Վերոն «Մենք չպետք է կախված լինենք միայն Մեսսիի խաղից»
Արգենտինայի հավաքականի 35-ամյա կիսապաշտպան Խուան Սեբաստիան Վերոնը խոստովանել է, որ իր համար անտանելի էր խաղալ Անգլիայի առաջնությունում: Վերոնը նշել է, որ «Ալբիսելեստեի» խաղացողները պետք է հնարավորինս օգնեն Լիոնել Մեսսիին խաղադաշտում, այլ ոչ թե կախված լինեն արգենտինացու գործողություններից: Վերոնը նաև բարձր գնահատականի է արժանացրել արգենտինացիների գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնային:
«Ես թափառում էի Եվրոպայում, ինչպես գնչու և ոչ մի տեղ չէի կարողանում երջանկություն գտնել կամ այնպիսի մեկին, ով կկարողանար հասկանալ ինձ: Այդ իսկ պատճառով ես վերադարձա Արգենտինա և այժմ հանդես եմ գալիս «Էստուդիանտեսի» կազմում: Անգլիայում կա ուժեղ առաջնություն, բայց այլ հարցերում ոչ մի լավ բան չկա:
Հիշում եմ, որ «Մանչեսթր Յունայթեդում» չկար նույնիսկ նորմալ նախավարժանք: Միայն Փոլ Սքոուլզը կարող էր առանց մարզվելու դուրս գալ խաղադաշտ և 50 մետրից կատարած հարվածով դառնալ գոլի հեղինակ` այն էլ -5 աստիճան ցրտի պայմաններում: Իսկ երբ նույն կերպ ես ցանկացա վարվել, միանգամից ստացա վնասվածք` ձգելով մկանս: Ես երբեք երջանիկ չեմ եղել Անգլիայում: Այդ ժամանակահատվածում քիչ էր մնացել կորցնեի ֆուտբոլ խաղալու ցանկությունս»:
Այս աշխարհի առաջնությունից հետո կավարտեմ կարիերաս հավաքականում, բայց հուսով եմ, որ դեռ մի փոքր էլ կխաղամ: Երբեք չէի էլ պատկերացնի, որ 3 անգամ կմասնակցեմ աշխարհի առաջնության խաղերին:
Մենք չպետք է կախված լինենք միայն Լիոնել Մեսսիի խաղից: Դա սխալ կլիներ: Բոլորս էլ պետք է աշխատենք, և այդ ժամանակ նա կհասականա, որ հավաքականում նրան սատարում են այնպես, ինչպես «Բարսելոնայում»: Բոլորը սպասում են` երբ Մեսսին հավաքականում իրեն կդրսևորի այնպես, ինչպես «Բարսելոնայում», բայց առայժմ դա տեղի չի ունենում: Ակումբում նա հանդես է գալիս ողջ տարվա ընթացքում, իսկ հավաքականում մենք հանդիպում ենք ամսեկան 3-4 անգամ: Հենց դրանով էլ բացատրվում է այն փաստը, որ այստեղ նա չի կարողանում հանդես գալ նույնքան լավ:
Ինձ համար մեծ պատիվ է խաղալ Դիեգո Մարադոնայի թիմում: Դա ամենալավ բանն է, որ կարող էր ինձ հետ տեղի ունենալ: Նա ամեն ինչ մեծ ոգևորությամբ է անում: Նրա խոսքերը, փոխանցումները, նույնիսկ այն պահերը, երբ նա դուրս է գալիս հունից: Դիեգոյին դուր է գալիս հնարավորինս մոտ գտնվել իր ֆուտբոլիստներին: Աշխարհի առաջնությունից առաջ նա եկել էր Եվրոպա, որպեսզի առանձին խոսեր յուրաքանչյուր ֆուտբոլիստի հետ: Դա ապացուցում է, թե որքան նվիրված է նա իր գործին»
Կե՜ցցե Վերոն կե՜ցցե Արգենտինա
Բոլորն էլ նկատել են թե Մարդոնան ինչքան է նվիրված իր ֆուտբոլիստներին, գրկախառնությամբ, համբյուրներով և այլն: Ես իրոք շատ զգացված եմ նման դիրքի համար ու շատ կցանկանայի որ մյուս մարզիչներն էլ հետևեն Մարադոնայի օրինակին:
Այ ապրես Մոնկ ջան, այ հիմա զույգ կոշիկով աչքս մտար, թե չէ քեզ հեռու ես պահել որ ինչ, ուրախ եմ որ ինձ հասկացողների թիվը մեկով էլ շատացավ![]()
Էջանիշներ