Ուրուգվայը լավն էր... վերջապես հաճույք ստացա նայածս խաղից:
Ես ինքս, հասկանալի պատճառներոբվ Իտալիային երկրպագելուց բացի երկրպագում եմ Ուրուգվային (ոչ միայն այստեղ, այլ ցանկացած մրցաշարում, որտեղ սելեստան մասնակցում է), և ԿԺԴՀ-ին, տղամարդկային խաղի համար, որից հաճույք ստացա... Ուրուգվայը եթե ոչ-ոքի էլ խաղա մեքսիկների հետ, ապա` ֆրանսիացիների, աֆրիկացիներին հաղթելու դեպքում դուրս կգա հաջորդ փուլ, բայց... մի բան միշտ պարզ է- Ֆրանսիան աղբ է ու նրա վրա հույս դնել ու այդ աղբին աջակցել վեր ա իմ ուժերից:
Ես Աբովյանից եմ ու ունեմ կաբելային հեռուստատեսություն, որի ալիքների մեջ կա ռուսաստանյան առաջին ալիքի մոսկովյան հեռարձակումը, որով նույպես ֆուտբոլի ժամանակ ալիքը անջատում են ու կամ պետք ա նայես Սլավա Սարգսյանի ու նրա ընկերների մեկնաբանությամբ, ու այդ մեկնաբանության ու վուվուզելաների վզզոցների միասնությունը բերի նրան, որ հետ տաս էկրանի վրա, կամ էլ, իմ նման, նայես ռուսական ալիքներով ինտերնետով, որը արդեն չեն կարա արգելեն... կատաղած զանգեցի կաբելային, ասում ա ապեր, դե մեզ ասել են անջատեք, մենք էլ անջատել ենք... էս երկիրը երկիր չի էլի, հո զոռով չի այ մարդ
Հ.Գ. մոռացա ասեմ, Իտալիան ա չեմպիոնը, Դե Ռոսսին էլ կրկնակի չեմպիոն ա![]()
Էջանիշներ