Սամսար (28.06.2010)
Ambrosine (28.06.2010)
Նայել եմ իրոք շատ ուժեղ պաշտպանն ա որը շատ հաճախ միանում ա գրոհներին, բայց ինքը խաղ սարքող չի Դիվ ջան , ինքը նենց չի որ կարա մենակով հարց լուծի, իրա հիմնական գործը պաշտպանությունն ա, իսկ Հյուսիսային Կորեան օրինակ իրա գոտուց գոլ խփեց
---------- Ավելացվել է՝ 02:45 ---------- Սկզբնական գրառումը՝ 02:44 ----------
Իզուր չէ որ ես Ռաուլին սիրըմ եմ, էտ մարդը ճշտախոս ազնիվ տղայա, ու չի վախենում ճշմարտությունները բարձրաձայնելուց![]()
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Ես չեմ հասկանում ի՞նչի եք անուներ կպցնում Արգենտինային, տո վաբշե ասած ես թքած ունեմ թե լատինամերիկացիք ինչ են ասումՄիայն Արգենտինաին չսիրողները կարան տենց բան ասեն
Նեխած Անգլիայից ինչքան մարդա զզվում, սաղ կյանքները հարիֆի նման վիզ են դրել ու ոչ մի բանի չեն հասել, ոնց եղավ որ 66 պատահական չեմպիոն դարձան: Եթե Արգենտինան լավ չխաղա ես չեմ պաշտպանի նրան ու չեմ կանգնի լավ խաղացող թիմին ցածրացնեմ նրան էլ բարձրացնեմ, էտի շատ սխալա: Այ օրինակ անկախ նրանից ես Արգենտինայի երկրպագու եմ թե չէ, բայց Արգենտինա - Գերմանիա խաղը թող հաղթի նա ով որ արժանի է, ով որ լավ խաղ ցույց կտա: Այնպես որ պիտակներ կամ անուններ կպցնելը շատ սխալ է:
---------- Ավելացվել է՝ 04:25 ---------- Սկզբնական գրառումը՝ 04:18 ----------
Լսի այ ախպեր էտ քեզ խի՞ա թվում որ Արգենտինայի առաջին գոլը հաշվի չառնվեր ապա խաղի վերջում Մեքսիկները երկրորդ գոլը կարային խփեին, լավ էլի ախպոր պես կարողա գիտեք Արգենտինան էլ ընդեղ պեշկա էր որ տենց հանգիստ գային ու խփեին![]()
Ես չեմ հասկանում ես խի եք վիզ դրած Արգենտինայի խաղի վրա նավսում, հեսա կտենանք Դոչլանդտ ինչ կանի, կդիմանա թե չէ
---------- Ավելացվել է՝ 04:34 ---------- Սկզբնական գրառումը՝ 04:25 ----------
Լավ էլի, հո դու էլ համեմատություն չարիրինքը սկի հիմիկվա Մարադոնայի ձախ ջեբի թզբեխը չարժի
