Պարզվել է, որ երիտասարդ ֆուտբոլիստն անձնական հաշիվներ ունի Մարադոնայի հետ: Այս տարվա մարտին Մյունխենում կայացած Գերմանիա-Արգենտինա ընկերական հանդիպումից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսում նախատեսված է եղել, որ Մարադոնան պիտի նստեր Մյուլլերի կողքին: Բայց լեգենդար ֆուտբոլիստը չի ճանաչել Մյուլլերին` կարծելով, որ կողքին հայտնվել է կողմնակի անձ: Մարադոնան անմիջապես դադարեցրել է ասուլիսը ու պահանջել հեռացնել իր կողքը նստած երիտասարդին, ինչը եւ ստիպված կատարել են ասուլիսի կազմակերպիչները: Մյուլլերը հայտարարել է, որ Արգենտինայի հետ խաղում այնպես հանդես կգա, որ Մարադոնան այլեւս երբեք չմոռանա իրեն:
http://www.armtimes.com/11572
Անգամ Մարադոնայի չորացած ուղեղը երբեք չի մոռանա Մյուլերի արագ գոլը
![]()
Էջանիշներ