն իրենց միասին, ստիպված խզում են բոլոր կապերը: Վերջիվերջո պետք է հասկանալ, որ եթե սիրում ես, ապա չպետք է վախենալ, պետք է պայքարել: Եվ ավելացնեմ վերջում, որ միայն երկուսն են՝ աղջիկը և տղան, պատասխանատու սիրո առջև:

  2. #2
    Անձրևի խենթ սիրահար Narinfinity-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.04.2006
    Հասցե
    Կիլիկիա
    Տարիք
    42
    Գրառումներ
    394
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Re. Ինչո՞ւ ենք վախենում ուրիշների կարծիքներից

    Այո , դա էլ կա , և մնացածը :
    Այս կյանքում այնքան քաջություն է պետք , որ մենք չգիտենք որտեղից գտնենք,
    Սակայն այս մասին մտքերով հանդարտ , թե մի քիչ հաղթենք , էտ է քաջ ենք մենք , և ունենք մեծ կամք ...

    Մեր փրկությունը մեր փրկելու մեջ է ,
    Մեր քաջ սրտերը ` սիրող սրտերում ...

  3. #3
    Արգելափակված Գեվորգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    39
    Գրառումներ
    200
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչո՞ւ ենք վախենում ուրիշների կարծիքներից

    Մեջբերում Werning-ի խոսքերից
    Ինձ շատ է հետաքրքրում այն, թե ինչու են շատերը վախենում ուրիշների կարծիքներից: Շատերը դեմ են գնում իրենց սրտին, նույնիսկ իրենց վախենալով նրանից, թե ինչ կմտածեն կամ կխոսեն իր մասին:
    Շատ եմ հանդիպել այպիսի իրավիճակների, երբ կամ աղջիկը կամ տղան մտածելով , թե ինչ կմտածեն իրենց մասին երբ տեսնեն իրենց միասին, ստիպված խզում են բոլոր կապերը........

    ինչ անե՞նք, հայկական բարոյականություն ա, մարդը շատ ա կախված այլ կարծիքներից,, միայն ուժեղները կարող են շարժվել հոսանքին հակառակ:

  4. #4
    Սկսնակ անդամ Werning-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.04.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    55
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչո՞ւ ենք վախենում ուրիշների կարծիքներից

    Ասեմ ավելին, իմ կարծիքով մենք՝ մարդիկս, այնքան ենք հեռացել մեզանից, որ ել մեզանով չենք ել ապրում: Ես կասեի ապրում ենք ուրիշների համար, ուրիշների համար: Ցավոք շատ-շատ են այն դեպքերը, երբ անում ես այն ինչ քեզ դուր չի գալիս զուտ նրա համար, որ ինչ-որ մեկին զարմացնես կամ ել ասենք ուրախացնես: Ախր ինչո՞ւ: Փոխանակ ներդաշնակ ապրելու մեզ հետ, մեր համար, ապրում ենք ուրիշների ցանկության, կարծիքների հիման վրա և գնալով հեռանում:
    Ես կարդացել եմ մի գրքում, որտեղ ասված է, որ ամեն մարդ կատարյալ է բնածին, ուղղակի մնում է նրան գտնելու դեպի իր սիրտը տանող ուղին, որից մենք հեռանում ենք ծնված օրից: Այ օրինակ խանութում ինչ-որ մեկը երգում է և նրան մայրը կամ ել ուրիշ մեկը նկատողություն է անում, ասելով՝ ամոթ է, և դրանով մենք զրկում ենք իր կյանքի երգը երգելուց, չէ որ ամեն մարդ երգում է յուրովի: Ի՞նչ կասեք:

  5. #5
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    07.04.2006
    Գրառումներ
    33
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչո՞ւ ենք վախենում ուրիշների կարծիքներից

    Կարծում եմ մեր ժամանակաշրջանին շատ բնորոշ իրավիճակ է:Ինձ շատ ծանոթ է այդ երևույթը, և կարծում եմ դա զուտ հայկական կոմպլեքսավորվածություն է: Չնայած ասեմ որ տղաների մոտ դա ավելի նկատելի է, երբեմն աղջիկները հանուն իրենց հարմարավետության ու պահի զգացմունքների անում են այն ինչ իրենց հարմար է, հաշվի չնստելով շրջապատի կարծիքի հետ: Ես գտնում եմ, որ պետք է հասարակության կարծիքը հաշվի առնել, բայց կան որոշ չափանիշներ:Օֆ, ինչ վատ է աշխատանքի վայրից նման հետաքրքիր թեմայի մասին մտքերդ շարադրել, անընդհատ խանգարում են:
    Եթե բախտից հաջողվեց փախչել ուրեմն դա քո բախտը չէ

  6. #6
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչո՞ւ ենք վախենում ուրիշների կարծիքներից