Մարադոնա ոչ մեկը չի կարող լինի, համենայն դեպս մինչև հիմա չկա, թեկուզ ինքը աշխարահռչակ Պելեն չի կարող հասնի Մարադոնային: Բոլորտ Մարադոնային մի աչքով եք նայում ու անընդհատ շեշտում ու շեշտում եք նրա ձեռքով խփած գոլը, հա հետո, մարդ էր պատահական մի բան ստացվեց: Եթե անգլերենից լավ եք հեսա նայեք ես վիդեոն ու իմացեք թե ֆուտբոլի աշխարհահռչակ աստղերը ինչ են ասում նրա մասին: Այս վիդեոյի մեջ նա իր բացատրություն է տալիս այդ ձեռքով խփած գոլի մասին, թե չէ ընկել եք էս կողմ էն կողմ որ ինչ, ահա խնդրեմ՝
Վերջին խմբագրող՝ Արծիվ: 28.06.2010, 04:41:
ուրեմն: համեմատությունը արել եմ միայն էն բանի համար, որ ասեմ որ ոնց որ էտ տարի Մարադոնան մենակով էր ու սաղ խաղը իրա վրա էր ու սաղ խաղը նաև ինքն էր, նույնը հիմա Լուսիոն է: էսքան մի բան, ու ոչ թե ասել եմ որ Լուսիոն Մարադոնայի կլասի խաղացող է:
ես էլ եմ էտ կարծիքի, որ որպես ֆուտբոլիստ, Մարադոնային հավասարը չի եղել աշխարհում: ինքը ֆուտբոլի ամենախոշոր աստղն է, ու բոլոր ժամանակների լավագույնը:
ու նաև: էտ պես բան աշխարհում չի եղել, որ մի հատ ֆուտբոլրիստով թիմը դառնա աշխարհի չեմպիոն, ոնց որ եղավ իմ ասած տարին:
իրա վատ կողմերը ֆուտբոլից դուրս դաշտում էին, որի պատճառով իրան Պելեից ցածր են դասում: բայց դա արդար չի, ու եթե խոսում ենք ֆուտբոլի մասին, ապա իրան հավասարը չկա:
---------- Ավելացվել է՝ 06:38 ---------- Սկզբնական գրառումը՝ 06:35 ----------
ինչ վերաբերվում ա իրա ձեռով խփած գոլին, ապա ով որ քիչ թե շատ ֆուտբոլից հասկանում ա ու նայել ա էն տարվա առաջնույթունը,մ ապա կհաստատի, որ ձեռ բան մի կողմ, բայց Մարադոնան էն տարի ՊԵՏՔ Է լիներ աշխարհի չեմպիոն: ուրիշ ձև չկար: ինքը մենակով աշխարհի ցանկացած թիմին ծնկի կբերեր ու բերեց:
իսկ իմ սուբյեկտիվ կարծիքով օբյեկտիվ համեմատություն չես անում:Պարզապես Մարադոնայի խաղին ավելի տեղեկացված ես զուտ ժամանակագրական առումով,Պելեն էլ էն Կոսմոս-Մոսմոսներում որ խաղում էր էտ ֆուտբոլ չէր:Պելեի -ին ես եմ բավականին աղոտ հիշում,ենթադրեմ որ ինձանից տարիքով ես՞իրա վատ կողմերը ֆուտբոլից դուրս դաշտում էին, որի պատճառով իրան Պելեից ցածր են դասում: բայց դա արդար չի, ու եթե խոսում ենք ֆուտբոլի մասին, ապա իրան հավասարը չկա:
Ժայռզինյո,ռիվելինո,Գարինչա,Դիդի,Վավա , Կառլոս....այ էս վաղտերի Պելեի մասին ա խոսքը
ֆանտազիաս չի հերիքում պատկերացնելու,որ մեկը կգերազանցի իրեն
էտ ԱՐՔԱ անունը օդից չի վաստակել..
