Մի՛ ունեցիր մեծ հույսեր, որպեսզի չունենաս մեծ հուսախաբություններ:
Աշխարհի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի 3 թեկնածու
ՖԻՖԱ-ի տեխնիկական կոմիտեն նշել է այն երեք ֆուտբոլիստների անունները, ովքեր հավակնում են դառնալ աշխարհի 2010թ. առաջնության լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ:
Թեկնածուների ցանկում են Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Թոմաս Մյուլլերը (լուսանկարում), ով այս առաջնությունում աչքի է ընկել խփած 4 գոլով և 3 գոլային փոխանցումներով, Մեքսիկայի հավաքականի հարձակվող Ջովանի դոս Սանտոսը, ով իր ընտրանու բոլոր 4 հանդիպումներին մասնակցել է առանց փոխարինման, ինչպես նաև Գանայի հավաքականի կիսապաշտպան Անդրե Այուն, ով այս մրցաշարում կատարել է մեկ գոլային փոխանցում,- հայտնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հղում
Կասիլյասը նոր ռեկորդ գրանցեց
Իսպանիայի հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասը գերազանցել է 60 տարի առաջ սահմանված ռեկորդը` դառնալով աշխարհի առաջնություններում իսպանացի դարպասապահների ամենաերկար տևած «չոր» շարքի հեղինակը:
Կասիլյասը գերազանցել է 1950 թվականի Անտոնիո Ռամալյետսի ռեկորդը, ով 282 րոպեի ընթացքում գնդակ չէր ընդունում սեփական դարպասը, այդ մասին տեղեկացնում է իսպանական AS պարբերականը:
2010թ. հուլիսի 7-ին Կասիլյասն անառիկ պահեց իր դարպասը աշխարհի առաջնության Գերմանիայի հետ կիսաեզրափակիչ խաղում (1:0): Նրա «չոր» շարքը տևում է արդեն 313 րոպե և կարող է շարունակություն ստանալ հուլիսի 11-ին կայանալիք Հոլանդիայի հետ եզրափակիչ խաղում: Ռամալյետսի արդյունքը Կասլիյասը գերանզանցել է գերմանացիների հետ հանդիպման երկրորդ կեսի 15-րդ րոպեին:
1950թ. Իսպանիայի ընտրանին գրավեց չորրորդ տեղը, և մինչև 2010թ. ԱԳ խաղարկությունն այդ ցուցանիշը լավագույնն էր իսպխանացիների համար: Հաղթանակ տանելով Գերմանիայի նկատմամբ` իսպանացիներն իրենց պատմության ընթացքում առաջին անգամ դուրս եկան աշխարհի առաջնության եզրափակիչ, գրում է lenta.ru-ն:
Հղում
Դե ես միշտ էլ Ուրուգվային երկրպագում եմ 2002 թվականից ու Մուսլերային ԱԱ-ում ընդունում էի որպես հավաքականի դարպասապահ միայն... բայց դե էս վերջին խաղում նա գործեց լրիվ որպես արդեն գիտենք թե ում (էդ թմի անունը 2-րդ անգամ չտամ) դարպասապահ...
Սխալները Մուսլերայինն էին կերած 2 ու 3 գոլերի ժամանակ![]()
Առաջնության լավագույն ֆուտբոլիստ ես Չավիին կտայի, իսկ լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ` Մյուլլերին
Ֆորլանի գոլը վերջն էր![]()
Իսպանիայի մարզիչը՝ Դել Բոսկեն հայտարարել է որ դեռ պլան չունի Սնեյդերի համար![]()
Դուք կարող եք ասել,որ ես երազող եմ,բայց ես միայնակ չեմ" (c) Ջոն Լեննոն
Don't spend time beating on a wall, hoping to transform it into a door
Մոդերատորական. ահա 3-րդ տեղի համար խաղի հարցման արդյունքները՝ /այս անգամ էլ շնորհակալություն Ռամշտայնին ու Վիստոլոգին/
Հարցում_3 տեղ_1
Հարցում_3 տեղ_2
«Հարցում: Ֆուտբոլի 2010թ. աշխարհի առաջնություն: Պայքար՝ 3-րդ տեղի համար» թեման շուտով կջնջվի:
հ.գ. հիշեցնեմ, որ եզրափակիչի հարցումն էլ փակվելու է խաղից առաջ:
Վերջին խմբագրող՝ Ambrosine: 17.07.2010, 23:40:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Պետք ա զբաղմունք գտնել էսօր իրիգունվա համար, ֆուտբոլը երեկ վերջացավ![]()
Rammstein (11.07.2010)
Այսօր շատ է խոսվում ութոտնուկի մասին, որը գուշակել է Գերմանիայի ընտրանում բոլոր հանդւպումների ելքերը: Եվ այս կապակցությամբ շատ հետաքրիր գրառման եմ հանդիպել hayland.am կայում, որտեղ Սարգիսը առաջարկում է ութոտնուկին դարձնել Գերմանիայի կանցլեր, քանի որ ի տարբերություն Անգելա Մեերկելին, ջրային գուշակը ճիշտ է կանխատեսում արդյունքները և հետևաբար ավելի խելոք է)
Խորհուրդ կտամ կարդացեք գրառումը, շատ հետաքրքիր և հումորով է:
http://hayland.am/Blog/ViewPost.aspx?PostID=16024
Հայաստանին էլ մի հատ նման ութոտնուկ-կանցլեր չէր խանգարի:![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