    Ինձ բացարձակապես ոչ ոքի կարծիքը չի հետաքրքրում: Առաջ գոնե ծնողներիս ու մտերիմներիս հետ հաշվի էի նստում, իսկ հիմա՝ բացարձակապես: Ինչ-որ մեկի ասածը կարող է ստիպել ինձ մտածել, որևէ եխրակացության հանգել, բայց ոչ մի դեպքում չեմ վախենում ուրիշների կարծիքներից:

  7. #7
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչո՞ւ ենք վախենում ուրիշների կարծիքներից

    Ես էլ բոլորովին չեմ վախենում ուրիշների կարծիքներից։ Միշտ անում եմ այն, ինչ ճիշտ եմ համարում՝ անկախ նրանից, թե ով ինչ կասի։ Խոսքս հարազատների մասին չէ. նրանց կարծիքը սովորաբար հաշվի եմ առնում, մի կողմից էլ բախտս բերել է, որ ընտանիքիս անդամների կարծիքը շատ հազվադեպ է իմ կարծիքին հակառակ լինում։
    Չեմ կարող ասել, թե բացարձակապես թքած ունեմ, թե իմ մասին ինչ կմտածեն ուրիշները, և ոչ մի դեպքում չեմ հավատաա, եթե որևէ մեկն ասի, որ իր համար բացարձակապես միևնույն է։ Ոչ, այդպես լինել չի կարող։ Պարզապես մեզ համար կարող են այդ կարծիքները այնքան փոքր նշանակություն ունենալ, որ մենք դրանք հաշվի չառնենք, այսինքն՝ շարժվենք մեր ուզածով, մեր իմացածով։ Ես այդպես էլ անում եմ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  8. #8
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    47
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զարմացած Re. Ինչո՞ւ ենք վախենում ուրիշների կարծիքներից

    Մեջբերում Werning-ի խոսքերից
    Ինձ շատ է հետաքրքրում այն, թե ինչու են շատերը վախենում ուրիշների կարծիքներից: Շատերը դեմ են գնում իրենց սրտին, նույնիսկ իրենց վախենալով նրանից, թե ինչ կմտածեն կամ կխոսեն իր մասին:
    Շատ եմ հանդիպել այպիսի իրավիճակների, երբ կամ աղջիկը կամ տղան մտածելով , թե ինչ կմտածեն իրենց մասին երբ տեսնեն իրենց միասին, ստիպված խզում են բոլոր կապերը: Վերջիվերջո պետք է հասկանալ, որ եթե սիրում ես, ապա չպետք է վախենալ, պետք է պայքարել: Եվ ավելացնեմ վերջում, որ միայն երկուսն են՝ աղջիկը և տղան, պատասխանատու սիրո առջև:
    Իմ տեսակետը գուցեեւ մի փոքր տարբերվի այստեղ ձեւավորված հավաքան ըմբոստ կարծիքից, բայց փորձեք ճիշ ընկալել ինձ

    Պայքարել պետք է, բնականաբար, բայց սերը միակ բանը չէ, որի համար մարդիկ պայքարում են: Նախասիրության խնդիր է, կարելի է պայքարել նաեւ բարի համբավի, սոցիալական դիրքի, ծնողների, ընկերների, արժեք ներկայացնող այլ մարդկանց հարգանքը պահպանելու, հայելու մեջ մաքուր երեսով նայելու իրավունքը վաստակելու համար եւ այլն.. Շատ բաներ կան, որոնց համար իրոք արժե պայքարել, այդ թվում նաեւ՝ սիրո: Ու շատ դեպքերում երկու իրարամերժ արժեքներ են իրար բախվում, ու դու պետք է ընտրես որի համար ես պայքարում: Ընդհանրացնել պետք չի... Ես կխրախուսեի, եթե կոնկրետ օրինակներ բերվեին ու կոնկրետ օրինակների վրա քննարկվեր՝ այ, տեսնես էստեղ ո՞ր արժեքն է գերակա: Թե չէ, էրեխեք, ընկել ենք տեսությունների հետեւից... մի տեսակ շատ ենք «փիլիսոփայում», թե՞ չէ
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  9. #9
    Սկսնակ անդամ Werning-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.04.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    55
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչո՞ւ ենք վախենում ուրիշների կարծիքներից