Եթե գիտես` ինչ չգիտես, կա մի բան, որ գիտես:
Իմացի՛ր, թե ինչ չգիտես: Իմացի՛ր` ինչ չգիտես:
Բան չունեմ ասելու Դիվիգրեյ ջան դու ճիշտ ես Մարադոնան սխալ արարքներ ունեցելա այսինքն վատ կողմեր կապված թմրադեղերի հետ բայց չեմ կարծում որ պետք է դրանով համեմատել նրան ու Պելեին միասին: Ով ինչ ուզումա թող ասի միևնույն է Մարադոնայի ռեյտինգը ավելի բարձրա եղել քան Պելեինը ու դա փաստող շատ նյութեր կան: Իսկ Լուսիոն իրոք լավ խաղացող է, նա կարողանում է Բրազիլիայի խաղը պլանավորել, բայց ինձ համար Մարադոնան միակն է եղել:
Հա ամենակարևորը որ մեր գրառումները իրար չեն հակասում:
---------- Ավելացվել է՝ 09:17 ---------- Սկզբնական գրառումը՝ 09:10 ----------
Ճաշակին ընկեր չկա, եթե քեզ համար Պելեն է լավ թող այդպես լինիՈչ մեկը չի փորձում Պելեի անունը պախարակել բայց նրանց հմտությունները շատ տարբեր են: Իմ կարծիքով Մարադոնան ավելի հմուտ է եղել գնդակի հետ քան Պելեն ու ընդհանրապես նա կարողանում էր ամբողջ խաղադաշտը տեսնել որը շատ դժվար է: Եթե ուզում ես կարող ես նայել վիդեոնները ՅՈՒ ԹՈՒԲ-ի վրա և համեմատել ու կտեսնես որ ես ճիշտ եմ:
---------- Ավելացվել է՝ 09:19 ---------- Սկզբնական գրառումը՝ 09:17 ----------
Ես այս վիդեոյով ոչ մի հոգեբանական ճնշում չեմ գործադրում որևէ մեկի վրա, պարզապես ես ներկայացրեցի այն ինչը ապացուցում են ֆուտբոլի աստղերը և լեգենդները![]()
Վերջին խմբագրող՝ Արծիվ: 28.06.2010, 09:32:
Hda (28.06.2010)
Մի բան էլ կա
Պելեին նշածս ֆուտբոլիստների կողքին աչքի ընկնել անհամեմատ դժվար էր (ամեն մեկը մի աստղ էին ու ոչ միայն Բրազիլիայում նկատի ունեմ..)
Քան Մարադոնային իր ժամանակին
Եթե գիտես` ինչ չգիտես, կա մի բան, որ գիտես:
Իմացի՛ր, թե ինչ չգիտես: Իմացի՛ր` ինչ չգիտես:
Արծիվ (28.06.2010)
Ես 1982-ից սկսած աշխարհի խաղերին հետևել եմ, ճիշտ է այդ տարին մի քիչ աղոտ եմ հիշում բայց 1986-ից այս կողմ ոչ մի առաջնություն բաց չեմ թողել: Ահա խնդրեմ Ֆուտբոլի աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստների ցուցակը ովքեր ստացել են ՈՍԿԵ ԳՆԴԱԿ մրցանակը՝
1930-ին Խոսե Նասասսի (Ուրուգվայ),
1934-ին Ջուզեպպե Մեացցա (Իտալիա),
1938-ին Լեոնիդաս (Բրազիլիա),
1950-ին Ժիժինյո (Բրազիլիա),
1954-ին Ֆերենց Պուշկաշ (Հունգարիա),
1958-ին Դիդի (Բրազիլիա),
1962-ին Գարինչա (Բրազիլիա),
1966-ին Բոբի Չարլթոն (Անգլիա),
1970-ին Պելե (Բրազիլիա),
1974-ին Յոհան Կրուիֆ (Նիդերլանդներ) ,
1978-ին Մարիո Կեմպես (Արգենտինա),
1982-ին Պաոլո Ռոսի (Իտալիա),
1986-ին Մարադոնա (Արգենտինա),
1990-ին Սալվադորե Սկիլաչի (Իտալիա),
1994-ին Ռոմարիո (Բրազիլիա),
1998-ին Ռոնալդո (Բրազիլիա),
1902-ին Օլիվեր Խան (Գերմանիա),
1906-ին Զինեդին Զիդան (Ֆրանսիա):
Առաջին տեղում է Բրազիլիան, որը ունի 7 աշխարհի լավագույն ֆուտբոլիստ
Ոսկե Գնդակ ստացած ֆուտբիլստները՝
http://en.wikipedia.org/wiki/FIFA_Wo...ds#Golden_Ball
Ոսկե Կոշիկ ստացած ֆուտբոլիստները՝
http://en.wikipedia.org/wiki/FIFA_Wo...ds#Golden_Boot
Վերջին խմբագրող՝ Ambrosine: 29.06.2010, 14:54:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