    Այստեղ բոլորն էլ իրենց կարծիքն ունեն, որ բոլորս ել հարգում ենք: Ասեմ սենց, օրինակներ բերելու որ լինեմ ցավոք շատ կլինեն, համ ել օրինակ բերելու կարիք չկա: Ներիր ինձ, սակայն արի քեզ վրա վերցրու, այնպես չի եղել որ մի բան շատ ես ուզեցել անել, սակայն սկսել ես մտածել, թե ինչ կասեն քո մասնին կողքից, ընկերներդ, շրջապատդ ը այլոք և հրաժարվել այդ մտքից: Կամ էլ ուզեցել ես անել այս կերպ, քեզ հազար կողմից սկսել են ուղղել, ասել, որ սենց անես, նենց անես և դու ստիպված համաձայնվել ես: ՈՒ այստեղ մի հարց, ինչու՞, դուրս եկավ, որ դու արեցիր, թե ուզում էիր անել, բայց եղավ ուրիշների ցանկությամբ: Ամեն բան դու արա, եթե սխալ կլինի ոչինչ, եթե լավ չի ստացվի էլի ոչինչ: Բայց երկրորդ անգամ դու սխալը չես կրկնի, կլինես ավելի հմուտ: Վերջիվերջո վատը սխալվելու մեջ չէ այլ նույն սխալը կրկնելու: Իր կյանքում մարդ համարվելով սոցիալական էակ, շատ է ապրում և կոպիտ ասած ենթարկվում ուրիշների կամքին, որը իմ կարծիքով ճիշտ չէ:
    Շարունակելի
    Ապրել նշանակում է ոչ միայն փոխվել, այլև մնալ ինչպիսին որ կաս:

    Չկա ոչինչ ավելի հետաքրքիր երկու սիրահարների խոսակցությունից, որոնք լռում են:

  10. #10

    Ես ունեմ մի շատ ցավալի օրինակ: Իրավիճակն էսպիսին էր... Զգացմունքներս ուզում էին մի բան, գիտակցությունս այլ բան, ընկերներս, ընտանիքս լրիվ երրորդ կերպ էին արձագանքում: Անկեղծ ասած` ես տրվեցի ընտանիքիս ու ընկերներիս հորդորներին, մասամբ նաեւ` գիտակցությանս: Հիմա գիտակցում եմ, թե ինչ սարսափելի կլիներ, եթե ես այդպես չվարվեի
    Կարծիքս հետեւյալն է. Սերը կատարյալ է ներդաշնակության մեջ. Փոքր-ինչ շեղում` էական անդառնալի փոփոխություններ են տեղի ունենում, որոնք աստիճանաբար վերածվում են բավական լուրջ խնդիրների:

    Ես երկու անգամ ամուսնացել եմ, երեք երեխա ունեմ, երկու անգամ իմ հետ կապված սիրո պատմություն է եղել, երբ փորձ է արվել ինքնասպանության, 7-8 անգամ, դարձյալ իմ հետ կապված սիրո պատմությունների շրջանակներում, մարդիկ հիվանդանոց են ընկել, ընկերներ եմ կորցրել, իմ դեմ մահափորձ է եղել, լի~քը սիրել ու սիրվել եմ, մի 5 հատորի կհերիքացնի, ավելի շատ սխալներ եմ արել, աններելի սխալներ, մազեր եմ սպիտակցրել.. իմ, ուրիշների Պատկերացում չունես անգամ, թե որքան իրավունք ունեմ ես այս ամենի մասին խոսելու ու պնդելու, որ ավելի իմաստուն եմ այս առումով, քան շատ-շատերը:

    Եթե որեւէ մեկն արհամարհում է շրջապատի կարծիքները, ապա կամ ուղղակի դմբո պոֆիգիստ է, կամ պարզապես, կոպիտ հայերենով ասած` չի "ռաստվել" դեռ երբեւէ:

    Ես այպես եմ մտածում:
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  11. #11
    Սկսնակ անդամ Werning-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.04.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    55
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչո՞ւ ենք վախենում ուրիշների կարծիքներից

    Մեջբերում Վարպետ-ի խոսքերից

    Այո, դու շատուշատերից ավելի փորձ, գուցե և դառը փորձ ունես, բայցի ինչ գիտես թե ինչ կլիներ եթե չլսեիր նրանց, այլ անեիր քո ուզածը, միգուցե շատ բաներ այլ կերպ կընթանային, շատ բաներ չէին լինի: Այ տես հենց քո բերած օրինակի վրա դու քո ընտրած ուղին թողեցիր, ուրիշի առաջարկածով գնացիր ու....... լավ չեղավ:
    Վարպետ ջան ես չեմ ասում, որ պետք է աջ ու ձախ թքած ունենալով առաջ շարժվել, ոչ, սակայն կախված լինել , ոչչչչչչչ:
    Մի բան ել ասեմ, մի շատ լավ գիրք կա, իրոք շատ լավնա, խորհուրդ եմ տալիս կարդա, և մյուսները ևս թող կարդան «Робин Шарма - Святой, Серфингист и Директор»
    Այստեղ ասվումա, որ կյանքը դա դպրոց է: Ամեն մարդ ունիկալ է, միանաման մարդիկ չկան, խոսքս միաձվանի երկվորյակների մասի չէ, նրանք բացառություն են, և ամեն մարդ այդ դպրոցում պետք է սովորի իր դասերը այլ ոչ ուրիշի:
    Եթե մենք այս պահին չենք սովորում մեզ հրամցրած դասը, ապա տեղից չենք շարժվում, ստիպված ենք լինում կրկնելու, լրացնելու բաց թողնվածը, սակայն այս անգամ ավելի խիստ է լինում դասը, ավելի դաժան: Այսպես շարունակվում է այնքան, քանի չյուրացնենք այն: Եվ մարդիկ տարբերվում են հենց նրանով, թե իրենց կյանքի ընթացքում ինչքան բան են սովորել, ինչքանն օգուտ են քաղել:
    Միգուցե հենց դա է եղել պատճառը քեզ հետ կատարվածների, որ դու չես նկատել, չես սովորել դասը և ստիպված ամեն անգամ ավելի ծանր է եղել քեզ համար կրկնելը և եթե սովորել ես ապա վերջ, սպասիր նորին, եթե ոչ, ապա նորից է կրկնվելու:
    Շարունակելի....
    Ապրել նշանակում է ոչ միայն փոխվել, այլև մնալ ինչպիսին որ կաս:

    Չկա ոչինչ ավելի հետաքրքիր երկու սիրահարների խոսակցությունից, որոնք լռում են:

  12. #12
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչո՞ւ ենք վախենում ուրիշների կարծիքներից

    Իմ կյանքում եղել է օրինակ, բայց սիրային պատմություն չէ: Երկրորդ կուրսում ես ըմբոստացել էի համարյա ամբողջ կուրսի դեմ ու մի հոգու էի պաշտպանում (կարևոր չի, թե ում): Իմ մասին ինչ ասես ասում էին: Թվում էր, թե ամեն ինչ հանդարտվեց, բայց վերջերս հին վեճերը նորից ջրի երես են դուրս եկել: Ահավոր ծանր ժամանակաշրջան է ինձ համար: Եթե ես 1,5 տարի առաջ հետևեի մեծամասնության կարծիքին, այսօր այս վեճերը չէին լինի, և շատ հանգիստ կլինեին նյարդերս: Մի՞թե ձեզ թվում է, թե ես զղջում եմ: Ամենևի՛ն: Ես գոհ եմ իմ արածից ու իրոք թքած ունեմ մյուսների վրա:
    Այսպիսի օրինակները շատ են, երբ մեծամասնության կարծիքին դեմ գնալով մենակ եմ մնացել, ինչ-որ տեղ նաև տանջվել: Բայց ես չեմ դժգոհում: Կարևորը՝ ես հետևում եմ իմ սկզբունքներին, և սխալվելիս միայն ինձ եմ մեղադրում:

  13. #13
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    47
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչո՞ւ ենք վախենում ուրիշների կարծիքներից

    Մեջբերում Werning-ի խոսքերից
    Միգուցե հենց դա է եղել պատճառը քեզ հետ կատարվածների, որ դու չես նկատել, չես սովորել դասը և ստիպված ամեն անգամ ավելի ծանր է եղել քեզ համար կրկնելը
    Ոչ
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  14. #14
    Արգելափակված Գեվորգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    39
    Գրառումներ
    200
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչո՞ւ ենք վախենում ուրիշների կարծիքներից

    Մեջբերում Վարպետ-ի խոսքերից
    Եթե որեւէ մեկն արհամարհում է շրջապատի կարծիքները, ապա կամ ուղղակի դմբո պոֆիգիստ է, կամ պարզապես, կոպիտ հայերենով ասած` չի "ռաստվել" դեռ երբեւէ:

    Ես այպես եմ մտածում:

    Հա՛; խելոք բաներ ես ասում

    ... չի "ռաստվել" ...
    Վերջին խմբագրող՝ Գեվորգ: 22.04.2006, 13:32:

  15. #15
    Պատվավոր անդամ Մասսագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Տարիք
    36
    Գրառումներ
    561
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչո՞ւ ենք վախենում ուրիշների կարծիքներից

    պոֆիգիստ բնականաբար: դմբո՞, հակառակը:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rhayader (15.09.2010)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ինչո՞ւ են մարդիկ ստում
    Հեղինակ՝ Angelina, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 170
    Վերջինը: 19.04.2011, 17:18
  2. Ինչու են հայերը վախենում սեքսից՞
    Հեղինակ՝ Արամ, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 28
    Վերջինը: 12.05.2008, 17:41
  3. Ինչու են Մարդիկ ամաչում կամ վախենում "սեքս" բառից՞
    Հեղինակ՝ Արամ, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 15
    Վերջինը: 30.04.2008, 21:44
  4. Ինչո՞ւ են Քոչարյանն ու Սերժը վախենում ազատ խոսքից
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 22.10.2007, 22:04

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •